ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2026թ. հոկտեմբերի 30 -ին ժամը 11:00-ին հրավիրվում է Թալին համայնքի ավագանու 2026թ. երկրորդ նստաշրջանի հերթական նիստը:
Նիստը տեղի կունենա Թալինի համայնքապետարանի դահլիճում, հասցեն` ք․Թալին, Գայի 1, 1-ին հարկ։
Նիստի օրակարգն է՝
1. Թալին համայնքի ավագանու 2026թ-ի երկրորդ նստաշրջանի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին
2. Թալին համայնքի Պարտիզակ և Ն․ Բազմաբերդ բնակավայրերում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունները հաստատելու մասին
3. Թալին համայնքի Կաթնաղբյուր բնակավայրում գտնվող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները հաստատելու մասին
4. Թալին համայնքի Եղնիկ բնակավայրում գտնվող փողոցն անվանակոչելու մասին
5. 02-016-0487-0717 ծածկագրով 0․48117 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը հաստատելու մասին
6. 02-016-0487-0715 ծածկագրով 0․8242 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը հաստատելու մասին
7. 02-003-0207-0058 ծածկագրով 1․2514 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը հաստատելու մասին
8. 02-003-0207-0056 ծածկագրով 0․9408 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը հաստատելու մասին
9. Թալին քաղաքում գտնվող 02-003-0041-0356 կադաստրային ծածկագրով 0.01638 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները հաստատելու մասին
10. Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
11. Թալին համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքերը աճուրդ-վաճառքով օտարելու մասին
12. Հողամասերի սեփականության սուբյեկտը փոխելու մասին
13. Արագածի պեռլիտի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախատեսվող գործունեության իրականացմանը «ԱՐՏ ՊԵՐԼԻՏ» ՍՊԸ-ին անհամաձայնություն տալու մասին
14. Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արթինլեռի օբսիդիանի հանքավայրի «ԱՊԱԳԱ» տեղամասում հանքարդյունահանման աշխատանքների նախաձեռնության վերաբերյալ «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ին նախնական համաձայնություն տալու մասին
15. Թալին համայնքի Արագածավան բնակավայրում գտնվող երկաթուղային կայարանի սպասասրահի վերանորոգման աշխատանքներ իրականացնելուն համաձայնություն տալու մասին
16. Թալին համայնքի Ներքին Բազմաբերդ բնակավայրի 1-ին փողոց, 13-րդ շենք հասցեում գտնվող անշարժ գույքը անհատույց օգտագործման տրամադրելու մասին
17. Թալին համայնքի Արագածավան բնակավայրում գտնվող 02-016-0059-0007 կադաստրային ծածկագրով փողոցն անվանակոչելու մասին
18. Թալին համայնքի Արտենի բնակավայրում «ԱՐՏԻՆ ԳՐԻՆՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բազմաթռիչք ջերմատնային տնտեսության հիմնման ներդրումային ծրագրին հավանություն տալու և ծրագրի իրականացման նպատակով հողամասերն ուղղակի վաճառքով օտարելուն համաձայնություն տալու մասին
19. Համայնքի կարողությունների զարգացում ծրագրի իրականացման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին
20. Թալին համայնքի 2026թ․ տարեկան բյուջեի երրորդ եռամսյակի կատարողականի մասին
21. Արթուր Ռազմիկի Կարապետյանին պատկանող անշարժ գույքի համար հարկային արտոնություն կիրառելու մասին
22. Կարինե Բաբկենի Սարգսյանին պատկանող անշարժ գույքի համար հարկային արտոնություն կիրառելու մասին
23. Թալին համայնքի Վերին Սասնաշեն բնակավայրի մշակույթի տունն անվանակոչելու մասին
24. Հայաստանի ավանդական ՈՒՇՈՒ-ի Վահագն Թումանյանի հիշատակին նվիրված պատանիների առաջնությանը հաղթած մարզիկների դրամական պարգևատրման մասին
25. Թալին համայնքում «Խաղաղություն» խորագրով անցկացված մինի ֆուտբոլի ներհամայնքային մրցաշարում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի դրամական պարգևատրման մասին
26. Թալինի համայնքի ավագանու 10․02․2026թ․-ի <<Թալինի համայնքապետարանի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և համայնքային հիմնարկների 2025 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին>> N 02-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
27. Թալին համայնքի ավագանու 2026 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ