ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2026թ. հուլիսի 23-ին ժամը 12:00-ին հրավիրվում է Թալին համայնքի ավագանու 2026թ. առաջին նստաշրջանի արտահերթ նիստը:
Նիստը տեղի կունենա Թալինի համայնքապետարանի դահլիճում, հասցեն` ք․Թալին, Գայի 1, 1-ին հարկ։
Նիստի օրակարգն է՝
1. Թալին համայնքի ավագանու 2026 թվականի առաջին նստաշրջանի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին.
2. Թալին համայնքի ավագանու 31.03.2026թ -ի թիվ 43-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու և ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու 2027 թվականի ծրագրային հայտերը հաստատելու մասին
3. Թալին համայնքի 2026թ․ տարեկան բյուջեի երկրորդ եռամսյակի կատարողականի մասին
4. Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
5. Հողամասերի սեփականության սուբյեկտները փոխելու մասին
6. Թալին համայնքի սեփականություն հանդիսացող չորրորդ աստիճանի վթարային գույքը քանդելուն հանաձայնություն տալու մասին
7. Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրում գտնվող հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները հաստատելու մասին
8. Թալին համայնքի Վերին Սասնաշեն բնակավայրի 1-ին փողոց, 9-րդ նրբանցք, թիվ 3/5 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող 1,1585 հա մակերեսով հողատարածքը և նրա վրա գտնվող շինությունները վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու և Թալին համայնքի ավագանու 30.04.2026թ․ թիվ 63-Ա որոշման առաջին կետը ուժը կորցրած ճանաչելու մասին
Թալինի համայնքապետարան