Այսօր: Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 145
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 80-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԼՈՒՍԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 27.12 2023Թ.-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ« N158-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1.Թալին համայնքի ավագանու 27․12․2023թ․ N158-Ա որոշմամբ հաստատված 15-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 23-րդ և 24-րդ հավելվածներում կամ համապատասխանաբար Թալին համայնքի «Ներքին Սասնաշենի մանկապարտեզ», «Կաթնաղբյուրի մանկապարտեզ», «Դավթաշենի մանկապարտեզ», «Իրինդի մանկապարտեզ», «Դաշտադեմի մանկապարտեզ» և «Ակունքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների հաստիքացուցակներում կատարել լրացում՝ ավելացնելով  մեթոդիստի մեկական  հաստիքային միավոր, ամսեկան 110 հազար ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով։

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024թ-ի հուլիսի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԼՈՒՍԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.82 Կբ)
(15.55 Կբ)
(15.22 Կբ)
(15.20 Կբ)
(15.11 Կբ)
(15.24 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 217
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner