ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Թալինի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնների համար՝
• Մեթոդիստ՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալ - 1 հաստիքային միավոր
• Երաժշտության դաստիարակ-1 հաստիքային միավոր
• Լոգոպեդ-0․5 հաստիքային միավոր
• Հոգեբան-0.5 հաստիքային միավոր
• Ֆիզիկական կուլտուրայի հրահանգիչ - 1 հաստիքային միավոր
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2024թ. մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրի պահանջներին համապատասխանող անձը։
Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի որակավորման պահանջն է`
1․Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքի առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ։
2․Նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի որակավորման պահանջն է՝ Նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն կրթություն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորմամբ և երաժշտական կրթություն (երաժշտական կամ արվեստի դպրոց)։
3․Նախադպրոցական ուսումնական հաստատության լոգոպեդի որակավորման պահանջն է՝ Նախադպրոցական ուսումնական հաստատության լոգոպեդի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ։
4․Նախադպրոցական ուսումնական հաստատության հոգեբանի որակավորման պահանջն է` Նախադպրոցական ուսումնական հաստատության հոգեբանի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն։
5․Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի որակավորման պահանջն է` Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն կրթություն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորմամբ և վերջին տասը տարվա ընթացքում ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի առնվազն երեք տարվա ստաժ։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
• Դիմում ( Ձև 1)
• Կրթության մասին փաստաթուղթ ( դիպլոմ)
• Անձը հաստատող փաստաթուղթ
• Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
• Ինքնակենսագրություն ( Ձև 4)
• Մեկ լուսանկար՝ 3x4 չափի
• Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
•ՀՀ արական սեռի ներկայացուցիչները՝ նաև զինվորական գրքույկ
•Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Եթե ներկայացված ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ավարտը համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են «Թալինի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ ում` 2026թ-ի հունիսի 12-ից 2026թ-ի հուլիսի 9-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-16։00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2026թ-ի հուլիսի 13-ին, ժամը 11։00-ին «Թալինի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքում, հասցե` ք․Թալին, Մ․Հարությունյան փ․13։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093047723, Էլ. փոստ՝ talin.mankapartez@mail.ru։
Թալինի համայնքապետարան