ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09․09․2026թ․
ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Արագածավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնի համար՝
• Դաստիարակ- 1,17 հաստիքային միավոր:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2024թ. մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրի պահանջներին համապատասխանող անձը։
Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորման պահանջն է`
1. Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
• Դիմում ( Ձև 1)
• Կրթության մասին փաստաթուղթ ( դիպլոմ)
• Անձը հաստատող փաստթուղթ
• Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
• Ինքնակենսագրություն ( Ձև 4)
• Մեկ լուսանկար՝ 3x4 չափի
• Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
• ՀՀ արական սեռի ներկայացուցիչները՝ նաև զինվորական գրքույկ
•Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Եթե ներկայացված ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ավարտը համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են «Արագածավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ ում` 2026թ-ի սեպտեմբերի 9-ից 2026թ-ի հոկտեմբերի 7-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-16։00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2026թ-ի հոկտեմբերի 9-ին, ժամը 11։00-ին «Արագածավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքում, հասցե՝ Արագածավան, Հոկտեմբերյան խճուղի 2 նրբ․ 34։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով ՝ 093 814212,
Էլ.փոստ` aragatsavanimankapartez@mail.ru:
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ