Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, ինչպես նաև համապատասխան նախարարությունների դիրքորոշումները ներդրումային ծրագրի վերաբերյալ՝ Թալին համայնքի ավագանին որոշում է
1. Տալ հավանություն «Արտին Գրինհաուս» ՍՊ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից ներկայացված՝ Հայաuտանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արտենի բնակավայրում բազմաթռիչք ջերմատնային տնտեսության հիմնման ներդրումային ծրագրին (այսուհետ` ներդրումային ծրագիր)՝ համաձայն N1 հավելվածի:
2. Սահմանել, որ ներդրումային ծրագիրն իրականացվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արտենի բնակավայրի տարածքում 26,2995 հա ընդհանուր մակերեսով հողամասում` համաձայն N2 հավելվածի:
3. Սահմանել, որ ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը 5 (հինգ) տարի է՝ հաշվարկված ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առաջին շինարարության թույլտվության ստացման օրվանից։ Ընդ որում, ընկերությունը պարտավոր է առաջին շինարարության թույլտվությունը ստանալ հողամասերի նպատակային/գործառնական նշանակության փոփոխության օրվանից ոչ ուշ, քան 1 (մեկ) տարվա ընթացքում (ծրագրի իրականացման մանրամասն ժամանակացույցը ներկայացված է N4 հավելվածով)։
4. Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ՀՀԱրագածոտնի մարզի Թալին համայնքի սեփականությունը հանդիսացող 12,8294 հա (կադաստրային ծածկագիր՝ 02-021-0243-0001), 0,1466 հա (կադաստրային ծածկագիր՝ 02-021-0243-0005), 0,2276 հա (կադաստրային ծածկագիր՝ 02-021-0243-0006), 0,3657 հա (կադաստրային ծածկագիր՝ 02-021-0243-0007), 0,0482 հա (կադաստրային ծածկագիր՝ 02-021-0243-0008), 1,0645 հա (կադաստրային ծածկագիր՝ 02-021-0243-0009), 0,2301 հա (կադաստրային ծածկագիր՝ 02-021-0243-0010), 0,3662 հա (կադաստրային ծածկագիր՝ 02-021-0243-0011), 1,3821 հա (կադաստրային ծածկագիր՝ 02-021-0243-0015), 0,4941 հա (կադաստրային ծածկագիր՝ 02-021-0243-0016), 3,5107 հա (կադաստրային ծածկագիր՝ 02-021-0243-0018), 1,9027 հա (կադաստրային ծածկագիր՝ 02-021-0243-0019), 1,17 հա (կադաստրային ծածկագիր՝ 02-021-0243-0021) և 0,1616 հա (կադաստրային ծածկագիր՝ 02-021-0243-0022) մակերեսներով հողամասերը կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել ընկերությանը: Հողամասերի ընդհանուր մակերեսը կազմում է 23,8995 հա, իսկ ընդհանուր կադաստրային արժեքը` 28.320.907,5 (քսանութ միլիոն երեք հարյուր քսան հազար ինը հարյուր յոթ ամբողջ հինգ տասնորդական) ՀՀ դրամ: Յուրաքանչյուր հողամասի կադաստրային արժեքը սահմանվում է N2 հավելվածով։
5. Հաստատել ներդրումային ծրագրի շրջանակներում հողամասերի ուղղակի վաճառքի ձևով օտարման գործարքի և գրավի հիմնական պայմանները՝ համաձայն N3 հավելվածի։
6. Հանձնարարել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարին սույն որոշման 4-րդ կետով սահմանված հողամասերը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան վեցամսյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղակի վաճառքի ձևով օտարել ընկերությանն ու ընկերության հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ հիմք ընդունելով սույն որոշման N3 հավելվածով հաստատված պայմանները։
7. Ընկերության կողմից սույն որոշմամբ, դրա հավելվածներով և հողամասերի առուվաճառքի պայմանագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ և ամբողջական կատարումն ապահովելու նպատակով օտարվող հողամասերը դրանց նկատմամբ ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցման հետ միաժամանակ գրավադրվում են Թալին համայնքի օգտին՝ առաջին հերթի գրավի իրավունքով՝ մինչև ծրագրի ավարտը։ Գրավի պայմանագրով նախատեսվում է համայնքի իրավունքը՝ գրավով ապահովված պարտավորությունների խախտման դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածով սահմանված կարգով առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու գրավի առարկայի վրա։
8. Ներդրումային ծրագրի ավարտ է համարվում N1 հավելվածով նախատեսված ներդրումների ամբողջական իրականացումը և 18 հա ընդհանուր մակերեսով բազմաթռիչք ջերմատնային տնտեսության կառուցման ավարտն ու օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործման հանձնումը՝ համապատասխան փաստաթղթերի առկայությամբ։
9. Սահմանել, որ՝ 1) ներդրումային ծրագրի ժամկետի ընթացքում N1 հավելվածով նախատեսված ներդրումներն ամբողջությամբ պետք է ուղղել բացառապես ծրագրի իրականացմանը: Այլ նախագծերի իրականացմանն ուղղված ծախսերը չեն կարող ներառվել ծրագրի իրականացման ներդրման հաշվարկներում. 2) հողամասերը ներդրումային ծրագրի ժամկետի ընթացքում կարող են օգտագործվել բացառապես ներդրումային ծրագրի իրականացման նպատակով:
10. Հանձնարարել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարին՝ ընկերության կողմից սույն որոշմամբ սահմանված 5 (հինգ) տարվա ընթացքում ներդրումային ծրագիրը չիրականացնելու, ինչպես նաև սույն որոշման հավելվածներով և հողամասերի առուվաճառքի պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով, այդ թվում՝ ուղղակի վաճառքի ձևով օտարման պայմանագրի կնքման օրվանից 1 (մեկ) տարվա ընթացքում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության և շինարարության թույլտվության ստացման ուղղությամբ ընկերությունից կախված անհրաժեշտ գործողությունները չձեռնարկելու կամ ոչ պատշաճ իրականացնելու հետևանքով առուվաճառքի պայմանագիրը լուծվելու դեպքում, համապատասխանաբար հնգամյա ժամկետը լրանալուն կամ պայմանագրի լուծմանը հաջորդող 1 (մեկ) ամսվա ընթացքում ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ և պայմանագրերով նախատեսված միջոցները, այդ թվում՝ օրենքով և գրավի պայմանների առկայության դեպքում առանց դատարան դիմելու սույն որոշման 7-րդ կետով նախատեսված գրավադրված հողամասերի վրա բռնագանձման գործընթաց նախաձեռնելու ուղղությամբ՝ ապահովելով հողամասերի վերադարձը Թալին համայնքի սեփականությանը:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |