ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
Մարզ
Արագածոտն
Համայնք
Թալին
Համայնքի բնակավայրերի թիվը
33 բնակավայր
Բնակչության թիվը
38 574
Տնտեսությունների թիվը (բնակելի տուն/այգետնակ)
9696
Համայնքի տարածքը (հա)
94 875, 10
Բարձրությունը ծովի մակարդակից (մ)
1250-2150
Համայնքի ղեկավար
Տավրոս Սափեյան
Ազգային կազմը
հայեր, ռուսներ, եզդիներ,
Հեռախոսային կոդ
(374)2492
Համացանցային կայքի հասցեն
www.talin.am
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Թալին համայնքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի հյուսիսարևմտյան մասում։ Թալին համայնքի կենտրոնը Երևան քաղաքից գտնվում է 68 կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից՝ 48 կմ։ Այստեղով է անցնում Հյուսիս-Հարավ միջպետական նշանակության ավտոմայրուղին։ Նախկինում եղել է Թալինի շրջանի վարչական կենտրոնը։ Նախկինում ունեցել է Թալինա, Թալին Մեծ, Թալին Վերին, Թալնո ոտն, Հայի Թալին, Տալին անվանումները։ Թալին է վերանվանվել 1978 թվականին։
Հնում մտել է Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Հնագիտական պեղումներից պարզվում է, որ Թալին համայնքը բնակելի է եղել դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։
Թալին համայնքը հարուստ է պատմամշակութային կոթողներով (Թալինի 7-րդ դարի Կաթողիկե եկեղեցին, Մաստարայի 5-րդ դարի միջնադարյան եկեղեցին, Գառնահովիտի 7-րդ դարի Սուրբ Գևորգ եկեղեցին), դամբարանադաշտերով (Մթա 4-3 հազարամյայկների «Ջուլհակ» բլրի վրա), անտիկ և միջնադարյան բերդերով և ամրոցներով (Դաշտադեմի ամրոց, Զաքարի բերդ մթա 3-5-րդ դարեր), իջևանատներով օրինակ՝ Թալինի 12-13-րդ դարերի կառուցված Իջևանատունը (Քարվանսարա) որի առկայությունը վկայում է այն մասին, որ Թալինի տարածաշրջանով է անցել «Մետաքսի ճանապարհը»։
Թալին համայնքի բնակչության նախնիները Հայոց Մեծ Եղեռնից փրկվածների ժառանգներն են։ Արևմտյան Հայաստանից մազապուրծ եղած հայերը իրենց հետ բերել են իրենց մշակույթը, սովորույթները, բարբառները, նյութական և ոչ նյութական արժեքները, և հաստատվելով Թալին համայնքի տարբեր բնակավայրերում արարել և շենացրել են տարածաշրջանը։
2.ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Աշխարհագրական դիրքը
Թալին համայնքի տարածքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզում։ Համայնքը սահմանակցում է արևմուտքում՝ Ախուրյան գետով, Թուրքիայի Հանրապետությանը, հյուսիսում՝ Շիրակի մարզին։ Համայնքի արևելյան և հարավարևելյան սահմանները ներմարզային են, իսկ հարավում սահմանակցում է Արմավիրի մարզին։ Համայնքի տարածքը սկսվում է մոտ 1200մ բարձրությունից և բարձրանում մինչև 3500մ Արագած լեռնազանգվածի գագաթնամերձ բարձրությունները՝ զբաղեցնելով Արագած հրաբխային լեռնազանգվածի լավային հոսքերով ծածկված՝ արևմտյան լեռնալանջերը՝ Թալինի և Կարմրաշենի սարավանդները։ Համայնքի ցածրադիր գոտու կլիման կիսաանապատային, խիստ չոր ցմաքային է։ Թալին համայնքն ունի շատ հարմար տնտեսաաշխարհագրական դիրք։ Համայնքի տարածքով են անցնում Գյումրի-Արմավիր-Երևան երկաթուղին, Երևան-Արմավիր-Գյումրի, Երևան-Աշտարակ-Թալին-Գյումրի միջպետական ճանապարհը։
Կենդանական և բուսական աշխարհը
Այստեղ բնորոշ է աղասեր, չորասեր վայրի բուսականությունը՝ օշինդր, օշան, ոզնափուշ և այլն։ Ջրամերձ մասերում տարածված են եղեգնուտները։ Տարածքին բնորոշ են թունավոր օձեր՝ Իժ, գյուրզա, կարիճ, մորմ, կրծողներ, գայլ, աղվես, նապաստակ, թռչուններից՝ ճնճղուկ, լորազգիներ, կաքավ և այլն։ Գոտուն բնորոշ են կիսաանապատային գորշ հողերը՝ հումուսի ցածր պարունակությամբ, որոշ հատվածներում գրունտային ջրերի բարձրացման հետևանքով առաջացել են աղուտներ, շատ են նաև քարքարոտ տարածքները «ղռերը»։ Մինչև 1800մ բարձրությունները տարածվում են չոր լեռնատափաստանային լանդշաֆտները՝ բնորոշ տաք, չոր կլիմայով։ Համյանքի ավելի բարձրադիր գոտիներում տարածվում են սևահողային, ենթալպյան, ալպյան, իսկ բարձր լեռնային մասերում՝ ձյունամերձ լանդշաֆտները։ Համայնքում գերակշռում է գյուղական բնակչությունը, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և հողագործությամբ։ Ցածրադիր տաք գոտիներում զբաղվում են խաղողագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցմամբ։
Օգտակար հանածոներ
Համայնքի տարածքում առկա օգտակար հանածոները հիմնականում կապված են Արագած լեռան հրաբխային գործունեության հետ։ Համայնքի գրեթե ողջ տարածքում կան տարբեր գունավորման և կառուցվածքային տուֆի պաշարներ սկսած մոխրագույն և մանուշակագույն-վարդագույն, կարմիր-դարչնագույն երանգներ։ Շատ է հրաբխային շլաքը և խարամի պաշարները։ Որոշ տարածքներում կան ասբեստի, պեռլիտի, օբսիդիանի (վանակատ) պաշարներ։ Համայնքի բարձր լեռնային հատվածն ունի բավականին բարձրորակ սառնորակ աղբյուրներ, որոնց ջրով էլ հիմնականում սնվում են բնակավայրերը։
3.ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
500
Օդի միջին ջերմաստիճանը հունվար ամսին (0C)
-10
Օդի միջին ջերմաստիճանը հուլիս ամսին (0C)
25
4.ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.1) Ագարակավան 25,12 կմ
1.2) Ակունք 6,67 կմ
1.3) Աշնակ 11,54 կմ
1․4) Արագածավան 33,42 կմ
1․5) Արտենի 23,62 կմ
1․6) Գառնահովիտ 17․09 կմ
1․7) Գետափ 40,82 կմ
1․8) Դաշտադեմ 5․31 կմ
1․9) Դավթաշեն 9,69 կմ
1․10) Դիան 28,37 կմ
1․11) Եղնիկ 8,61 կմ
1․12) Զարինջա 19,6 կմ
1․13) Զովասար 14,6 կմ
1․14) Թաթուլ 6,49 կմ
1․15) Իրինդ 10,03 կմ
1․16) Լուսակն 17,04 կմ
1․17) Ծաղկասար 9,5 կմ
1․18) Կաթնաղբյուր 6,63 կմ
1․19) Կարմրաշեն 8,19 կմ
1․20) Կաքավաձոր 20,61 կմ
1․21) Հացաշեն 12,73 կմ
1․22) Մաստարա 8,91 կմ
1․23) Ներքին Սասնաշեն 12,54 կմ
1․24) Ներքին Բազմաբերդ 16,29 կմ
1․25) Նոր Արթիկ 21,95 կմ
1․26) Շղարշիկ 10,27 կմ
1․27) Ոսկեթաս 10,02 կմ
1․28) Պարտիզակ 22,98 կմ
1․29) Սուսեր 19,76 կմ
1․30) Վերին Բազմաբերդ 15,43 կմ
1․31) Վերին Սասնաշեն 13,4 կմ
1․32) Ցամաքասար 17,4 կմ
2. Նախկին (ՀԽՍՀ) վարչական շրջանի անվանումը
Թալինի շրջան
3.Համայնքի հեռավորությունը՝
3.1) մայրաքաղաքից (կմ)
68
3.2) մարզկենտրոնից (կմ)
48
3.3) պետական սահմանից ուղիղ գծով (կմ)
0
3.4) նախկին շրջկենտրոնից (կմ)
3.5) միջպետական նշանակության ավտոճանապարհից (կմ)
3.6) երկաթուղային կայարանից (առկայության դեպքում) (կմ)
20
4.Համայնքի բարձրությունը ծովի մակերևույթից (մ)
5.Համայնքի վարչական տարածքը (քառ. կմ/հա)
94,875 հա
948.74 ք
6․Սահմանակից համայնքների անվանումները
Արմավիր, Բաղրամյան, Անի, Աշտարակ
7.Համայնքապետարանի էլեկտրոնային փոստի հասցեն
talinihamayapetaran@list.ru
8. Համացանցային պաշտոնական կայքի հասցեն
talin.am
9.Համայնքի ղեկավարի հեռախոսահամարը
060 75-77-87
10. Համայնքապետարանի հեռախոսահամարը
060 88-80-08
11․Համայնքի հեռախոսային կոդը
0249
12․Համանքում փոստային բաժանմունքի առկայությունը (այո, ոչ)
այո
13.Համայնքապետարանի փոստային դասիչը
0501
14.Հաստատված գլխավոր հատակագծի առկայությունը (այո, ոչ)
15. Քաղաքացիների սպասարկման գրասենյակի առկայությունը (այո, ոչ)
5.ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
31․12․2023թ.
1. Հաշվառված բնակչության թվաքանակը
38 108
2. Գրանցված ծնունդների քանակը
319
2.Մահացության դեպքերի քանակը
315
3.Ամուսնությունների քանակը
116
4. Ամուսնալուծությունների քանակը
21
5. Տնային տնտեսությունների թիվը
6. Ընտանեկան նպաստ ստացող տնային տնտեսությունների քանակը
-
7. Կենսաթոշակառուների քանակը
8. Հաշմանդամություն ունեցող անձանց քանակը
2350
6.ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2023թ.
1. Համայնքային գրադարանների քանակը
16
2․ Համայնքային մշակութային կենտրոնների քանակը
18
3. Համայնքային արվեստի դպրոցների քանակը
1
4. Համայնքային երաժշտական դպրոցների քանակը
2
5. Համայնքային մանկապարտեզների ընդհանուր քանակը
6․ Համայնքային վաղ մանկական զարգացման կենտրոն
7. Հանրակրթական դպրոցների քանակը
34
8. Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների քանակը
9. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների քանակը
10. Բարձրագույն ուսումնական հաստատությունների քանակը
11. Համայնքային մարզական կենտրոնների քանակը
7.ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
1. Համայնքի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը (մ2)
1 064 202
2. Համայնքում առկա բազմաբնակարան շենքերի ընդհանուր թիվը
250
3. Բնակելի տների (առանձնատների) ընդհանուր թիվը
7013
8.ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
1.Հողեր, ընդամենը (հա)
94 873,21
2.Գյուղատնտեսական նշանակության հողեր (հա)
75 036,46
3.Բնակավայրերի ընդհանուր տարածքը (հա)
94 875,10
4.Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը
14 965
6. Մանր եղջերավոր անասունների (ոչխար և այծ) գլխաքանակը
34 656
7. Խոզերի գլխաքանակը
45 000
8․ Թռչուններ
43 994
11. Գյուղատնտեսական տեխնիկա
11.1 տրակտորներ (քանակը)
11.2 կոմբայններ (քանակը)
12. Գյուղացիական տնտեսությունների թիվը
7807
9.ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
1.Էլեկտրական ենթակայանների քանակը (արևային ենթակայաններ, համայնքի սեփականություն)
4
2.Համայնքում գազիֆիկացման առկայությունը (այո, ոչ)
3.Համայնքում աղբավայրի առկայությունը (այո, ոչ)
4. Գերեզմանատան առկայությունը համայնքում (այո, ոչ)
5. Համայնքային ենթակայության ճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
253,9 կմ
6. Կոմունալ և ճանապարհաշինական տեխնիկայի առկայությունը
6.1 Ինքնաթափ բեռնատար մեքենաների քանակը
3
6.2 Էքսկավատորների քանակը
6.3 Թրթուռավոր տրակտորների քանակը
6.4 Գրեյդերների քանակը
6.5Աղբատար մեքենաների քանակը
6.6 Բազմաֆունկցիոնալ կոմունալ մեքենաների քանակը
6.7 Վակումային փոշեկուլ մեքենաների քանակը
6.8 Ավտոաշտարակների քանակը
7. Համայնքի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
11,4
8. Համայնքի տարածքում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերի առկայությունը (այո, ոչ) և դրանց քանակը
9. Ներհամայնքային երթուղիների առկայությունը (այո, ոչ)
10.ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ
Համայնքի բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Ընդունված բյուջե
Փաստացի
Գույքահարկ շենքեր-շինությունների համար
1000.000
Հողի հարկ
34000.000
Անշարժ գույքի հարկ իրավաբ.անձանցից
9956.200
Անշարժ գույք/ֆիզիկական անձանցից./
156243.800
Գույքային հարկեր այլ գույքից
186800.047
Տեղական տուրքեր
11150.000
Պետական տուրքեր
5000.000
Պաշտոնական դրամաշնորհներ
1782561.700
Գույքի վարձակալությունից եկամուտներ
30775.000
Պետական սեփ. Համարվող հողերի վարձավճարներ
6400.000
Այլ գույքի վարձակալությունից մուտքեր
4015.000
Տեղական վճարներ
63022.000
Մուտքեր տույժերից, տուգանքներից
1200.000
Այլ եկամուտներ
183420.076
Ընդամենը
2475543.82
Համայնքի վարչական բյուջենրի ծախսեր(հազ. դրամ)
1. Ընդամենը ծախսեր
703 236 147
Համայնքի ֆոնդային բյուջեների եկամուտները(հազ. դրամ)
1.Ընդամենը ֆոնդային բյուջեի եկամուտներ
Ֆոնդային բյուջեի ծախսեր(հազ. դրամ)
11.ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.Համայնքապետարանի աշխատողների թվաքանակը
որից՝
1.1 համայնքային ծառայողներ
217
82
2. Ապարատի պահպանման ծախսերը, ընդամենը (հազ. դրամ)
3․ Ավագանու անդամների թվաքանակը
27
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Հիմնախնդիրը
Ակնկալվող լուծումը
Համայնքի ոռոգման համակարգի վերանաորոգում
Արեգի պոմպակայանի վերանորոգում, ոռոգման ցանցի վերականգնում, ջրամբարի վերանորոգում:
Մշակույթի կենտրոնների
հիմնանորոգում
Ջեռուցման համակարգի տեղադրում, դռների և պատուհանների փոխարինում նորերով, սանհանգույցների հիմնանորոգում, դահլիճների աթոռների փոխարինում նորերով և այլն:
Համայնքի աղբավայրերի ցանկապատում
Ցանկապատերի ձեռքբերում և ցանկապատերի կառուցման աշխատանքների իրականացում։
Ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում և բարեկարգում
Ներհամայնքային փողոցների ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքների իրականացում, օգտվելով պետ. բյուջեից սուբսիդավորման ծրագրերով ընձեռնված հնարավորություններից:
Անավարտ բազմաբնակարան շենքերի շինարարության վերսկսում
Նախահաշիվների կազմում, ֆինանսական միջոցների ձեռքբերման խնդրի լուծում և կիսակառույցների շին. մոնտաժային աշխատանքների վերսկսում:
Բազմաբնակարան շենքերի մուտքերի և տանիքների վերանորոգում և բակերի բարեկարգում
Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքների իրականացում, բակերում խաղահրապարակների կառուցում և կանաչապատում:
Փողոցների գիշերային լուսավորության անցկացում
Առկա փողոցային լուսավորության ցանցի վերականգնում, նոր ցանցի կառուցում, փողոցների գիշերային լուսավորության ապահովում:
Խմելաջրի ցանցերի հիմնանորոգում
Շարքից դուրս եկած ջրագծերի հիմնանորոգում։
Թալին համայնքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի հյուսիսարևմտյան հատվածում։ Համայնքը սահմանակցում է արևմուտքում՝ Ախուրյան գետով Թուրքիայի Հանրապետությանը, հյուսիսում՝ Շիրակի մարզին։ Համայնքի արևելյան և հարավարևելյան սահմանները ներմարզային են, իսկ հարավում սահմանակցում է Արմավիրի մարզին։ Համայնքի տարածքը սկսվում է մոտ 1200մ բարձրությունից և բարձրանում մինչև 3500մ Արագած լեռնազանգվածի գագաթնամերձ բարձրությունները՝ զբաղեցնելով Արագած հրաբխային լեռնազանգվածի լավային հոսքերով ծածկված՝ արևմտյան լեռնալանջերը՝ Թալինի և Կարմրաշենի սարավանդները։ Համայնքի ցածրադիր գոտու կլիման կիսաանապատային, խիստ չոր ցմաքային է։ Թալին համայնքն ունի շատ հարմար տնտեսաաշխարհագրական դիրք։ Համայնքի տարածքով են անցնում Գյումրի-Արմավիր-Երևան երկաթուղին, Երևան-Արմավիր-գյումրի, Երևան-Աշտարակ-Թալին-Գյումրի ավտոմայրուղին։
Կենդանական և բուսական աշխարհը Այստեղ բնորոշ է աղասեր, չորասեր վայրի բուսականությունը՝ օշինդր, օշան, ոզնափուշ և այլն։ Ջրամերձ մասերում տարածված են եղեգնուտները։ Տարածքին բնորոշ են թունավոր օձեր՝ Իժ, գյուրզա, կարիճ, մորմ, կրծողներ, գայլ, աղվես, նապաստակ, թռչուններից՝ ճնճղուկ, լորազգիներ, կաքավ և այլն։ Գոտուն բնորոշ են կիսաանապատային գորշ հողերը՝ հումուսի ցածր պարունակությամբ, որոշ հատվածներում գրունտային ջրերի բարձրացման հետևանքով առաջացել են աղուտներ, շատ են նաև քարքարոտ տարածքները «ղռերը»։ Մինչև 1800մ բարձրությունները տարածվում են չոր լեռնատափաստանային լանդշաֆտները՝ բնորոշ տաք, չոր կլիմայով։ Համյանքի ավելի բարձրադիր գոտիներում տարածվում են սևահողային, ենթալպյան, ալպյան, իսկ բարձր լեռնային մասերում՝ ձյունամերձ լանդշաֆտները։ Համայնքում գերակշռում է գյուղական բնակչությունը, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և հողագործությամբ։ Ցածրադիր տաք գոտիներում զբաղվում են խաղողագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցմամբ։
Օգտակար հանածոներ Համայնքի տարածքում առկա օգտակար հանածոները հիմնականում կապված են Արագածի հրաբխային գործունեության հետ։ Համայնքի գրեթե ողջ տարածքում կան տարբեր գունավորման և կառուցվածքային տուֆի պաշարներ սկսած մոխրագույն և մանուշակագույն-վարդագույն, կարմիր-դարչնագույն երանգներ։ Շատ է հրաբխային շլաքը և խարամի պաշարները։ Որոշ տարածքներում կան ասբեստի, պեռլիտի, օբսիդիանի (վանակատ) պաշարներ։ Համայնքի բարձր լեռնային հատվածն ունի բավականին բարձրորակ սառնորակ աղբյուրներ, որոնց ջրով էլ հիմնականում սնվում են բնակավայրերը։
Բնակչության կազմը Առաջին ներգաղթյալները եկել են Ալաշկերտից, Մուշից, Կարսից, Բուլանուղից, Դութաղից և հաստատվել Թալինի տարածաշրջանում սկսած 19-րդ 30-ական թվականներից։ Համայնքի բնակչության մեծ մասը Եղեռնից փրկված սասունցիների և մշեցիների ժառանգներն են։
Սնունդ, խմիչք և ըմպելիքներ
Սասունից և Մուշից գաղթած բնակչությունն իր հետ բերել և այժմ շատ բնակավայրերում պահպանվել է ագային մի շարք ուտեստների պատրաստման եղանակը։ Տարածված և ընդունված է ղավուրման (հորթի և ճարպոտ ոչխարի միս) խորվուն (գառան կամ ուլի ամբողջական միս ՝ թոնրում խորովված) չորթանով ճաշը (չորացրած թան, բլղուր, յուղ), Սպաս (թանապուր) մածուն կամ կարագի թան, ձավար, կարագ, համեմ), քալաջոշը կամ պանրխաշը չեչիլ պանիր, լավաշ, սոխարած յուղով և եռացրած ջուր), բղլուրով շորվա (ոչխարի միս, ջուր, բղլուր), ավելուկով և սպիտակ բանջարով ճաշ, թոնրի գաթա, կլոջ, փուռնիկ, խավիծ, փոխինձով ճաշ, ճմուռ, պասուց տոլմա և այլն։
Ըմելիքներից հայտնի են տեղական մասուրով, դաղձով, անանուխով (նանա), վարդի ծաղկաթերթերով պատրաստված օշարակները, տարբեր մրգերից թորած օղիները։
Տեսարժան վայրեր
Արտին լեռ (Արտենի)
Արտին (Արտենի) լեռը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի արևմտյան մասում՝ Արագած լեռան հարավարևմտյան ստորոտին։
Արտենի (Արտին) լեռը ունի 2 գագաթ՝ Մեծ Արտենի (2047 մ) և Փոքր Արտենի կամ Արեգունի (1753 մ)։ Մեծ Արտենի լեռը էքստրուզիվ կոն է, որն ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների շարքում: Հսկայական ժայռերով հարուստ լեռան վրա բնակություն եղել է նաև քարե դարում։ Այդ են վկայում այստեղ հայտնաբերված գործիքները՝ վանակատից (օբսիդիան, հրաբխային ապակի) հատիչներ, քերիչներ, շեղբեր և այլն։ Արտենի լեռան լանջերին կարող եք նաև հանդիպել քարանձավների, որոնք առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացնում արշավների ժամանակ: Լեռը հարուստ է շերտավոր քարերով, որոնք ժամանակին օգտագործվել են որպես հումք՝ գործիքների համար։ Լեռան բնական ամրությունները հաշվի առնելով՝ մեր պապերը հետագայում այստեղ հզոր ամրոց են հիմնել։ Ամրոցի հյուսիսարևմտյան կողմում պահպանվել են 2 բավականին մեծ չափերով ջրամբարներ, որոնց ներսը պատված է եղել սրբատաշ տուֆով։
Պարզ օրերին նրա գագաթից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արագած, Արարատ, ինչպես նաև Գեղամա և Հայկական պար լեռնաշղթաները։ Արտենի լեռան լանջերին կարելի է հանդիպել նաև քարանձավների, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում արշավասերների շրջանում։ Թեև գագաթն ունի ժայռային կառուցվածք, այն համեմատաբար մատչելի է սկսնակ լեռնագնացների համար։ Վերելքը սովորաբար սկսվում է Թաթուլ գյուղից, արշավի ընդհանուր երկարությունը մոտ 10 կմ է, իսկ հարաբերական բարձրությունը՝ մոտ 500 մ։
Լեռան հյուսիսային լանջին քարերով բավականին մեծ չափերով 100 թիվն է գրված՝ խորհրդանշելով Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը։
Պատմություն
Նախկինում եղել է Թալինի շրջանի վարչական կենտրոնը։ Ունեցել է Թալինա, Թալին Մեծ, Թալին Վերին, Թալնո ոտն, Հայի Թալին, Տալին, Թալին Մեծ, Թալին հին անվանումները, Թալին է վերանվանվել 1978 թվականին։ Հնում մտել է Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Հնագիտական պեղումներից պարզվում է, որ Թալինը բնակելի է եղել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում, իսկ ըստ Թովմա Արծրունու «Պատմություն տանն Արծրունյաց» աշխատության, Թալինը հիմնադրվել է Անանիոս Բագրատունի իշխանի կողմից 9-10-րդ դարերում։ Այն Թալինա անունով հիշատակվում է Պտղոմեոսի կողմից 2-րդ դարում։ Սկզբնական շրջանում բնակավայրը եղել է Թալինի հյուսիսային բլրի վրա գտնվող բլրակի վրա՝ Գյուլակ թափայում կամ Ջուլհակ բլրում։ Այստեղ գտնվել է մ.թ.ա. 1-ին հազարամյակին թվագրվող ամրոց։ Բլրի ամենաբարձր մասում կատարված պեղումներից երևում է պարսպով առանձնացված միջնաբերդը։ Ամրոցն ունեցել է խրամուղիներ և եռաշարք պարիսպներ։
Արշակունիների թագավորության շրջանում Այրարատ աշխարհը եղել է թագավորական կալվածք։ Սակայն 226 թվականին Պարթևստանում կատարված հեղաշրջումից հետո Կարենյան Պահլավ տոհմը գահընկեց է արվել և պարթև Արշակունիների փրկված պայազատների հետ ապաստան է գտել Տրդատ Բ արքայի արքունիքում։ Հայոց արքան ոչ միայն ապաստան է տվել իր հեռավոր ազգականներին, այլև նրանցից շատերին բարձր դիրքի արժանացրել։ Պատվի արժանացած իշխաններից էր նաև Կարենյան տոհմի Կամսարը, որը, հաստատվելով Հայաստանում, հիմք է դրել Կամսարականների իշխանական տոհմին։ Հետագայում Տրդատ 3-րդը Կամսարականներին է նվիրում Շիրակն ու Երասխաձորը և նրանց կարգում նախարարական դասում։ Սկսած 7-րդ դարից հաճախ հիշատակվում է, երբեմն որպես գյուղ, երբեմն էլ որպես ավան կամ քաղաք։ Շնորհիվ 652 թվականին հայ-արաբական պայմանագրի՝ Մեծ Հայքը որոշ ներքին ինքնավարություն էր ձեռք բերել, և երկիրը կառավարվում էր Հայոց իշխանի պաշտոնի միջոցով։ 689-693 թվականներին այդ պաշտոնում հիշատակվում է Վահան Կամսարական իշխանի որդին՝ Ներսեհը, ով ամուսնացած էր Մամիկոնեից տան օրիորդ Շուշանի հետ։ Ներսեհ Կամսարականի կառավարման ընթացքում նստավայր է դառնում Թալինը։ Նա կնոջ հետ միասին զբաղվում է շինարարական աշխատանքներով և մշակույթի զարգացմամբ։ Այդ շրջանի շինություններ են Սբ. Աստվածածին կամ Փոքր եկեղեցին, որը կառուցվել է 689 թվականին Ներսեհ պատրիկ Կամսարական իշխանի կողմից, ինչպես նաև Կաթողիկե եկեղեցին և Թալինի ջրամբարը։ Քանի որ Արագածոտնը եղել է սակավաջուր շրջան, ոռոգման նպատակներով հնագույն ժամանակներից Արագած լեռան վրա կառուցվել են բազմաթիվ արհեստական ջրամբարներ։ Թալինի ջրամբարն ունի բազալտե քարով շարված ամուր հիմքեր, իսկ միջին մասում դեպի ներս մի կորություն, որը նպատակ ուներ դիմանալ ջրի ճնշմանը։ Ջրամբարը ծառայել է որպես եկեղեցիները և բնակավայրը հեղեղից պաշտպանող միջոց։ Քաղաքից հարավ գտնվում է Թալինի քարավանատունը և Դաշտադեմի միջնադարյան բերդը։ Ըստ ուսումնասիրությունների, բերդը կառուցվել է 7-րդ դարում Կամսարական նախարարական տոհմի ներկայացուցիչների կողմից։ Բերդի նշանակությունը մեծ է եղել 16-րդ դարից սկսած, երբ թուրք-պարսկական պատերազմների ժամանակ այն արևմուտքից պաշտպանել է Երևանի մատույցները։ Արաբական արշավանքներից անմասն չի մնացել նաև Թալինը։
Ըստ Ղևոնդ պատմիչի՝ 774 թվականին արաբները, դուրս գալով Դվինից, ասպատակում են մոտակա շրջանները, կատարում կողոպուտ և արյունահեղություն՝ Պտղունքում, Թալինում, Կողբում։ Այս իրադարձությանը զոհ են գնում 700 և գերեվարվում են 1200 մարդիկ։ Այս իրադարձությունը պատմության մեջ հայտնի է "Թալնա կոտորած" անունով։ 9-րդ դարի սկզբին Կամսարականներն իրենց կալվածքները վաճառում են Աշոտ Մսակեր Բագրատունուն։ 1044 թվականին Թալինում Հովհաննես Սմբատ Բագրատունի թագավորը հայոց կաթողիկոսին այգի է նվիրել։ Թալինի մասին հաջորդ հիշատակությունը վերաբերում է 1162 թվականին Ելտկուզ սելջուկյան ամիրայի արշավանքի առնչությամբ, երբ գյուղաքաղաքը մատնվում է սրի և հրի։ Բագրատունիներից հետո տարածքն անցնում է Զաքարյանների տիրապետության տակ, ովքեր վրաց արքունիքում մեծ դիրքի հասնելով, կարողանում են հայ-վրացական ուժերի միջոցով ազատագրել Հայաստանի մի մասը։ Հայտնի է, որ Մետաքսի ճանապարհի մի մասն անցել է Թալինով, որի նպատակով Վերին և Ներքին Թալինների միջնամասում Զաքարյանները կառուցում են իջևանատուն՝ 12-13-րդ դարերում, որը տարանցիկ առևտրի կենտրոն է դառնում Դվինից Անի տանող ճանապարհին։ Թալինի իջևանատունը, որը ժողովրդի շրջանում հայտնի էր, որպես Դևեքի՝ ուղտերի քարվանսարա անունով։ Այս հանգամանքը նպաստում էր նաև տեղում տնեսության զարգացմանը։ Թալինը հիշատակվում է նաև թուրք-պարսկական պատերազմների ժամանակ, երբ 1514 թվականին թուրքական սուլթան Սելիմ 2-րդը գրավում է Թալինը և մեծ կոտորածներ ու կողոպուտ կազմակերպում այստեղ, որի հետևանքով բնակիչները սկսում են արտագաղթել։ 1639 թվականի թուրք-պարսկական պայմանագրով Թալինն անցնում է Երևանի խանության կազմի մեջ, այստեղ են գալիս նոր բնակիչներ և տներ կառուցում եկեղեցիների տեղանքում։ Այդ առիթով Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու ներսում փորագրված է մի արձանագրություն. «Աբրահամի որդիներ Ալեմշը և Գրիգորը Թալին են եկել 1687 թվականին»։
1964 թվականից դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1995 թվականի վարչարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք։
2022 թվականի նոյեմբեր ամսին Թալին քաղաքը դարձել է խոշորացված համայնք, որն իր մեջ ընդգրկում է 33 բնակավայր, 32 գյուղական և 1 քաղաքային։
Թալինում կան շատ հնավայրեր և հուշարձաններ։ Հայտնի է քաղաքից արևելք և հյուսիս-արևելք գտնվող ՔԱ․ 4-3-րդ հազարամյակների դամբարանադաշտը և ՔԱ 2-1 հազարամյակների բնակատեղի։ - Քաղաքատեղի մ.թ.ա. 2-1 հզ, մջնդ - Ամրոց Թալին,մ.թ.ա. 4 դ.,12-16 դդ. «Ջուլհակ» բլրի վրա - Դամբարանադաշտ, մ.թ.ա. 4-3 դդ. «Ջուլհակ» բլրի շուրջը, Քաղաքը գտնվում է Արագած լեռնազանգվածի հարավային փեշերին, Արտենի լեռան մոտ։ Ծովի մակարդակից ունի 1585 մ բարձրություն։
Բնակչություն
Բնակչության մի մասի նախնիները 1829 թվականից սկսած այստեղ են գաղթել Արևմտյան Հայաստանից՝ հիմնականում Թալինում վերաբնակվել են 1826-1830 թվականներին Դութաղից, Ղարսի Նախճվան գյուղից, Բայազետից, Ալաշկերտից և այլ գյուղերից Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալու կապակցությամբ, կամսարական իշխանների հիմնադրած քաղաքում, ստեղծելով մի նոր Թալին աշխարհ։
Աշխարհագրություն
Կլիման չափավոր ցամաքային է։ Ձմեռները ցուրտ են, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները շոգ են։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 23-25-ի սահմաններում, հունվարյանը՝ -4-5-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 400-450 մմ։ Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են։
Տնտեսություն
Տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում արդյունաբերությունը։ Այստեղ կան տարբեր ճյուղերի ձեռնարկություններ։ Այստեղ գործել է բնական ադամանդի մշակությամբ զբաղվող ձեռնարկությունը։ Զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Ունի պանրի գործարան, որն արտադրում է Չանախ պանիր և կաթնամթերք։ Համախառն արտադրանքի մեծ մասը տալիս է գյուղատնտեսությունը։ Հիմնականում զարգացած է անասնապահությունը, զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Հողահանդակների ոռոգման համար օգտվում են Թալինի ջրանցքից։ Զբաղվում են նաև դաշտավարությամբ, մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Մշակում են նաև պտուղներ։ Համայնքում առաջնային են համարվում աշխատանքային ռեսուրսների լիարժեք օգտագործումը, խմելու և ոռոգման ջրի ջրագծերի վերանորոգումը, փողոցային լուսավորության խնդիրը, քաղաքի գազաֆիկացումը։
Յուրաքանչյուր տարվա հուլիս երրորդ շաբաթ նշվում է թալինցիները նշում են "Թալին օր"
Արագածավան բնակավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում` Ախուրյան գետի ձախ ափին։ Մարզկենտրոն Աշտարակից գտնվում է 75 կմ, իսկ մայրաքաղաք Երևանից՝ 80 կմ հեռավորության վրա։ Արագածավան բնակավայրը հիմնադրվել է 1873 թվականին: Բնակավայրը նախկինում անվանվել է Ալագյազ, 1950 թվականին՝ Արագած, իսկ 1974 թվականին ստացել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ։ 1995 թվականին որպես գյուղական համայնք, վերանվանվել է Արագածավան։ 1928 թվականին գյուղում գործել է ծխական, ապա տարրական, հետագայում երկու միջնակարգ դպրոցներ։ 2022 թվականի համայնքների խոշորացման հետևանքով միավորվել է Թալին համայնքի հետ։
Բնակավայրի հայտնի մարդկանցից են եղել սոցիալիստական աշխատանքի հերոսներ՝ Սարգիս Խանոյանը, Մնացական Առաքելյանը։
Համայնքի անվանի մարդկանցից են եղել գեներալ մայոր Համիկ Հարոյանը, գիտությունների թեկնածու Աղասի Կարապետյանը և Աշոտ Բարսեղյանը։ Դոցենտ Պարգև Բարսեղյանը՝ ներկայումս ԵՊՀ աստվածաբանության ամբիոնի վարիչն է։
Տարածքը՝ 118 կմ քառ․ բնակչության թիվը՝ 6234 մարդ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և հողագործությամբ։
Բնակիչների մեծ մասը եկել են Արթիկի շրջանի գյուղերից, Սպիտակից, Թալինի շրջանի հարակից բնակավայրերից։
1946 թվականից հետո, Ախուրյան գետի բազայի հիման վրա, կառուցվել է Թալինի մայր ջրանցքը, որը բնակավայրի միջով անցնում է 10 կմ։
Հարուստ է օգտակար հանածոներով, բնակավայրի տարածքում գտնվող պեռլիտ հանքաքարի պաշարների վրա հիմնվել է համամիութենական նշանակության գործարան, որի արտադրանքն ունի որակական բարձր հատկանիշներ։ Հանքաքարը ուղարկվել է աշխարհի ավելի քան 92 երկիր։ Կառուցվել է Երկաթ-բետոնե շինվածքների և Ոսկրալյուրի գործարաններ։
2012 թվականին բնակավայրում հոգևոր կյանքի ակտիվացման նպատակով ձեռնարկվել է եկեղեցու կառուցումը։
Արտենի բնակավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում։ Թալին քաղաքից գտնվում է մոտ 14 կմ հարավ-արևմուտք։ Մարզկենտրոնից գտնվում է 63 կմ հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1200 մ։
Նախկինում ունեցել է Բաղութլի, Բողութլու, Բուղուտլու անվանումները։ Արտենի է վերանվանվել 1950 թվականի օգոստոսի 31-ին։ Բնակավայրը կոչվում է հարակից լեռան անունով։ Բնակավայրից 2,5 կմ հյուսիս-արևելք գտնվում է Արտին լեռը 2047 մ բարձրությամբ, որտեղ հայտնաբերվել են հին քարե դարի բնակավայրեր, գործիքներ և զենքեր։ Ուրարտական շրջանում Ք.ա. 8-7-րդ դդ. տարածքը հայտնի էր Արտիունա անվամբ։ Ըստ առասպելի Արտենի նշանակում է Արայի տենչանքի տեղ։ Արա Գեղեցիկը ելնում էր լեռան վրա և ընկնում էր հաճելի տենչանքի մեջ։ Դրա համար էլ լեռը կոչվել է Արտենչի տեղ, հետագայում Արտենի։
Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ։ ԽՍՀՄ տարիներին ավանը լավագույնն էր խաղողի մշակության գործում։ Տեղում արտադրանքի հիման վրա ստեղծվել է գինու, կոնյակի գործարանը, որը ստեղծում էր 9 տեսակի գինի և կոնյակ՝ «Արտենի», «Աշնակ», «Անուշ» և այլն։ Գործարանի գինիները հայտնի էին նաև արտասահմանում։ Գործարանն այսօր չի գործում։ Արտենիում է գտնվել այգեգործական գիտահետազոտական ակադեմիան, որտեղ փորձարկելու համար աճեցրել են տարբեր պտղատու ծառեր։
Բնակավայրի նախնիները եկել են Արթիկի, Սառնաղբյուրի, Ախալքալաքի, Թալինի և Կարսի զանազան բնակավայրերից։
Բնակավայրում հայ բնակչության հետ ապրել են նաև եզդիներ, իսկ 1965 թվականին Արտենի են տեղափոխվել 120 տուն սիրիահայեր։ Տեղափոխվողների հետևանքով Արտենին դարձել է բավականին մեծ տնտեսություն ունեցող ավան։ Արտին լեռան ստորոտին մինչև ավանի հիմնվելը եղել է ինքնաթիռների կայան՝ աէրոդրոմ, հետո այն փակվել է և տեղանքը վերածել են այգիների։ Սկզբնական շրջանում Արտենին միացած է եղել Քարակերտին, հետո՝ 1961 թվականին առանձնացել է։
Մաստարա բնակավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում։
Անվան ծագումնաբանությունը
Մաստարա բնակավայրը եղել է Այրարատ նահանգի Արագածոտն գավառի, Մազդարա բնակավայրի տարածք։ Միջնադարում եղել է հայտնի բնակավայր, այստեղով է անցել Արքունի ճանապարհը։ Պեղումների արդյունքում հայտնի է դարձել, որ բնակատեղին հիմնվել է ՔԱ 3-րդ հազարամյակում՝ բրոնզե դարում։ Սկզբում բնակավայրը եղել է Արշակունիների տիրույթ, ապա որպես պարգև նվիրվել է Գնունի նախարարական տանը։ 387թ․ բաժանման արդյունքում Գնունիների մեր հատվածի սերունդները կառուցեցին Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցին 479թ-ին։ Եկեղեցուն կից եղել է վանական միաբանություն, մագաղաթ և գիրք կազմելու կազմատուն։
Արաբական արշավանքից և ասպատակություններից հետո բնակավայրն անցել է Բագրատունիներին և պատկանել է արքունիքին մինչև 10-րդ դարը։ 11-րդ դարի սկզբին Գագիկ Ա Շահնշահը բնակավայրը նվիրաբերել է Վահրամ Պահլավունի սպարապետին։ Հետագայում բնակավայրը դարձել է Էջմիածնի եկեղեցու վանքապատկան հող։ Բնակավայրի տարածքում շատ են հնավայրերը։ Բնակավայրից հյուիս-արևմուտք՝ բարձրունքի վրա, պահպանվել են միջնադարյան ամրոցի ավերակները և հնագույն մատուռի տեղում կառուցված Սուրբ Ստեփանոս նախավկայի անունով եկեղեցին։
Մաստարա բնակավայրի կենտրոնական մասում է գտնվում Սուրբ Հովհաննես եկեղեցին։ Բնակչության նախնիների մի մասը գաղթել է Մուշի, Ալաշկերտի, Սասունի, Բասենի, Կարսի, Խոյի և այլ գավառներից։
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Ներքին Բազմաբերդ բնակավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում։ Մարզկենտրոնից գտնվում է 37 կմ հյուսիս-արևմուտք, Թալինի քաղաքից՝ 18 կմ արևելք։
Բնակավայրը մինչև 18-րդ դարը եղել է հայաբնակ և մշտապես պայքարել ասպատակողների դեմ։ Մոնղոլ-Թաթարական արշավանքների, այնուհետև Շահ Աբասի և հետագայում թուրքական ու պարսկական քաղաքականությունից հետո 5000 և ավելի տարի գոյատևած հայկական բնակավայրը հայաթափվել է և բնակեցվել մահմեդականներով՝ անվանակոչվել «Աղջաղալա» (Սև բերդ ) կապված տարածքում առկա ավերակ ամրոցների հետ։ Ներկայիս անվանումը ստացվել է ՀԽՍՀ գերագույն խորհրդի 1946թ նոյեմբերի 12-ի հրամանագրով։ Ն․Բազմաբերդ բնակատեղին հայտնի է մի շարք հուշարձաններով՝ Վանքի գր (բլուր ) մ․թ․ա 1-ին հազարամյակով թվագրվող ամրոց և գյուղատեղի։ Բնակավայրից 2 կմ հարավ՝ բլրի գագաթին, տարածվում են ավերակներ, որոնք բրոնզեդարյան մեծ բնակավայրի հետքեր են։ Տեղանքից հայտնաբերվել են բրոնզե գուրզ և նետասլաքներ, որոնք պահվում են Հայաստանի Հանրապետության պատմության թանգարանում։ «Բազմաբերդը» եղել է բնակավայրից 3 կմ հարավ-արևմուտք, պեղումներից պարզվել է, որ մոտ 1 հա տարածքով ամրոցը բազմաշերտ մի հուշարձան է և թվագրվում է մ․թ․ա․ 3-րդ և մ․թ․ա․ 2-րդ դարերով։ «Բազմաբերդ» -այս ամրոցը գտնվում է բնակավայրից 1 կմ արևմուտք՝ բարձր բլրի վրա։ Ավերակները վկայում են երբեմնի ամրոցի «Բազմաբերդի» մասին։ Այս ամրոցը ևս պատկանում է անտիկ դարաշրջանի և թվագրվում է մ․թ․ա․ 3-ից 1-ին դարերով։ Միրոյի քաֆ (քարանձավ), դամբարանադաշտեր և պաշտամունքային ժայռապատկերներ-Կարմիր գր (բլուր ) կոչվող հանդամասում։
Ներքին Բազմաբերդը վերստին հայացվել է 1919-1920 թթ․ Արևմտյան Հայաստանի Սասուն, Մուշ և այլ գյուղերից բռնագաղթած հայերով, որոնք մազապուրծ են եղել Հայոց ցեղասպանությունից։ Բնակություն հաստատեցին Ներքին Բազմաբերդում, ապրեցին հետ վերադառնալու ակնկալիքով, հայացքով դեպի Մասիս, Էրգիր, Էրգրի սարերու ձորեր։ Բնակավայրի հիմնադիրներից Սաֆար Ադրոյանը եղել է Անդրանիկի Զորավարի ջոկատում, մասնակցել տարբեր ճակատամարտերի, աչքի ընկել արիությամբ։ Հայդուկ Չոլոյի ջոկատի կազմում մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին։ Հայդուկային կռիվներին մասնակից են եղել նաև Հովե Տոնոյանը, Գրքո Անդրոյանը, Սաֆար Պողոսյանը, Դավիթ Սարգսյանը, Վահան Ասատրյանը, ով հիսունապետ է եղել և մասնակցել է նաև Առաջին աշխարհամարտին և իր թուրը այժմ գտնվում է Ն․Բազմաբերդի Ե․Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի թանգարանում։ Ըստ տեղեկությունների՝ գյուղի հիմնադրման առաջին տարիներին եղել են ընդամենը երեք գրագետ մարդ՝ Գաբրիելը, Վահան Ասատրյան եղբայրները և Ղազար Մկրտչյանը։ Գաբրիելը սովորել է Սասունի Սուրբ Առաքելոց վանքում։ Երևանի Մատենադարանում պահպանվում է նրա կրթության մասին վկայականը։ Չնայած բոլոր դժվարություններին և բոլշևիկյան բռնություններին բնակավայրը իր հավատքով անսասան էր։ Գիշերով, թաքուն, Տեր Գաբրիելը կատարում էր մկրտություն, պսակադրություն և հոգեհանգստի արարողություն։ Սրբություն էին Կամիր Իրցու տան «Մյուռոն և ավետարանը»։ Բնակավայրում հաստատվելուց հետո գաղթած բնակիչները 1924-1928 թթ․ տնային պայմաններում տարրական դասարաններով դպրոցներ են բացվել։ Հետագայում մինչև 1937 թվականը բնակավայրում գործել է տարրական դպրոց, այնուհետև՝ յոթնամյա, մինչև 1962 թվականը։ Բնակավայրում գործել է «Լիկայան»։ 1972 թվականին կառուցվում է դպրոցի նոր շենքը և կրթությունը Ներքին Բազմաբերդում դառնում է միջնակարգ։ Կրթությունը բավականին մեծ զարգացման պոտենցիալ ուներ և դպրոցը համարվում էր տարածաշրջանում ամենաառաջադեմը։ Բնակավայրը շատ հայտնի մարդիկ է տվել՝ բժիշկներ, ուսուցիչներ, գիտնականներ, ինժեներներ, ճարտարապետներ։ 1999 թվականին դպրոցը անվանակոչվել է ԵՊՀ հայագիտական կենտրոնի գիտաշխատող՝ պատմաբան և հնագետ, Թալինի կամավորական ջոկատի հրամանատար Եսայի Ասատրյանի անունով։
Բնակավայրն ունի դպրոց, ամբուլատորիա, մշակույթի տուն, մանկապարտեզ։ Բնակավայրը վարում է ակտիվ մշակութային կյանք։
Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունը և անասնապահությունն է։
Կաթնաղբյուր բնակավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում։ Կաթնաղբյուր բնակավայրը հիմնադրվել է 1920 թվականի մարտին: Հիմնադիրները գաղթել են Արևմտյան Հայաստանի Մուշ և Սասուն գավառներից: Կաթնաղբյուր բնակավայրը մինչև 1950 թվականը անվանվել է Մեհրիբան: Բնակավայրի կենտրոնում գտնվող եկեղեցու ավերակները հուշում են, որ բնակավայրը հիմնադրվել է 7-րդ դարից առաջ:
Բնակելի տարածքը կազմում է 192 հա: Բնակչությունը հիմնականում զբաղվում են անասնաբուծությամբ, հողագործությամբ և արտագնա աշխատանքով: Բնակավայրի բնիկների արմատները Արևմտյան Հայաստանից գաղթած մշեցիներ և սասունցիներ են: Գյուղացիներից շատերը զգալի հաջողության են հասել գիտության, արվեստի, մշակույթի, գրականության բնագավառներում: Նրանցից կարելի է հիշատակել արձակագիր և հրապարակախոս Մուշեղ Գալշոյանին:
Բնակավայրում կան պատմական հուշարձաններ՝ օրինակ 7-րդ դարում կառուցված եկեղեցու ավերակներ։ Ամրոց-բնակատեղի մ.թ.ա. 1-ին հազ։ Հանրապետական նշանակության հուշարձան է, գտնվում է Իրինդ տանող ճանապարհի աջ կողմում, բլրի վրա, բոլոր կողմերից պարսպափակ է, շարված բազալտե մեծ քարերով: Պահպանվել են մինչև 1 մ բարձրությամբ և 1.2 մ հաստության հիմնապատեր: Սրահներից մեկի մեջ բացվել են 4 հոր, ենթադրվում է, որ դրանք եղել են հացահատիկի ամբարներ: "Զաքարի բերդ" ամրոցը մ.թ.ա. 3-5 դար գտնվում է բնակավայրից հարավ՝ Երևան-Գյումրի մայրուղու վրա:
Հայտնի մարդիկ
Ռուզաննա Անդրանիկի Մկրտչյան, ծնվել է 09.11.1956թ. Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղում: 1973-1974թ.թ.ուս.տարում բարձր առաջադիմությամբ ավարտել է Մ.Գալշոյանի անվան միջն. դպրոցը:
Հինգ տպագրված հեղինակային գրքերի հեղինակ է, 19 գրքերում համահեղինակ, որոնց համար արժանացել է ՊԱՏՎՈԳՐԵՐԻ, ԴԻՊԼՈՄՆԵՐԻ:
Մասնակցել է մի շարք միջազգային գրական փառատոնների և արժանացել ՊԱՏՎՈԳՐԵՐԻ և ԳԱՎԱԹՆԵՐԻ : Բաթումիում կայացած Յունեսկոյի միջազգային «Սուպեր սթար» մրցանակաբաշխության ժամանակ «Կատարողական արվեստ» համաշխարհային ասոցիացիայի կողմից արժանացել է «ԴԻՊԼՈՄԻ» և ԳԱՎԱԹԻ:
22.2022թ նոյեմբերի 11-13-ե Դիլիջանում «Համաշխարհայի ասոցիացիայի» կողմից կազմակերպված, նրա գործունեության 10-ամյակին նվիրված «Չքնաղ Հայաստան» խորագիրը կրող գրական հերթական սիմպոզիումի ժամանակ արժանացել է «Պատվոգրի» և «Գավաթի»: 10.12.2022թ.-ին «Կատարողական արվեստ» համաշխարհային ասոցիացիայի կողմից արժանացել է «ՊԱՏՎՈԳՐԻ» և «Մովսես Խորենացի» Ոսկե մեդալի: Հինգ ստեղծագործություն կոմպոզիտորների կողմից նոտայագրվել և երգի է վերածվել, որոնք Մշակույթի նախարարության կողմից որոշվել է տպագրել դպրոցական դասագրքերում: Հայկական մշակույթի ֆոնդի անդամ է:
Աշնակ բնակավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում։ Մարզկենտրոնից գտնվում է 45 կմ հեռավորության վրա։ Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 1420 մ բարձրության վրա։ Կլիման չափավոր ցամաքային է։
Հայկական տեղանունների բառարանում բնակավայրիանունը նշվել է Աշնանակալ, այսինքն աշունը կալող, աշունը պահող: Հետագայում Աշնանակալը սեղմվել, դարձել է Աշնակ: Աշնակը հիշատակվում է դեռևս 5-րդ դարում Եղիշեի «Վարդանի և հայոց պատերազմի մասի» աշխատությունում: Աշնակը Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի բնակավայրերից է, անցյալում եղել է արքունի զորակայան և մեծ բնակավայր: Խոսելով Վարդանանց պատերազմի մասին և անդրադառնալով Վասակ Սյունեցու գործունեությանը, Եղիշեն նշում է. «Հեռացել է քրիստոնեության ուխտից և ավերել Հայոց աշխարհի շատ տեղերը, մանավանդ արքունի ձմեռանոցները, որոնք զորքի կայաներն էին՝ Գառնին և Երամոնսը և Դրախանակերտը, Մեծ Դաստակերտը, Վարդաշատ և Օշական ամրոցը, Ձողակերտ և Կոաշ ավանը, Արուճ, Աշնակ և ամբողջ Արագածոտնը…»: Իսկ պատմիչ Սամուել Անեցին հիշատակում է, որ 1162թ. Ելտկուզ Աթաբեկ թուրքը Աշնակում մեծ ճակատամարտ է տալիս: Գտնվելով Մետաքսի Մեծ ճանապարհին Արտաշատ-Անի ուղիներից մեկի հարևանությամբ, միջնադարում Աշնակը ակտիվ կապեր է ունեցել դրսի աշխարհի հետ, առևտուր արել ոսկե և արծաթե դրամներով: Բնակավայրի տարածքում 20-րդ դարի կեսին իրականացրած պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև ասորական ոսկե դրամներ և զարդեր, որոնք պահվում և ցուցադրվում են Հայաստանի Ազգային թանգարանում և Սանկտ Պետերբուրգի էրմիտաժում:
Պատմական Աշնակը 1918-1922 թթ. վերաբնակեցվել է Արևմտյան Հայաստանի Սասուն գավառի 41 գյուղերից բռնագաղթած բնակիչնեչով: Տեղահանված և Աշնակում ծվարած բնակիչների մեջ եղել են կրթված և գրագետ մարդիկ: Բնակավայրում սովետական կարգերից առաջ եղել է ծխական դպրոց, որից հետո 1921թ. բացվել է լիկայան՝ մեծահասակների շրջանում անգրագիտությունը վերացնելու համար: 1924 թվականին բացվել է Աշնակի միջնակարգ դպրոցը: 1969-1971թթ․ կառուցվել է նոր դպրոցի շենքը։ 1991 թվականից անվանակոչվել է Գ. Չաուշի անունով: 1989 թվականին շահագործման է հանձնվել մսուր–մանկապարտեզի նորակառույց հարմարավետ շենքը:
Բնակավայրում գործում է բուժկետ, կապի հանգույց, ժամանակի պահանջները բավարարող հանդիսությունների սրահ: Դեռևս 1949 թ. կառուցված մշակույթի տունը, որը վերանորոգվել է շվեդահայ բարերար Հարություն Սիմոնյանի կողմից 1999թ-ին և կոչվում է իր անունով: 1926 թ-ին Աշնակում հավաքագրվեց ու կազմվեց ազգագրական պարախումբ, որի մասին 1928 թ-ին բացառիկ հիացմունքով է խոսում այդ տարի Հայաստան այցելած ռուս գրող Մաքսիմ Գորկին` «Երբեք ես չէի տեսել և չէի կարող երևակայել այդպիսի կատարյալ միաձուլության պատկեր, շատերի համախմբվածության մի միասնական գործողության մեջ: Այդ շատ հինավուրց պարի մեջ թաքնված է ինչ–որ խորհրդանշական մի բան, բայց ինձ չհաջողվեց պարզել, թե ինչ է դա`քրմերի կրոնական պար, թե ռազմիկի պար… անտարակույս է սասունցի հայերի պարը ռազմիկների հաղթական պար է»: 1957 թ-ին Մոսկվայում կայացավ համամիութենական, համաշխարհային 6-րդ փառատոնը: Աշնակի պարախումբը արժանացել է արծաթե և ոսկե մեդալների: Ազգային մշակույթի խոհրդանիշներից մեկը դարձած Աշնակի ազգագրական պարի համույթը 1975 թ–ին ստանում է ժողովրդականի կոչում և Սասուն անվանումը: Տարբեր տարիներին խումբը ղեկավարել են պարի երախտավորներ` Գրիգոր Մարգարյանը/հիմնադիր 1926թ, Վահրամ Արիստակեսյան 1955-1962թթ, Թովմաս Ղազարյան 1963-1982թթ, Ֆահրադ Մարգարյան 1986-1989թթ, իսկ Շեկիկյանների գերդաստանը ապահովել է երաժշտական մասը՝ դհոլ, զուռնա, դուդուկ: Հոր` Վարազդատ Շեկիկյանի գործը պատվով շարունակում էր խմբի գեղարվեստական և մշակույթի տան տնօրեն Աշոտ Շեկիկյանը 1983-2014 թթ, 2014 թ–ից մինչ այսօր խումբը ղեկավարում է Վարազդատ Շեկիկյանի թոռ Վարազդատ Շեկիկյանը:
Երկրորդ համաշխարհային պատերազմին հայրենի գյուղից մասնակցել են 124 աշնակցիներ, որոնցից 53-ը չեն վերադարձել: Հայրենական մեծ պատերազմի փառքի 3 աստիՃանի շքանշանների են արժանացել Առաքել Վարդանյանն և Մկրտիչ Կիրակոսյանը:
Հայրենի Արցախի անկախության համար պայքարած 32 կամավորներից 3-ը չենվերադարձել: Պատվոգրերով և մեդալներով պարգևատրվել են` Մերուժան Մարգարյանը, Արամ Ավդալյանը, Մկրտիչ Ղազարյանը, Համլետ Դավթյանը, Ներսես Դավթյանը, Մկրտիչ Սափեյանը, Արամայիս Դավթյանը, Աշոտ Կիրակոսյանը, Արսեն Ավետիսյանը, Արմեն Երիցյանը, Գևորգ Սարգսյանը, Տիգրան Հայրապետյանը, Ներսիկ Կիրակոսյանը, Հակոբ Մարգարյանը, Սահակ Ղուկասյանը:
2016 թվականի քառօրյա պատերազմին Աշնակն ուներ ՊԲ ժամկետային զինծառայողներ, որոնցից Զաքար Արմենի Հովհաննիսյանը Բակո Սահակյանի կողմից պարգևատրվեց «Մարտական խաչ» մեդալով: 2020 թվականի 44-օրյա պատերազմին Աշնակը կրկին ունեցավ իր մասնակցությունը թե՛ ժամկետային և թե՛ կամավորական սկզբունքներով: Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերեցին կամավոր Արտակ Սևադայի Հաջոյանը, պայմանագրային զինծառայող Զոհրապ Աբրահամի Կիրակոսյանը և ժամկետային զինծառայող Արամ Սարգսի Հակոբյանը:
Բնակավայրն ապրում է պատմական և պապենական ավանդույթներով, անցյալը նորովի արժևորելով, անդավաճան քրիստոնեական հավատով: Աշնակը հայտնի է գիտության, արվեստի, պետական, հասարարական և այլ ոլորտի նվիրյալներով:
Երևանի պետական համալսարանում էին դասավանդում մաթեմատիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ Հովհաննես Ֆահրադյանը և Գևորգ Մելքոնյանը: Պոլիտեխնիկ ինստիտուտի դասախոս էր դոցենտ Մելքոն Մելքոնյանը: Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ամբիոնի դասախոս էր պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գեղամ Կիրակոսյանը: Երևանի ժող․ տնտեսական համալսարանի տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Գրիգոր Կիրակոսյանը:
Աշնակը բնակավայրից են գրողներ Վրեժ Իսրայելյանը, Ռոլանդ Շառոյանը, Վրեժ Սարուխանյանը, վաստակավոր լրագրող, արձակագիր Պերճ Թովմասյանը, անվանի մարզիկ, սպորտի վաստակավոր վարպետ, արցախյան պատերազմի նահատակ՝ Մերուժան Մարգայանը, վաստակավոր ուսուցիչ՝ Գրիգոր Երիցյանը, անվանի գյուղատնտես՝ Մանուկ Մանուկյանը, նկարիչ՝ Համլետ Հովսեփյանիը, որի գործերը ցուցադվել են ԱՄՆ-ում, Իտալիայում: Աշնակի մասին շատերն են գրել: Անվանի գրողներ Գ. Էմինը, Ս. Կապուտիկյանը, Ս. Տարոնցինը, Ս. Գրիգորյանը, վաստակավոր լրագրող Ղարիբ Հայրապետյանը և հրապարակախոս Զորի Բալայանը:
Բնակչության հիմնական զբաղվածությունը հողագործությունն ու անասնապահությունն է:
Գևորգ Էմին ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ
Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին, Ուր ծիրանն է հասնում ճյուղին,
Ուր կտրին չիրն է քաղցրանում, Ուր հոտը սարն է բարձրանում.
Ուր, փեշի տակ Արագածի, Տան կտրին նստած հացի,
Ձա՜յն են տալիս իրար հերթով Եվ գյուղամեջ գալիս խմբով,
Աղջիկները՝ կարմիր հագած, Տղաները՝ փուշի կապած.
Երբ զուռնան իր ձայնը զլում՝ Դափի բերնից խոսքը խլում,
Աշնակ գյուղից հյուր է կանչում Շղարշիկին ու Աղաքչուն,
Կաթնաղբյուրին, Դավթաշենին, Իրինդին ու Սասնաշենին,
Թե՝ հերի՜ք է հնձե՛նք, վարե՛նք, Եկեք Սասնա պա՜րը պարենք:
Ներքին Սասնաշեն բնակավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում։ Մարզկենտրոնից գտնվում է 40 կմ հեռավորության վրա Թալին քաղաքից՝ 12 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1800 մ։
Բնակիչների նախնիները գաղթել են Սասունից, Մուշից և Խնուսից։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների և մշակությամբ։ Բնակավայրում կա երկու եկեղեցի։
Ագարակավան բնակավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում։ Բնակավայրի տարածքում՝ մոտ 2կմ հյուսիս-արևմուտքում կա դամբարանադաշտ և ամրոց 2-1հզ, 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում հայերի նկատմամբ կատարած զանգվածային ցեղասպան գործողություների արդյունքում սկսվեց հայերի արտագաղթը իրենց բնակավայրերից՝ Սասունից, Վանից, Տարոնից և մյուս գավառներից։ Բռնելով գաղթի ճամփան, 1920 թվականի գարնանը վերաբնակվել և հաստատվել են այն վայրում, որը ներկայումս կոչվում է Ագարակավան։ Սկզբնական շրջանում կոչվել է Աքրակ, Ագերակ, Ագարակ, Վերին Ագարակ և 2006 թվականին վերջնական կոչվել է Ագարակավան։
Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ։
Կաքավաձոր բնակավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում: Գտնվում է Թալին քաղաքից 22 կմ հարավ-արևելք: Մարզկենտրոնից 35կմ, Երևանից 55կմ հեռավորության վրա: Բնակավայրը սահմանակից է Ագարակավան, Ն. Բազմաբերդ, Վ. Բազմաբերդ, Մեծաձոր, Օթևան և Արուճ բնակավայրերին: Նախկինում բնակավայրն ունեցել է Եշիլ, Էշիլ, Յաշիլ անվանումները: Կաքավաձոր է վերանվանվել 1946 թվականին: Բնակավայրը գտնվում է մեղմաթեք լեռնալանջերի վրա: Բնակչության նախնիները 1915-1918թթ. գաղթել են Արևմտյան Հայաստանի Սասունի շրջանից:
Բնակավայրն ունի դպրոց, բուժկետ, գրադարան, մշակույթի տուն, կապի հանգույց: Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Զբաղվում են անասնապահությամբ, պտղաբուծությամբ, մշակում են կերային և բանջարաբոստանային կուլտուրաներ:
Ակունք բնակավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում։ Բնակավայրը հիմնադրվել է 1829 թվականին։
Նախկինում կոչվել է Գյոզլի, Գյոզլու, Գոզլու և մտել է Երևանի նահանգի, Ալեքսանդրապոլի, ապա Էջմիածնի գավառների մեջ։ 1941թ-ից վերանվանվել է Ակունք։ Ըստ ավանդության մի կույր մարդ լվացվում է գյուղի աղբյուրի ջրերով և աչքերը իբրև առողջանում են, այստեղից էլ առաջացել է գյուղի անվանումը։ 1972 թ-ից՝ մտել է Արագածի շրջանի մեջ։ Գյուղի հյուսիսային հատվածում կա Սուրբ Սարգիս կոչվող ավերակ մատուռ, որն ուխտատեղի է համարվում։ Սուրբ Ստեփանոս (789 թ.) անունով եկեղեցի։ Բնակավայրի տարածքում պահպանվել են նաև կիկլոպյան բերդի ավերակներ և խաչքարեր։
1829-1832 թթ. սկսած այստեղ բնակություն են հաստատել Կարսից, Մուշից և Պարսկաստանի Խոյ գավառից գաղթած հայերը։
Թաթուլ բնակավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում՝ Արտենի լեռան հարավարևելյան ստորոտին։ Թաթուլ բնակավայրը հիմնադրվել է 1922թ-ին, նախկինում կոչվել է Փիրմալաք, 1935 թ-ին Արեգ։ Լինելով Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդավայրը՝ 2006 թվականի ապրիլի 7֊ին այն վերանվանվել է Թաթուլ։
Բնակչությունը 1920 թվականին գաղթել է Արևմտյան Հայաստանի Կարսի նահանգի Նախչվան, Ծբնի, Զռչի հատվածներից։ Գյուղն իր 100 ամյա պատմության ընթացքում տվել է 2 աշխատանքային հերոս։ Արցախյան ազատամարտում 3 զոհ, որից 1 ազգայի հերոս (Թաթուլ Կրպեյան) 2-րդ աստիճանի մարտական խաչ (Սամվել Կարապետյան):
Գիտության ոլորտում հայտնի մարդկանցից են Արշալույս Գաբրիելյանը՝ երկրաբանության և հանքարդյունաբերության ոլորտի դոկտոր-պրոֆեսոր, Արշակ Միրաքյան՝ հոգեբանության ոլորտի դոկտոր: Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունը և անասնապահությունն է:
1965թ․ ապրիլի 21-ին Թաթուլ գյուղում է ծնվել նախկինում՝ Արեգ արցախյան առաջին ազատամարտի և Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը
Զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին՝ Օղակ գործողության ժամանակ։ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի կոչմանը։ Պարգևատրվել է նաև"Հայրենի" շքանշանով։
Թաթուլն ասում էր. "Ինչո՞ւ եք վախենում մահից"։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի...
Թաթուլ Կրպեյանը երբ վերջին անգամ գալիս է Երևան, գնալիս ասում է հետևյալը. "Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն..."
2015 թվականի մարտի 18-ին Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի զբոսայգիներից մեկը վերանվանվեց Թաթուլ Կրպեյանի անվամբ։ 2015 թվականի հոկտեմբերին նրա անվամբ անվանակոչվեց Երևանի թիվ 62 ավագ դպրոցը։
Իրինդ /պարսկերեն նշանակում է Ռինդ-գեղեցիկ/ գյուղը վերաբնակեցվել է 1920թ., սակայն այն ավելի հին է, որի վկայությունը 7-րդ դարի Սուրբ Գևորգ եկեղեցին է։ Գյուղի վերաբնակները 1915 թ-ի եղեռնից Մուշից և Սասունից մազապուրծ եղած փրկվածներն են: Մշտական բնակչության քանակը կազմում է 909 մարդ: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ:
Գյուղի անվանի մարդկանցից են՝ Միքայել Քոթանյան՝ ակադեմիկոս, Վարդան Վարդանյան՝ բանասիրական գիտությունների թեկնածու, Ստեփան Ղափլանյան՝ մաթեմատիկական գիտությունների թեկնածու, Տարոն Ղափլանյան՝ կինովավերագիր, Վահրամ Վարդումյան՝ երկրաբանության դոտկոր
Դավթաշեն բնակավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում։ Դավթաշեն բնակավայրը հիմնել են 1919թ-ին Արևմտյան Հայաստանից գաղթած սասունցիները: Նախկինում կոչվել է Այնալու, իսկ 1950թ-ին անվանակոչվել է Դավթաշեն:
Բնակավայրը գտնվում է Արագած լեռան հարավ-արևմտյան փեշերին ծովից 1730 մ բարձրության վրա: Բնակավայրի տարածքում կան դամբարանադաշտ ՔԱ 3-1 հազարամյակ, ջրաղաց 19-20-րդ դդ, վիշապաքար ՔԱ 2-1 հազարամյակ, քարայր-կացարան 17-18-րդ դդ։
Բնակչությունը հիմնականում զբաղվում է պտղաբուծությամբ և անասնապահությամբ։
Դաշտադեմ բնակավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքում, Արտենի լեռան հարավային ստորոտում։ Հեռավորությունը մարզկենտրոնից 52 կմ, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1450 մ։ Դաշտադեմ է վերանվանվել 1979 թվականին։
Բնակավայրի նախնիների մի մասը գաղթել է Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից։ Բնակավայրից 2.5 կմ հարավ գտնվում է Սուրբ Քրիստափորի եկեղեցին։ Այն կառուցված է սրբատաշ գորշ տուֆից է, ներսից խաչաձև, արտաքինից ներկալված ուղղանկյան մեջ և թվագրվում է Vll դարով։ Քառակուսի հիմքից անցումը ութանիստ գմբեթին իրականացված է առագաստների միջոցով։ Միակ՝ արևմտյան մուտքը շրջակալված է քանդակաձարդ զույգ որմնասյուններով։ Պատերին կան X-XV դդ. նվիրատվական արձանագրություններ։ Սբ. Քրիստափորը ամբողջությամբ վերականգնվել է 1980 թվականին։ Այն շրջապատված է կոպտատաշ բազալտե պարսպով, ավելացվել են խցեր։ Եկեղեցուց քիչ հյուսիս պահպանված է սև տուֆից կառուցված քառակուսի հատակագծով աշտարակաձև կառույց, որը պայմանականորեն համարվում ե զանգակատուն։
Դաշտադեմի ամրոցը, որը անվանում են նաև Քաղենի ամրոց, գտնվում է բնակավայրի հարավային կողմում։ Այն Հայաստանի խոշորագույն ամրոցներից մեկն է։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է Վանի թագավորության ժամանակներում կառուցված ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք։ Ամրոցի մասին հիշատակություն կա Ղևոնդ պատմիչի աշխատության մեջ, ով նկարագրում է դեպի Հայաստան արաբների կատարած արշավանքների առաջին շրջանը։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։
Զարինջա բնակավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքում, մարզկենտրոնից՝ 67 կմ հյուսիս-արևմուտք։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։
Զովասար բնակավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագած լեռան հարավարևմտյան լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից 61 կմ: Բնակավայրի հյուսիսարևելյան կողմում, ձորի մեջ կա աղբյուր-սրբատեղի՝ Պայտով (Նալով) աղբյուր, որից դեպի հյուսիս գտնվող բլրի վրա հնագայուն դամբարանադաշտ, իսկ ետնամաում և գագաթային մասում կա կիկլոպյան ամրոցի ավերակներ։
Բնակիչների նախնիները այստեղ են գաղթել Սասունի գյուղերից։ Բնակչության մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։
Մորուք Կարոն ծնվել է 1875 թվականին Սասունի Գելիեգուզան գյուղում Հեբոյի Ավոյի բազմանդամ ընտանիքում։ Սովորել է ծննդավայրի վարժարանում։ 1891-1893 թվականներին դեռևս պատանի Կարոն մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին։ Գործել է Սասունում (Աղբյուր Սերոբի, Անդրանիկի, Գևորգ Չավուշի, Ռուբենի խմբերում)։ Մորուք Կարոն Սպաղանաց Մակարի խմբի կազմում որպես տասնապետ մասնակցել է Սասունի 1904 թվականի ապստամբությանը։ 1905-1907 թվականներին մասնակցել է Գևորգ Չավուշի մղած գրեթե բոլոր կռիվներին։ Քաջությամբ աչքի է ընկել հատկապես 1905 թ. ապրիլի 25-ին Գևորգ Չավուշի ղեկավարած Խարս գյուղի կռվում։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո դարձել է փախստական։ 1912-1914 թթ. գործել է Տարոնում։ Մասնակցել է Սասունի 1915 թվականի ինքնապաշտպանությանը։ 1916 թվականին Մուշում միացել է Փեթարա Մանուկի զինվորներին, արշավել Խութ, Մոտկան, Բռնաշեն և ազատել 8000 սասունցիների, ապա մտել մշեցիներից ու սասունցիներից կազմված ժողովրդական գնդերի մեջ, որոնք գործել են Տարոնում, Խնուսում, Մանազկերտում, Ալաշկերտում։ 1918 թվականին Անդրանիկի խմբի հետ անցել է Խոյ։ Մասնակցել է Զանգեզուրում մղված կռիվներին։ Հայաստանի Հանրապետության ստեղծումից (1918) հետո մասնակցել է Արևելյան Հայաստանի տարածքում ապօրինի հաստատված կովկասյան թաթարների հակահայկական ելույթների դեմ պայքարին, օժանդակել արևմտահայ գաղթականների վերաբնակեցմանը։ 1919 թվականից բնակվել է Ահագչի գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Զովասար բնակավայր)։ Մասնակցել է 1921-ի Փետրվարյան ապստամբությանը, որի պարտությունից հետո անցել է Սիրիա, ապա՝ Հունաստան։ 1924 թվականին վերադարձել է Խորհրդային Հայաստան՝ դարձյալ բնակվելով Թալինի շրջանի Զովասար։ 1928 թվականի գարնանը, Կարոն փախչում է Չեկայի հետապնդումներից՝ խուսափելով ձերբակալությունից։ Շուրջ երկու տարի թափառելով հանդերում և անտառներում՝ 1930 թվականին Կարոն անցնում է Պարսկաստան։ Կարոյի Պարսկաստան անցնելուց երկու տարի անց՝ 1932 թվականին երեք տարով բանտարկում և աքսորի են դատապարտում Մորուք Կարոյի կնոջը՝ Մարթային։ Թեև երեք տարի անց Մարթան աքսորից վերադառնում է Ահագչի, սակայն, 1941 թվականի նոյեմբերի 28-ին Չեկայի աշխատակիցները կրկին ձերբակալում են Մարթային և երեք աղջիկների հետ աքսորում Ղազախստան։ 1946 թվականին նրանք վերադառնում են աքսորից։ Մորուք Կարոն մահացել է 1949 թ. դեկտեմբերի 6-ին Պարսկաստանի Համադան քաղաքում։ Կարոյի դին հողին է հանձնվել հաջորդ օրը Համադանի հայկական գերեզմանատանը։ 1993 թվականի սեպտեմբերին Մորուք Կարոյի եղբոր՝ Օհանի որդին՝ Աղանիկ Հեբոյանը Համադանից Հայաստան է տեղափոխում հորեղբոր աճյունը, որը 1993 թվականի հոկտեմբերի 2-ին հողին է հանջնվում Թալինի շրջանի Զովասար գյուղում՝ Մորուք Կարոյի կնոջ՝ Մարթայի շիրիմի կողքին։ Մորուք Կարոյի կյանքն ու գործունեությունն իր արտացոլումն է գտել Աղանիկ Հեբոյանի «Մորուք Կարո» իրապատում վիպակում (Երևան, 1998, 2015)։ Զովասար գյուղում է ծնվել հայտնի պատմաբան և քաղաքական գործիչ ՝ Ստեփան Կարապետի Պողոսյանը: Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների դոկտոր: 1990 թ. ընտրվել է ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար։ 1991 թվականին հիմնադրել է Հայկական հարցի ուսումնասիրության գիտական կենտրոն։ 1991-1992 թվականներին՝ «Երկիր ավետյաց» թերթի գլխավոր խմբագիր։ 1995 թվականից դասախոսել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում։ Ունի բազմաթիվ աշխատություններ՝ "Պատմության կեղծարարները", "Արարման ճամփաներով", "Գոյատևման պայքարի քառուղիներում"," Ինքնապաշտպանական կռիվները", "Պանթուրքիզմը երեկ և այսօր" և այլն:
Կարմրաշեն բնակավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում։ Բնակավայրը հիմնադրվել է 1830 թվականին, որի բնակիչները գաղթել են Արևմտյան Հայաստանի Վանի, Ալաշկերտի, Կարսի, Ծբնի և Քերսի շրջաններից։
Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ։ Կարմրաշեն բնակավայրը հարուստ է կարմիր քարով, այդ իսկ պատճառով բնակավայրն անվանել են է "Ղրմզլու", որը թուրքերենից թարգմանաբար նշանակում կարմիր տեղ։ Կարմիր քարերը այստեղ օգտագործովում են շինարարության մեջ։
Նոր Արթիկ բնակավայրը գտնվում ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում։ Մարզկենտրոնից 68 կմ հյուսիս-արևմուտք, Երևանից 100 կմ հեռավորության վրա։
Նոր Արթիկ բնակավայրի նախնիները գաղթել են Կարսից և Կարինի Կան գյուղից։ Նոր Արթիկ բնակավայրը հիմնադրվել է 1897 թվականին։
Մինչև 1932թ-ը Նոր Արթիկ բնակավայրը եկել է Լենինականի գավառի Մոլլա-Գյոկքչայի գավառամասի կազմում և կրտսեր եղբայրն է Վերին Արթիկ կամ Մեծ Արթիկ բնակավայրի։ Երկար խնդրագրերից հետո 1890 թվականին արթիկցի ավելի քան 600 ընտանիքի հատկացվում է պետական ֆոնդի հողեր։
Այդ հողերը մինչ այդ օգտագործում էր Բուղդաշեն, այժմ՝ Բագրավան գյուղերի հայտնի Մկրտիչ աղան։ Նոր գյուղացիները որոշ չափով գումար են տալիս և ետ գնում այդ հողերը և հիմնում նոր գյուղ, այստեղից էլ առաջացել է Նոր Արթիկ անունը։
Առաջին Համաշխարհային պատերազմից հետո այստեղ բնակություն են հաստատում Կարսի մարզի Զռչի, Նախճվանի, Ծփնի գյուղերի մի քանի ընտանիքներ։ Առաջին տան հիմք դնողը՝ Գեղդողենց գերդաստանն էր։
Բնակավայրում առաջին պետական դպրոցը բացվել է 1921թ-ին։ Առաջին ուսուցիչը եղել Չիչակենց Ծաղիկյան Հմայակը։ 1932 թվականին դպրոցը դարձել 7-ամյա, իսկ 1939 թվականին՝ միջնակարգ։ 1992 թվականին դպրոցն անվանակոչվել է Արցախում զոհված ազատամարտիկ Ստյոպա Արսենյանի անունով։
Շղարշիկ բնակավարը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում։ Շղարշիկ բնակավայրը հիմնադրվել է 1920 թվականին:
Բնակչությունը զբաղվում է հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ: Առաջին բնակիչները ներգաղթել են Արևմտյան Հայաստանից՝ հիմնականում Սասունից և Մուշից:
Շղաշիկում են ծնվել հայտնի նկարիչ Էդվարդ Սասունը, գրողներ՝ Արամ Սարգսյանը և Բագրատ Ավուշյանը։
Եղնիկ բնակավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում։
Բնակավայրը հիմնադրվել է 1827 թվականին։ Նախկինում ունեցել է Դադալու անվանումը։
Բնակչությունը զբաղվում է դաշտավարությանբ և անասնապահությամբ։ Բնակչության նախնիները գաղթել են Կարսից, Ալաշկերտից, Վանից, Մուշից և Սուրմալուից։ Այստեղ 5 տարի ապրել է հայտնի հայ բանաստեղծ՝ Կարեն Դեմիրճյանը։
Սուսեր բնակավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում, մարզկենտրոնից 66 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 1575 մ բարձրության վրա։
Բնակավայրը հիմնադրվել է 1870-ական թվականներին։ Բնակավայրի տարածքում կան հին գյուղատեղիներ 17-18-րդ դարերի և դամբարանադաշտ ՔԱ 2-1 հազարամյակ։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Բնակիչների նախնիները գաղթել են Մուշի գավառի գյուղերից։ Հանրապետության նկարիչների ընտանիքի անդամ է Անդրանիկ Սուսերցին «Անդրանիկ Մխիթարյանը»։ Մեծ հայրենականին գյուղից մասնակցել է 53 երիտասարդ, որից 23-ը զոհվել են։
Ոսկեթաս բնակավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքում՝ Արագած լեռան հարավարևմտյան լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից 57 կմ, Թալին քաղաքից 10 կմ։
Վերին Սասնաշեն, բնակավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքում՝ մարզկենտրոնից 41 կմ Թալին քաղաքից 13կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1850 մ։
Բնակիչների նախնիները գաղթել են Սասունից, Մուշից և Խնուսից։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների և մշակությամբ։
Պարտիզակ բնակավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում։ Բնակավայրի տարածքում կան բրոնզեդարյան դամբարաններ։ Բնակատեղիի հարավային կողմի ժայռաբեկորների վրա փորագրված են եղել ջրի ծիսապաշտամունքի մասին ժայռապատկերներ, որոնք ոչնչացել են ջրամբար կառուցելու հետևանքով։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և խաղողագործությամբ։
Վերին Բազմաբերդ բնակավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում։
1915 թվականին Մեծ Եղեռնից մազապուրծ եղած Սասնո Աղբի գյուղի և Մշո դաշտի որոշ գյուղերի բնակիչներ գաղթեցին և վերաբնակվեցվեցին Վերին Բազմաբերդ բնակավայրում: Բնակավայրի ամբողջ բնակչությունը կազմված էր 33 անձից, 1920 թվականին ծնվեց վեց երեխա: 1922-1928 թթ. տարբեր տեղերից բնակավայր են եկել և բնակություն հաստատել ևս 40 ընտանիք: Բնակավայրի դպրոցը բացվել է 1927-1928 թթ․: Առաջին ուսուցիչն էր Հայկանդուխտը՝ Երևանից: Բնակավայրում կոլտնտեսությունը հիմնվել է 1931թվականի վերջին: Կոլտնտեսության առաջին հիմնադիրներն են եղել Արամ Սաֆարյանը, Առաքել Սաֆարյանը, Տոնո Խաչատրյանը, Եղո Հովհաննիսյանը և այլն: Բնակավայրի գերեզմանատան տարածքում կա կիկլոպյան ամրոց մ․թ․ա․ 1-ին հազարամյակ։
Ցամաքասար բնակավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքում, մարզկենտրոնից 63 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1610 մ։
Բնակավայրի հյուսիսարևմտյան մասերում կա Քա 2-1 հազարամյակի դամբարան, իսկ 1կմ հարավ-արևելքում՝ գյուղատեղի 17-18դդ։
Բնակավայրի հյուսիսային մասում գտնվում է 7-րդ դարի Սուրբ Խաչ (Կարմիր վանք) եկեղեցի, 3կմ արևելք՝ Կոնդ գյուղատեղին 17-18դդ կան նաև խաչքարեր 6-7-րդ դդ, 9-րդ դարի և 1575 թվականի ջրաղացների համալիր։
Ցամաքասարի բնակչության նախնիների մի մասը գաղթել է Արևմտյան Հայաստանի Մուշի և Մանազկերտի գյուղերից։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Գառնահովիտ բնակավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում։ Բարձրությունը ծովի մակերևույթից 2150մ։ Նախկինում ունեցել է Ադիաման, Ադյաման անվանումները։ Ադիամանը արաբերեն բառ է՝ Ադդ ալ-Աման, որ նշանակում է տալ անվտանգություն, այսինքն՝ ապահով վայր, Ադդաման՝ անվտանգության երաշխավորություն տվող՝ այսինքն երաշխավոր։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։ 1946 թվականից վերանվանվել է Գառնահովիտ:
Պատմական անցյալ ունեցող բնակավայր, որի մասին վկայում է դեռևս մ.թ.ա 2-րդ-ից 1 հազարամյակում բնակավայրի արևելյան հատվածում բլուրի ստորոտին կառուցված բերդ-ամրոցը, որի հիմքերը մինչ օրս պահպանված են: Ըստ հետազոտողների՝ բնակավայրը նախկինում եղել է բերդաքաղաք (հիմքերը պահպանված են), որը պատկանել է Կամսարականների իշխանական տոհմին։ Կամսարականների կառավարման ժամանակահատվածում գյուղի կենտրոնում կառուցվել Է Գառնահովիտի Սուրբ Գևորգ Եկեղեցին 5-7-րդ դարեր։ Զաքարյանների իշխանական տոհմի կառավարման ժամանակահտվածում, բնակավայրի հյուսիսարևելյան հատվածում՝ ձորի մեջ, կառուցվել է Սուրբ Հովհաննես եկեղեցին։
Բնակավայրի բնակչության մի մասը գաղթել է Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից և հայկական այլ քաղաքներից: 1946 թվականին վերանվանվել է Գառնահովիտ։ 1912 թվականից գործել է առաջին դպրոցը, որտեղ սովորել է 30 աշակերտ և աշխատել 1 ուսուցիչ:
Նշանավոր մարդկանցից են՝ Վիլեն Պարույրի Հակոբյան՝ բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Վառլեն Գուրգենի Ալեքսանյան՝ բանաստեղծ և թարգմանիչ, Ռոբերտ Արշամի Խաչատրյան՝ գեղանկարիչ, Համլետ Ահարոնի Թադևոսյան՝ բարերար։
Բարերար Համլետ Թադևոսյանի հովանավորոթյամբ, Գառնավիտ բնակավայրի մասին գրվել է գիրք, որտեղ ավելի հստակ ներկայացված է բնակավայրի պատմության, կրոնի, մշակույթի, կրթության, պատմական անցյալի, հայտնի մարդկանց և աշխատասեր գառնահովիտցիների մասին: Գիրքը կոչվում է "Գառնահովիտ" Հրատարակված 2021 թվականին հեղինակ՝ Արմեն Ասատրյանի կողմից:
Հացաշեն բնակավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքում, մարզկենտրոնից 59 կմ, Թալին քաղաքից 12կմ։
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1570 մ։
Բնակավայրի տարածքում կան հին բնակատեղիներ և դամբարանադաշտ 1կմ հյուսիս-արևելք ՔԱ 2-1 հազարամյակ, գյուղատեղի 17-18-րդ դդ, եկեղեցի 18-19-րդ դդ, մատուռ 18-19-րդ դդ, գերեզմանոց 17-18-րդ դդ խաչքար 11-12-րդ դդ, գյուղատեղի "Բալուլ" 18-19-րդ դդ, բնակավայրից 1կմ հյուսիս գտնվում է Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձան և հուշաղբյուր
Լուսակն բնակավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքում։ Մարզկենտրոնից գտնվում է 61 կմ, Թալին քաղաքից 17 կմ հեռավորության վրա։
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1120 մ։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
Գետափ բնակավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում։ Բնակավայրը հիմնադրվել է 1918 թվականին։ Գտնվում է Թալին քաղաքից 22 կմ դեպի արևմուտք՝ Ախուրյան գետի ձախ կողմում։ Բնակավայրի տարածքով է անցնում Երևան-Այրում երկաթգիծը և Գյումրի-Արմավիր ավտոճանապարհը։
Բնակիչները գաղթել են Մուշից, Ախլաթից, Կարսի մարզի Տիգոր, Լալոյի Մավրակ, Ալամ, Ծբնի, Զռչի գյուղերից։
Բնակչությունը հիմնականում զբաղվում է այգեգործությամբ, բուսաբուծությամբ և անասնապահությամբ։
Բնակավայրի անվանի մարդկանցից է եղել հայդուկ Տարոնցի Առյուծ Ավագը՝ Աղբյուր Սերոբի զինակիցը, որի ընտանիքի շառավիղները մինչև օրս էլ բնակվում են բնակավայրում։
Դիան բնակավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում։ Բնակավայրի տարածքում կա ՔԱ 2-1 հազարամյակի ամրոց, դամբարանադաշտ, 9-10-րդ դարի խաչքար։ Առկա են նաև ուշ միջնադարյան բազմաթիվ կոթողներ և հուշարձաններ։ Բնակավայրի տնտեսության ուղղությունը գյուղատնտեսությունը և անասնապահությունը։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր և խոտհարքեր։
Ծաղկասար բնակավայրը գտնվում է Ծաղկասար լեռան հարավարևմտյան լանջին 1990մ բարձրության վրա, Մաստարա-Գառնահովիտ ճանապարհին։ Բնակավայրից արևելք գտնվում է ՔԱ 4-3 հազարամյակների բնակատեղի, իսկ արևելյան մասում 18-19դդ․ Սուրբ Թադեոս Առաքյալ մատուռը, կես կիլոմետր հարավ-արևմուտք՝ ՔԱ 1 հազարամյակի ամրոցի ավերակներ, 1898թ․ կառուցված եկեղեցի գյուղի տարածքում, խաչքար 11-րդ դարի և մոտ մեկ կմ․ արևմուտքում հին գյուղատեղի։
Facebook
Location on Google Maps
YouTube