Այսօր: Հինգշաբթի, 21 Օգոստոսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 153
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.08.25 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

  Հարգելի՛ այցելուներ

   Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

21.08.25 ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ
Այսօր Թալինի համայնքապետարանում կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Թալին համայնքի բնակիչները և կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց հուզող հարցերով դիմեցին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգե Մկրտչյանին։ Ընդունելությանը մասնակցեցին Թալինի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ;Հանդիպման ընթացքում քննարկվեցին և պարզաբանում ստացան մի շարք խնդիրներ։ Յուրաքանչյուր հարցի լուծման համար Սերգե Մկրտչյանը համապատասխան հանձնարարականներ տվեց համայնքապետարանի ստորաբաժանումներին։Քաղաքացիների ընդունելության շրջանակում Սերգե Մկրտչյանը հանդիպեց նաև «Ժեստ» հոգեբանական և անձի զարգացման կենտրոնի ղեկավար Մարիամ Մեհրաբյանին ու կենտրոնի աշխատակից, հերոս Անդրանիկ Մանուկյանի կնոջը՝ ... Մանրամասն
21.08.25 ԶԵՂՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հարգելի՛ ուսանողներ,Թալինի համայնքապետարանը ներդնում է «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի տրանսպորտային երթուղիներից օգտվելու զեղչային համակարգ` համայնքի ուսանողների համար։Այսուհետ Թալին համայնքի բոլոր ուսանողներին կտրամադրվեն հատուկ չիպ-քարտեր, որոնց միջոցով Թալին համայնք–Երևան և Երևան–Թալին համայնք երթուղիներով երթևեկելիս ուղեվարձը կզեղչվի 400 դրամով, ամեն երթևեկության դեպքում, բայց ոչ ավելի՝ քան օրական երկու անգամ։Չիպ-քարտերը ստանալու համար անհրաժեշտ է օգոստոսի 26-ից սկսած այցելել Թալինի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակ (1-ին հարկ) և ներկայացնել՝• անձը հաստատող փաստաթուղթ,• այս ուսումնական տարվա ուսանողական տոմս կամ համալսարանից տրված տեղեկանք։Հեռակա ... Մանրամասն
19.08.25 ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՆ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՔԱՂԱՔԻ ՕՐԸ
Օգոստոսի 18-ին Ալավերդի քաղաքում նշվեց քաղաքի օրը։Տոնական միջոցառմանը հրավիրված էր նաև Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը։ Տոնին մասնակցում էին պաշտոնատար անձինք, համայնքների ղեկավարներ ու բազմաթիվ հյուրեր։Միջոցառման կարևոր պահերից էր շնորհակալագրերի հանձնման արարողությունը։ Պարգևատրվեցին մարդիկ, հասարակական կազմակերպություններն ու կառույցները, որոնք 2024 թ․ մայիսին Դեբեդ գետի վարարման հետևանքով առաջացած աղետի ժամանակ ցուցաբերել էին անմիջական աջակցություն։Այդ օրերին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և համայնքի կամավորական թիմը շուրջ երեք օր եղել էին Ալավերդիում՝ իրենց ներդրումը բերելով աղետի հետևանքների հաղթահարման գործընթացում։ Նրանց նվիրվածության և աջակցության համար Ալավերդի համայնքի ... Մանրամասն
19.08.25 ԹԱԼԻՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Թալին քաղաքում մեծ թափով իրականացվում են և առաջիկայում ևս կշարունակվեն ասֆալտապատման և բարեկարգման հսկայածավալ աշխատանքներ՝ համայնք-պետություն համագործակցությամբ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։Աշխատանքները ներառում են ինչպես քաղաքի տարբեր փողոցների ասֆալտապատում, մայթերի կառուցում և վերանորոգում, այնպես էլ բազմաբնակարան շենքերի բակային տարածքների բարեկարգում և համայնքային նշանակության մի շարք հատվածների նորոգում։Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, առաջին տեղակալ Սերգե Մկրտչյանի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների և աշխատանքներն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ այցելեց քաղաքի տարբեր հատվածներ։ Համայնքի ղեկավարը հետևեց ընթացիկ աշխատանքներին, ուսումնասիրեց ... Մանրամասն
18.08.25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին համայնքապետարանի ղեկավար կազմը և Կոմունալ ՀՈԱԿ-ի ներկայացուցիչները։Քննարկման ընթացքում բարձրացվեցին համայնքի կոմունալ, քաղաքաշինական, աշխատանքային և այլ կարևոր հարցեր։ Առանձին անդրադարձ կատարվեց առաջիկայում նախատեսվող ծրագրերին, համայնքային տեխնիկայի օգտագործմանն ու աշխատանքների կազմակերպման մանրամասներին։Համայնքի ղեկավարին ներկայացվեցին տեղեկություններ համայնքի բոլոր բնակավայրերում և Թալին քաղաքում ընթացող լայնածավալ ծրագրերի վերաբերյալ։ Այս օրերին համայնքում իրականացվում են ջրագծերի կառուցման ու բարեկարգման, ճանապարհների և մայթերի ասֆալտապատման, գազաֆիկացման, պուրակների կառուցման, ՀՈԱԿ-ների ... Մանրամասն
18.08.25 ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Կաքավաձոր բնակավայրի վարչական շենքի տարածքում կառուցվել է սանհանգույց` համայնքի միջոցներով:
Համայնքի և Կաքավաձորի բնակիչ Ռոման Մխիթարյանի համագործակցությամբ վերանորոգվել է վարչական շենքի տանիքը:
Թալինի երրորդ մանկապարտեզի տանիքին տեղադրվել են ջրատաքացուցիչներ:
Իրականացվել են այլ բարեկարգման աշխատանքներ Թալին քաղաքում:
Արագածավան բնակավայրում իրականացվել են երկաթուղային կայարանի սպասասրահի հարակից տարածքի բետոնապատման աշխատանքներ:
14.08.25 ՆԵՐՔԻՆ ՍԱՍՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Թալին համայնքի շրջակա միջավայրի և առողջության պահպանման 2025 թվականի ծրագրի շրջանակում Ներքին Սասնաշեն բնակավայրի մանկապարտեզ ՀՈԱԿ-ում իրականացվում են էներգախնայող և բնապահպանական լուծումների ներդրման աշխատանքներ։
Ծրագրի արդյունքում մանկապարտեզի տանիքին կտեղադրվի 30 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որը կապահովի մաքուր և վերականգնվող էլեկտրաէներգիա։ Բացի այդ, կտեղադրվի ժամանակակից էլեկտրական ջեռուցման կաթսա, ինչը կբարձրացնի ջեռուցման արդյունավետությունը և կապահովի երեխաների համար հարմարավետ պայմաններ տարվա բոլոր եղանակներին։
Այս նախաձեռնությունը նպաստում է համայնքում կանաչ էներգիայի զարգացմանը, ծախսերի կրճատմանը և ապագա սերունդների բնապահպանական գիտակցության բարձրացմանը։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner