Այսօր: Երեքշաբթի, 12 Օգոստոսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.08.25 ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ երիտասարդներ,Շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։Երիտասարդությունը մեր կյանքի ամենաառաջնորդող ուժն է։ Ձեր սուր միտքը, անկոտրում կամքը և առաջադեմ գաղափարները հիմք են ստեղծում հզոր ու մրցունակ պետություն ունենալու համար: Մեր ամենօրյա աշխատանքում ընկած է նորարարական լուծումների որոնումն ու այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ կարող է բացահայտել իր կարողությունները, ստեղծել արժեք և իրականացնել իր նախաձեռնությունները։ Համայնքը պատրաստ է ձեզ հետ քայլել, աջակցել ձեր ծրագրերին ու գաղափարներին, որպեսզի դրանք վերածվեն շոշափելի արդյունքների։Այսօր աշխարհը արագ է փոխվում, և այդ փոփոխությունների շարժիչ ուժը դուք եք։ Ձեր ձգտումները դեպի գիտելիք, մասնագիտական ... Մանրամասն
12.08.25 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

  Հարգելի՛ այցելուներ

   Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

11.08.25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքային շաբաթվա մեկնարկը տրվեց խորհրդակցությամբ․Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ղեկավար կազմի մասնակցությամբ, անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն։Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարը լսեց ներկաների զեկուցումները՝ ծանոթանալով համայնքում իրականացվող կոմունալ, քաղաքաշինական և այլ ոլորտների աշխատանքների ընթացքին, ինչպես նաև առաջացած խնդիրներին։ Նա արձանագրեց դրանք և տվեց համապատասխան հանձնարարականներ։Վերլուծվեցին և համակարգվեցին համայնքի բոլոր բնակավայրերի ընթացիկ և հրատապ լուծում պահանջող հարցերը։ Մանրամասն քննարկվեցին նաև համայնքում մեկնարկած սուբվենցիոն ծրագրերը, այդ թվում՝ գազաֆիկացման, ոռոգման համակարգերի հիմնանորոգման, խմելաջրի ցանցերի բարեկարգման ... Մանրամասն
11.08.25 ԿԱՐՄՐԱՇԵՆԻ ԲԱՐՁՈՒՆՔՈՒՄ ՎԵՐ ԽՈՅԱՑԱՆ ՆՈՐ ՀՈՒՇԱՔԱՐԵՐ
Կարմրաշեն բնակավայրում այսօր տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված հուշաքարերի բացման հանդիսավոր արարողություն։ Կարմրաշենի բարձունքում, որտեղ արդեն խոյանում են տարբեր ժամանակներում անմահացած կարմրաշենցի քաջերի՝ Արշավիր Ասլանյանի, Գևորգ Թորոսյանի և Ռաֆիկ Հակոբյանի հուշաքարերը, այսօր իրենց արժանի տեղը գտան նաև Վարդան Մնացականյանի և Արտյոմ Տեփանյանի հիշատակին նվիրված հուշաքարերը։ Այս հերոսական վայրում վեր է խոյանում նաև Նժդեհին նվիրված հուշակոթողը։Միջոցառմանը մասնակցեցին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, անմահացած հերոսների ընտանիքի անդամներ, հարազատներ և բնակիչներ։Ելույթ ունենալով՝ Թալին համայնքի ... Մանրամասն
11.08.25 ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ
Թալին համայնքում ակտիվ կերպով ընթանում են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ:
Թալին համայնքի Զարինջա բնակավայրում սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ պետություն-համայնք համագործակցությամբ, մեկնարկել են խմելաջրի ցանցերի հիմնանորոգման աշխատանքները։
Այսօր համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, պատասխանատու անձանց հետ, տեղում դիտարկեց աշխատանքների ընթացքը, հետաքրքրվեց առաջացած խնդիրներով և հանձնարարականներ տվեց՝ ապահովելու համար, որ աշխատանքներն իրականացվեն պատշաճ որակով և բոլոր սահմանված նորմերին համապատասխան։
Այնուհետև համայնքի ղեկավարը այցելեց Թաթուլ բնակավայր, որտեղ համայնքային միջոցներով ընթանում են պուրակի կառուցման աշխատանքներ։ Տեղում քննարկվեցին արդեն իրականացված աշխատանքները և առաջիկա գործողությունները։
10.08.25 ՍՈՒՐԲ ԽԱՉԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՏԱՐԱՅՈՒՄ
Այսօր Մաստարա բնակավայրում տեղի ունեցավ Սուրբ Խաչին նվիրված տոնակատարություն, որին մասնակցեց նաև Թալին համայանքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ներկայացուցիչների հետ:
Միջոցառման շրջանակում անցկացվեցին հետաքրքիր և ժամանցային ծրագրեր, եղավ համեղ հյուրասիրություն։
Տոնական միջոցառումները կազմակերպվել են ծնունդով Մաստարայից բարերար Կարեն Ալեքսանյանի հովանավորությամբ։
08.08.25 ՕԳՈՍՏՈՍԻ 12-ԻՆ ԿՆՇՎԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Թալին համայնքի սիրելի՛ երիտասարդներ,
Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, Թալինի համայնքապետարանը կանցկացնի հետաքրքիր միջոցառումներ։
Վայրը – Շենիկի լճի տարածք (հին Մազարջյուղ բնակատեղի)
Ժամը – 19:00-ից
Ձեզ սպասվում են՝
Մրցույթներ և հետաքրքիր խաղեր
Ժամանցային ծրագրեր, երգ ու պար
Հետաքրքիր զրույցներ «Համայնքը ես եմ» խորագրի ներքո։
07.08.25 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը Թալինի համայնքապետարանում․Ինչպես ամեն հինգշաբթի, այսօր ևս Թալինի համայնքապետարանում կազմակերպվեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությունն անցկացրեց համայնքի ղեկավարի օգնական Արթուր Հարությունյանը, ներկա էին ոլորտային պատասխանատուներ։ Բնակիչները բարձրացրին իրենց հուզող հարցեր՝ սոցիալական, աշխատանքային, հողային, կոմունալ և այլ ոլորտներից։Համայնքապետարանը շարունակում է հետևողականորեն արձագանքել բնակիչների խնդիրներին՝ նպատակ ունենալով աջակցել դրանց հնարավորինս արդյունավետ լուծմանը։Հարգելի՛ բնակիչներ, հիշեցնում ենք, որ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը՝ 10:00-12:00։ Խնդրում ենք նախապես հերթագրվել՝ այցելելով ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner