2024 թվականի հուլիսի 16-ին ժամը 12:00-ին Թալինի համայնքապետարանում (հասցեն՝ ք. Թալին, Գայի փ. 1, 3-րդ հարկ) անցկացնել մրցույթ, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համար:
Մրցույթի առարկա են հանդիսանում՝
Լոտ 1. Թալին համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-057-0109-0912 ծածկագրով 4,74507 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 25 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը 1հա-ի համար կազմում է 12000 ՀՀ դրամ, ընդամենը՝ տարեկան 56,950 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 2847,5 ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 2847,5 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ։ Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ, հողամասը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
Լոտ 2. Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-016-0214-0003 ծածկագրով 324,8719 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 3 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը 1 հա-ի համար կազմում է 12,000 ՀՀ դրամ, ընդամենը՝ տարեկան 3,898,500 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 194,925 ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 194,925 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ։ Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհի, հողամասը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
Լոտ 3. Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-016-0217-0005 ծածկագրով 30 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 3 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը 1հա-ի համար կազմում է 12000 ՀՀ դրամ, ընդամենը՝ տարեկան 360,000 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 18,000 ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 18,000 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ։ Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ, հողամասը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
Լոտ 4. Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-016-0218-0688 ծածկագրով 30 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 3 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը 1հա-ի համար կազմում է 12000 ՀՀ դրամ, ընդամենը՝ տարեկան 360,000 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 18,000 ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 18,000 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ։ Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ, հողամասը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
Լոտ 5. Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-016-0218-0694 ծածկագրով 30 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 3 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը 1հա-ի համար կազմում է 12000 ՀՀ դրամ, ընդամենը՝ տարեկան 360,000 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 18,000 ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 18,000 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ։ Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ, հողամասը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
Լոտ 6․ Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-016-0218-0695 ծածկագրով 40 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 3 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը 1 հա-ի համար կազմում է 12000 ՀՀ դրամ, ընդամենը՝ տարեկան 480,000 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 24,000 ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 24,000 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ։ Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ, հողամասը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ ըստ առանձին լոտերի, մասնակցության վճարի անդորագիր (որի չափը սահմանված է 5000 ՀՀ դրամ) և անձնագիր։ Հայտերն ընդունվում են երկուշաբթիից-ուրբաթ ժամը 10։00-17։00-ն, ընդմիջում՝ 13։00-14։00-ն։
Մրցույթի մասնակցության հայտը չի ընդունվում, եթե ներկայացնողը ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասի սեփականության իրավունքի սուբյեկտ չէ։
Սակարկողը կարող է գինն ավելացնել մրցույթային քայլի չափից ոչ պակաս գումարով։ Եթե մասնակիցը չի հաղթել, նախավճարը անմիջապես վերադարձվում է նրան, եթե հաղթել է՝ նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ։
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ։
Մրցույթն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, գրանցված անձիք և մրցույթի մասնակից չհամարվող անձիք (դիտորդի կարգավիճակով)։
Մրցույթի մասնակից չհամարվող անձիք մրցույթին ներկա գտնվելու համար, յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են սահմանված չափով (5000 ՀՀ դրամ) մուտքի վճարի անդորագիր և անձնագիր։
Մրցույթն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է։
Մրցույթն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավել է։
Մրցույթի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։
Մրցույթում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից հետո 2 օրվա ընթացքում կողմերի միջև կնքվում է վարձակալության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։
Լոտի ուսումնասիրման համար կարող եք դիմել Թալինի համայնքապետարան աշխատանքային օրերին 16։00-18։00:
Թալինի համայնքապետարան