ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Արագածավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ մասնաճյուղի հետևյալ թափուր պաշտոնների համար՝
1․Մասնաճյուղի ղեկավար- 1 թափուր հաստիք
2․Դաստիարակ – 2 թափուր հաստիք, /1 հաստիքային միավորը՝ 1․17/
3․ Երաժշտության դաստիարակ-1 թափուր հաստիք /0,5 հաստիքային միավոր /
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2024թ. մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրի պահանջներին համապատասխանող անձը։
- Նախադպրոցական ուսումնական հաստատության մասնաճյուղի ղեկավարի որակավորման պահանջն է`
Մասնաճյուղի ղեկավարի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա՝ միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքի առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ։
-Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորման պահանջն է`
Դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
-Նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի որակավորման պահանջն է`
Երաժշտության դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն կրթություն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորմամբ և երաժշտական կրթություն (երաժշտական կամ արվեստի դպրոց)։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
• Դիմում ( Ձև 1)
• Կրթության մասին փաստաթուղթ ( դիպլոմ)
• Անձը հաստատող փաստաթուղթ
• Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
• Ինքնակենսագրություն ( Ձև 4)
• Մեկ լուսանկար՝ 3x4 չափի
• Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
• ՀՀ արական սեռի ներկայացուցիչները՝ նաև զինվորական գրքույկ
•Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Եթե ներկայացված ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ավարտը համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են «Արագածավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ- ում` 2026թ-ի սեպտեմբերի 7-ից 2026թ-ի հոկտեմբերի 5-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-16։00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2026թ-ի հոկտեմբերի 7 -ին, ժամը 11։00-ին «Արագածավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքում, հասցե` Արագածավան, Հոկտեմբերյան խճուղի 2 նրբ․ 34։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝093814212,
Էլ. փոստ՝ aragatsavanimankapartez@mail.ru
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ