|
12.02.26
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
|
12.02.26
ԴԱՐՁԻ՛Ր ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԷԿՈ-ՀԵՐՈՍԸ
|
13-ից 24 տարեկա՞ն ես, ունե՞ս գաղափար, որը կարող է դրականորեն փոխել շրջակա միջավայրն ու կլիման մեր համայնքում։ Դարձի՛ր մեր համայնքի էկո-հերոսը։ Հավաքի՛ր թիմ, ներկայացրո՛ւ գաղափարդ դրամաշնորհային մրցույթին և ստացի՛ր մինչև 3,000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում՝ այն կյանքի կոչելու համար։ Դիմում-հայտերն ընդունվում են մինչև ս․թ․ փետրվարի 15-ը։ Ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
|
|
|
10.02.26
ԱՎԱՐՏՎԵՑ «ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ 2026» ԾՐԱԳՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԸ
|
Քվեարկության արդյունքների ամփոփման նպատակով անցկացվեց հանձնաժողովի անդամների նիստ, որի ընթացքում ամփոփվեցին համայնքի բնակիչների կողմից տրված ձայները։ Ձայների մեծամասնությամբ հաղթող ճանաչվեցին հետևյալ ծրագրերը` Արագածավան բնակավայրի մշակույթի տան դահլիճի վերանորոգում` 3673 ձայն Դավթաշեն բնակավայրում պուրակի կառուցում՝ 2468 ձայն Թալինի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում բոլոր քաղաքացիներին՝ ակտիվ մասնակցության, նախաձեռնողականության և համայնքի ապագայի ձևավորմանը մասնակցելու համար։ Միասին կառուցենք մեր համայնքը։
|
|
|
07.02.26
ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԱՊԱՐԱՆՅԱՆ ՁՄԵՌ-2026» ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
|
|
Արագածոտնի մարզի Ապարան համայնքում այսօր կայացավ ավանդական «Ապարանյան ձմեռ» գունեղ փառատոնը, որը հերթական անգամ ձյունառատ Խաչասարում համախմբեց ապարանցիներին և տարբեր մարզերից և համայնքներից եկած մեր հայրենակիցներին։Ներկա էին Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը, համայնքապետեր, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։ Արայիկ Հարությունյանը մարզպետի հետ շրջեց Ապարանի բնակավայրերը ներկայացնող տաղավարներով, զրուցեց ապարանցիների հետ, ծանոթացավ տեղական արտադրողներին։Փառատոնի ընթացքում կայացան մարզական ...
Մանրամասն |
|
|
05.02.26
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
Թալինի համայնքապետարանում այսօր կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի մոտ ընդունելություններն անցկացվում են ամեն հինգշաբթի՝ նպատակ ունենալով առավել հասանելի դարձնել համայնքային կառավարումը և արդյունավետ արձագանքել բնակիչների կարիքներին ու խնդիրներին։ Հարգելի՛ բնակիչներ, քաղաքացիների ընդունելությունն անցկացվում է յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 10:00–12:00։ Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ այցելելով համայնքապետարան (քարտուղարության բաժին) կամ զանգահարելով նշված հեռախոսահամարին՝ 060 888008
|
|
|
05.02.26
ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՏԵՆԻՈՒՄ
|
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հերթական աշխատանքային այցով Արտենի բնակավայրում էր։ Այցի ընթացքում համայնքի ղեկավարը համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների և վարչական ղեկավար Մանուշակ Շատոյանի հետ հանդիպում ունեցավ բնակիչների հետ։Հանդիպման առանցքում բնակիչների կողմից բարձրաձայնված խնդիրներն ու մտահոգություններն էին։ Անցկացվեց ընդգրկուն և բովանդակալից հարցուպատասխան, որի ընթացքում բնակիչները ներկայացրեցին ինչպես համայնքային զարգացմանը վերաբերող, այնպես էլ անհատական բնույթի խնդիրներ։ Բոլոր հարցերը արձանագրվեցին և վերցվեցին ընթացքի մեջ՝ հետագա լուծումներ ապահովելու նպատակով։Յուրաքանչյուր բարձրացված հարց արժանացավ ուշադրության և համապատասխան արձագանքի։ Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը ...
Մանրամասն |
|
|
04.02.26
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԹԱԼԻՆԻ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔ ԲՈՒՐԳ-ԼԵ-ՎԱԼԱՆՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՏԻԿԻՆ ՄԱՐԼԵՆ ՄՈՒՂԻԵՆԻՆ
|
|
Այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում Թալին քաղաքի քույր քաղաք Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետ, հարգարժան տիկին Մարլեն Մուղիեն։Իմ անունից և Թալին համայնքի անունից սիրով ու խորին հարգանքով շնորհավորում եմ տիկին Մարլեն Մուղիեին՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ եռանդ, անձնական երջանկություն, նորանոր հաջողություններ պատասխանատու ու կարևոր գործունեության մեջ, ինչպես նաև վստահ հաղթանակ առաջիկա քաղաքային ընտրություններում։Թող մեր քաղաքների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակեն ամրապնդվել, իսկ համատեղ ծրագրերն ու համագործակցությունը զարգանան՝ ի նպաստ մեր համայնքների բարօրության և առաջընթացի։Հարգանքով՝Թալին համայնքի ղեկավարՏավրոս ՍափեյանAujourd’hui, Madame Marlène Mourier, Maire ...
Մանրամասն |
|
|
02.02.26
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
|
Թալինի համայնքապետարանում կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը.Թալինի համայնքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմի անդամները և կոմունալ ոլորտի պատասխանատուները։Հանդիպման շրջանակում քննարկվեցին համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվող աշխատանքների ընթացքը, արձանագրված արդյունքներն ու առկա խնդիրները։ Զեկուցվեցին նաև շինարարական, բարեկարգման, կոմունալ և համայնքային զարգացման այլ ուղղություններով կատարվող և առաջիկայում կատարվելիք ծրագրերի մասին։ Հատուկ ուշադրություն դարձվեց աշխատանքների կատարման ժամկետներին, որակին և բնակիչների կողմից բարձրաձայնվող հարցերին։ ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |