2024 թվականի մայիսի 14-ին 11:00-ին, Թալինի համայնքապետարանում (հասցեն Ք.Թալին,Գայի 1, 3-րդ հարկ) անցկացնել հողամասերի աճուրդ-վաճառք։
-Աճուրդի առարկա են հանդիսանում՝
Լոտ 1. գ․ Մաստարա 3-րդ փողոց 8-րդ փակուղի 1 հողամաս հասցեում գտնվող 02-069-0003-0012 ծածկագրով, 0․0688 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ 1քմ-ի մեկնարկային գինը 260 ՀՀ դրամ, ընդամենը 178880 ՀՀ դրամ։ Հողամասն օտարվում է ըստ նշանակության օգտագործելու համար։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 89440 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 8944 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Աճուրդի առարկա հանդիսացող հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր): Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Լոտ 2. ք․ Թալին Ա․ Խանջյան փողոց 28/1 հասցեում գտնվող 02-003-0021-0316 ծածկագրով, 0․002942 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության ՝ 1քմ-ի մեկնարկային գինը 1465 ՀՀ դրամ, ընդամենը 43101 ՀՀ դրամ։ Հողամասն օտարվում է ըստ նշանակության օգտագործելու համար։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 21551 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 2155 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Աճուրդի առարկա հանդիսացող հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր): Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Լոտ 3. ք․ Թալին Ա․ Խանջյան փողոց 28/2 հասցեում գտնվող 02-003-0021-0314 ծածկագրով, 0․002973 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության ՝ 1քմ-ի մեկնարկային գինը 1465 ՀՀ դրամ, ընդամենը 43555 ՀՀ դրամ։ Հողամասն օտարվում է ըստ նշանակության օգտագործելու համար։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 21778 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 2178 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Աճուրդի առարկա հանդիսացող հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր): Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Լոտ 4. ք․ Թալին Ա․ Խանջյան փողոց 28/3 հասցեում գտնվող 02-003-0021-0315 ծածկագրով, 0․005127 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության ՝ 1քմ-ի մեկնարկային գինը 1465 ՀՀ դրամ, ընդամենը 75111 ՀՀ դրամ։ Հողամասն օտարվում է ըստ նշանակության օգտագործելու համար։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 37556 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 3756 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Աճուրդի առարկա հանդիսացող հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր): Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Լոտ 5. գ․ Ցամաքասար 2-րդ փողոց 7/2 հողամաս հասցեում գտնվող 02-107-0012-0033 ծածկագրով, 0,004302 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը՝ 1քմ-ի մեկնարկային գինը 111 ՀՀ դրամ, ընդամենը 4776 ՀՀ դրամ։ Հողամասն օտարվում է ըստ նշանակության օգտագործելու համար։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 2388 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 239 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Աճուրդի առարկա հանդիսացող հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր): Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Լոտ 6. գ․ Արագածավան Հոկտեմբերյան խճուղի 2-րդ նրբանցք 54/60 հողամաս հասցեում գտնվող 02-016-0034-0672 ծածկագրով, 0․0027 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ 1քմ-ի մեկնարկային գինը 620 ՀՀ դրամ, ընդամենը 16740 ՀՀ դրամ։ Հողամասն օտարվում է ըստ նշանակության օգտագործելու համար։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 8370 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 837 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Աճուրդի առարկա հանդիսացող հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր): Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ ըստ առանձին լոտերի, մասնակցության վճարի անդորագիր (որի չափը սահմանված է 5000 ՀՀ դրամ) և անձնագիր։ Հայտերն ընդունվում են երկուշաբթիից-ուրբաթ ժամը 10։00-17։00-ն, ընդմիջում՝ 13։00-14։00-ն։
Աճուրդի մասնակցության հայտը չի ընդունվում, եթե ներկայացնողը ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասի սեփականության իրավունքի սուբյեկտ չէ։
Սակարկողը կարող է գինն ավելացնել աճուրդային քայլի չափից ոչ պակաս գումարով։ Եթե մասնակիցը չի հաղթել, նախավճարը վերադարձվում է նրան, եթե հաղթել է՝ նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ։
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ։
Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, գրանցված անձիք և աճուրդի մասնակից չհամարվող անձիք (դիտորդի կարգավիճակով)։
Աճուրդի մասնակից չհամարվող անձիք աճուրդին ներկա գտնվելու համար, յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են սահմանված չափով (5000 ՀՀ դրամ) մուտքի վճարի անդորագիր և անձնագիր։
Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է։
Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավել է։ Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։
Աճուրդում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից հետո 5 օրվա ընթացքում կողմերի միջև կնքվում է օտարման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։
Հողամասերի օտարումն իրականացվում է դասական աճուրդով։ Լոտի ուսումնասիրման համար կարող եք դիմել Թալինի համայնքապետարան աշխատանքային օրերին 16։00-18։00։
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ