Այսօր: Կիրակի, 14 Դեկտեմբերի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 174-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԱԳԻԿ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԹԱԼԻՆ ՔԱՂԱՔԻ, ԿՈՄԻՏԱՍԻ ՓՈՂՈՑ, ՇԵՆՔ 8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈԿԱՅԱՆԻ ՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ կետով և Թալին համայնքի ավագանու 11․02․2025թ-ի N 03-Ն որոշմամբ հաստատված «Թալին համայնքի կամավոր խնդիրները ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները սահմանելու և իրականացնելու կարգ»-ի 8-րդ կետի 12-րդ ենթակետով, հիմք ընդունելով «Հայավտոկայարան» ՓԲ ընկերության 10․11.2025թ. թիվ 0104/167 դիմումը, «ԱՄԷԼԻ» ՍՊ ընկերության կողմից ներկայացրած վերանորոգման աշխատանքների նախահաշիվը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայավտոկայարան» ՓԲ ընկերությունը գտնվում է ֆինանսական սուղ վիճակում, իսկ Թալինի ավտոկայանի շենքը բավականին տևական ժամանակ գտնվում է անմխիթար վիճակում, ունի վերանորոգման խիստ կարիք՝

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1.Տալ համաձայնություն ք․Թալին, Կոմիտասի փողոց, շենք 8 հասցեում գտնվող ավտոկայանի շենքի վերանորոգման նպատակով, համաձայն ներկայացված նախահաշվի «Հայավտոկայարան» ՓԲ ընկերությանը տրամադրելու 30․000․000 (երսուն միլիոն) ՀՀ դրամ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.21 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner