|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 հունիսի 2024 թվականի N 80-Ա |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 27.12 2023Թ.-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ« N158-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքի ավագանու 27․12․2023թ․ N158-Ա որոշմամբ հաստատված 15-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 23-րդ և 24-րդ հավելվածներում կամ համապատասխանաբար Թալին համայնքի «Ներքին Սասնաշենի մանկապարտեզ», «Կաթնաղբյուրի մանկապարտեզ», «Դավթաշենի մանկապարտեզ», «Իրինդի մանկապարտեզ», «Դաշտադեմի մանկապարտեզ» և «Ակունքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների հաստիքացուցակներում կատարել լրացում՝ ավելացնելով մեթոդիստի մեկական հաստիքային միավոր, ամսեկան 110 հազար ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024թ-ի հուլիսի 1-ից: |
Կողմ -17 ԾԱՌՈՒԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳԵՂԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԻՆԱՍՅԱՆ ԷՄԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՈՒՍԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -4 ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՀԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՀԱԿՅԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(15.82 Կբ)
|
 |
(15.55 Կբ)
|
 |
(15.22 Կբ)
|
 |
(15.20 Կբ)
|
 |
(15.11 Կբ)
|
 |
(15.24 Կբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|