2025թ. մարտի 28-ին ժամը 11:00-ին հրավիրվում է Թալին համայնքի ավագանու 2025թ. առաջին նստաշրջանի երկրորդ նիստը:
Նիստը տեղի կունենա Թալինի համայնքապետարանի դահլիճում, հասցեն` ք․Թալին, Գայի 1, 1-ին հարկ։
Նիստի օրակարգն է՝
1) Թալին համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին:
2) Թալին համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովներ ստեղծելու և հաձնաժողովների կազմը հաստատելու մասին:
3) Թալին համայնքի ավագանու 11․02․2025թ-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի աշխատակազմի 2025 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 196-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 26-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին։
4) Թալին համայնքի ավագանու 2024թ-ի դեկտեմբերի 25-ի «Թալին համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և համայնքային հիմնարկների 2025 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 197-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
5) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող էքսկավատոր բեռնիչը աճուրդ-վաճառքով օտարելու մասին։
6) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող ՄՏԶ-82․1 մակնիշի տրակտորը մրցույթով վարձակալության տրամադրելու մասին։
7) Թալին համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ ընտրված առաջարկի իրականացմանը հավանություն տալու մասին։
8) <<ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու 2025 թվականի ծրագրային հայտերը հաստատելու մասին>> 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 169-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
9) Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին։
10) Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ Ներքին գործերի նախարարությանն ամրացված (հաշվեկշռում հաշվառված) շարժական գույքը Թալին համայնքին նվիրաբերելու մասին։
11) Պարույր Վռամի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների գույքահարկի տույժերի նկատմամբ արտոնություն կիրառելու մասին։
12) Թալին համայնքի ավագանու 31․05․2024թ-ի «Հայաստանի համայնքների միությանը անդամակցելուն համաձայնություն տալու մասին» N 77-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
13) Թալին համայնքի Ծաղկասար բնակավայրի բնակչուհի Աշխեն Սիմոնյանին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին։
14) Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին։
15) Թալին համայնքի բնակավայրերի փողոցների մայթերում, զբոսայգիներում, պուրակներում և համայնքային նշանակության այլ տարածքներում գտնվող՝ կենսունակությունը կորցրած կամ չորացած ծառերը և թփերը արմատախիլ անելու ու նորով փոխարինելու մասին։
16) Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի համար վարձավճար սահմանելու մասին։
17) Շղարշիկի տուֆերի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման համար «ՀԱԿՀՈՎ» ՍՊ ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին։
18) Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արագածի Պեռլիտի հանքավայրի հանքարդյունահանման աշխատանքների իրականացման նախաձեռնության վերաբերյալ «ՊԵՌԼԻՏ ՄԱՅՆԻՆԳ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին։
19) Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արագածի Պեռլիտի հանքավայրի հանքարդյունահանման աշխատանքների իրականացման նախաձեռնության վերաբերյալ «ՊԵՌԼԻՏ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությանը համաձայնություն չտալու մասին։
20) Թալին համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին։
21) Աստղիկ Բաղդասարյանին անհատույց օգտագործմամբ տարածք տրամադրելու մասին։
22) 02-052-0133-0032 ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
23) Թալին համայնքի ավագանու 2025 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին։
Թալինի համայնքապետարան