ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանը հայտարարում է մրցույթներ համայնքային ծառայության թափուր առաջատար պաշտոնները զբաղեցնելու համար։ Թափուր պաշտոնների պաշտոնի անձնագրերը, մրցույթի թեստավորման փուլի համար կազմված հարցաշարերը, հարցազրուցի փուլի հարցաշարին առնչվող նորմատիվ իրավական ակտերի ցանկը ներկայացված են կից ֆայլերով։
Պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է`
• Բարձրագույն կրթություն
• համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
• Պաշտոններին ներկայացվող պահանջները նշված են կից պաշտոնի անձնագրերում
Մրցույթին մասնակցելու համար դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք բնօրինակների հետ միասին, պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) գրավոր դիմում (լրացվում է տեղում),
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեպքում՝ անձնագրի կամ նույնականացման քարտի, իսկ փախստականի դեպքում՝ փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճեն,
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (դիպլոմ) պատճեն,
4) աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճեն,
5) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեն՝ բոլոր լրացված էջերով,
6) մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափսի․
7) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը (լրացվում է տեղում),
8) հայտարարություն այն մասին, որ անձը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ (լրացվում է տեղում),
9) հայտարարություն այն մասին, որ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ (լրացվում է տեղում),
10) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մասին (լրացվում է տեղում)։
Մրցույթները կկայանան Թալինի համայնքապետարանի դահլիճում (հասցեն` ք․ Թալին, Գայի 1, 1-ին հարկ, հեռախոս՝ 060-75-77-85, էլեկտրոնային հասցե ՝ talinihamaynqapetaran@list.ru)։ Մրցույթների անցկացման օրերը և դիմումների ընդունման վերջնաժամկետները համաձայն կից ժամանակացույցի:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 10:00-17:00, բացի շաբաթ և կիրակի օրերից Թալինի համայնքապետարանի աշխատակազմում (3-րդ հարկ, 310 սենյակ), ինչպես նաև Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԿ և ՏԻՀ վարչությունում (հեռ. 0232-3-63-78), որտեղ կարելի է ստանալ նաև հավելյալ տեղեկատվություն:
Բաժնի պետի պաշտոնային դրույքաչափն է՝ 343000 ՀՀ դրամ
Գլխավոր մասնագետի պաշտոնային դրույքաչափն՝ 290000 ՀՀ դրամ
Թափուր պաշտոնների պաշտոնի անձնագրերը, մրցույթի թեստավորման փուլի համար կազմված հարցաշարերը, հարցազրուցի փուլի հարցաշարին առնչվող նորմատիվ իրավական ակտերի ցանկը տեսնելու համար անցեք հղումներով
|
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ
|
|
Հ/Հ
|
ԾԱԾԿԱԳԻՐ
|
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
|
ՄՐՑՈՒՅԹԻ
ԱՆՑԿԱՑՄԱՆ ՕՐԸ
ԺԱՄԸ
|
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ
ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
|
1
|
2.1-2
|
Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ
|
15.07․2026
11։00
|
06.07.2026
|
|
|
2
|
2.1-4
|
զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ
|
17.07․2026
11։00
|
07.07.2026
|
|
|
3
|
2.3-12
|
զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ
|
17.07․2026
11։00
|
07.07.2026
|
|
|
4
|
2.1-6
|
կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրանսպորտի բաժնի պետ
|
22.07․2026
11։00
|
13.07.2026
|
|
|
5
|
2.3-14
|
կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ
|
22.07․2026
11։00
|
13.07.2026
|
|
|
6
|
2.1-8
|
Իրավաբանական բաժնի պետ
|
24.07․2026
11։00
|
14.07.2026
|
|
|
7
|
2.3-7
|
Ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ
|
29.07․2026
11։00
|
20.07.2026
|
|
|
8
|
2.3-8
|
Ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ
|
29.07․2026
11։00
|
20.07.2026
|
|
|
9
|
2.3-9
|
Ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ
|
29.07․2026
11։00
|
20.07.2026
|
|
|
10
|
2.3-11
|
Ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ
|
29.07․2026
11։00
|
20.07.2026
|
|
|
11
|
2.3-15
|
Սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ
|
31.07․2026
11։00
|
21.07.2026
|
|
|
12
|
2.3-17
|
Քարտուղարության, անձնակազմի կառավարման,ՏՏ բաժնի գլխավոր մասնագետ
|
05.08․2026
11։00
|
27.07.2026
|
|
|
13
|
2.3-19
|
Քարտուղարության, անձնակազմի կառավարման, ՏՏ բաժնի գլխավոր մասնագետ
|
05.08․2026
11։00
|
27.07.2026
|
|