ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԻՆ ՍԱՍՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ, 9-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 3/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 1,1585 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2026 թվականի հունիսի 17-ին ժամը 11:00-ին Թալինի համայնքապետարանում (հասցեն՝ ք. Թալին, Գայի փ. 1, 3-րդ հարկ) անցկացնել մրցույթ, համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համար: Մրցույթի առարկա են հանդիսանում՝
Լոտ 1․ Թալին համայնք, Վերին Սասնաշեն բնակավայրի 1-ին փողոց 9-րդ նրբանցք թիվ 3/5 հասցեում գտնվող 02-104-0025-0071 կադաստրային ծածկագրով 1,1585 հա մակերեսով հողամասը և դրա վրա գտնվող 02-104-0025-0071-001 կադաստրային ծածկագրով 624,19 քմ մակերեսով հանդիսությունների սրահը, 02-104-0025-0071-002 կադաստրային ծածկագրով 16,5 քմ մակերեսով պահեստը, 02-104-0025-0071-003 կադաստրային ծածկագրով 65,64 քմ մակերեսով խոհանոցը և 02-104-0025-0071-004 կադաստրային ծածկագրով 20 քմ մակերեսով թոնրատունը, անշարժ գույքերը տրամադրվում են նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող անշարժ գույքերը վարձակալության են տրամադրվում մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը, մեկնարկային գինը կազմում է տարեկան 250․000 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 12․500 ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 12․500 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Ոչ հեռու առկա է ճանապարհ, անշարժ գույքերը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ ըստ առանձին լոտերի, մասնակցության վճարի անդորագիր (որի չափը սահմանված է 5000 ՀՀ դրամ) և անձնագիր։ Հայտերն ընդունվում են երկուշաբթիից-ուրբաթ ժամը 10։00-17։00-ն, ընդմիջում՝ 13։00-14։00-ն։
Մրցույթի մասնակցության հայտը չի ընդունվում, եթե ներկայացնողը ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասի սեփականության իրավունքի սուբյեկտ չէ։ Սակարկողը կարող է գինն ավելացնել մրցույթային քայլի չափից ոչ պակաս գումարով։ Եթե մասնակիցը չի հաղթել, նախավճարը անմիջապես վերադարձվում է նրան, եթե հաղթել է՝ նախավճարի գումարը ներառվում է վարձավճարի մեջ։ Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ։
Մրցույթն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, գրանցված անձիք և մրցույթի մասնակից չհամարվող անձիք (դիտորդի կարգավիճակով)։ Մրցույթի մասնակից չհամարվող անձիք մրցույթին ներկա գտնվելու համար, յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են սահմանված չափով (5000 ՀՀ դրամ) մուտքի վճարի անդորագիր և անձնագիր։ Մրցույթն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է։ Մրցույթն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավել է։
Մրցույթի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Մրցույթում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից հետո 2 օրվա ընթացքում կողմերի միջև կնքվում է վարձակալության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։
Լոտի ուսումնասիրման համար կարող եք դիմել Թալինի համայնքապետարան աշխատանքային օրերին 16։00-18։00։
Թալինի համայնքապետարան