Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 191
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԻՐԱԶԵԿՈՒՄ «ԴՈՒ ԷԼ» ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2025,Փետրվար 5 - 7
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Փետրվար 4 - 11
ԻՐԱԶԵԿՈՒՄ Մասնավոր հատվածի կազմակերպությունների ներքին ազդարարման համակարգ
2025,Փետրվար 4 - Դեկտեմբեր 31
ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հունվար 10 - Փետրվար 6
ԹԱԼԻՆԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հունվար 10 - Փետրվար 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Դեկտեմբեր 30 - 2025,Փետրվար 7
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Դեկտեմբեր 30 - 2025,Փետրվար 7
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄՏԶ-82.1 ՄԱԿՆԻՇԻ ՏՐԱԿՏՈՐԸ, ՇԱՐՔԱՑԱՆԸ ԵՎ ՀԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Դեկտեմբեր 30 - 2025,Փետրվար 7
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Դեկտեմբեր 30 - 2025,Փետրվար 7
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԷՔՍԿԱՎԱՏՈՐ ԲԵՌՆԻՉԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Դեկտեմբեր 30 - 2025,Փետրվար 7

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Թալինի համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
04/03/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
23/04/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի ապրիլի 23-ին 11:00-ին, Թալինի համայնքապետարանում (հասցեն Ք.Թալին, Գայի 1, 3-րդ հարկ) անցկացնել շարժական գույքերի աճուրդ-վաճառք:
-Աճուրդի առարկա են հանդիսանում՝
Լոտ 1. Թալին համայնքի սեփականություն հանդիսացող, 1988 թվականի արտադրության, ՍԱԶ-3107 մակնիշի, բեռնատար ավտոմեքենան։ Մեկնարկային գինը՝ 90.000 ՀՀ դրամ։
Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 45.000 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 4.500 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։
Լոտ 2. Թալին համայնքի սեփականություն հանդիսացող, 1984 թվականի արտադրության, խոտի հակ պատրաստող մամլիչը (тукапрес)։ Մեկնարկային գինը՝ 80.000 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 40.000 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 4.000 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ ըստ առանձին լոտերի, մասնակցության վճարի անդորրագիր (որի չափը սահմանված է 5000 ՀՀ դրամ) և անձնագիր։ Հայտերն ընդունվում են երկուշաբթիից-ուրբաթ ժամը 10։00-17։00-ն, ընդմիջում՝ 13։00-14։00-ն։ Սակարկողը կարող է գինն ավելացնել աճուրդային քայլի չափից ոչ պակաս գումարով։ Եթե մասնակիցը չի հաղթել, նախավճարը անմիջապես վերադարձվում է նրան, եթե հաղթել է՝ նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ։
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ։
Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, գրանցված անձիք և աճուրդի մասնակից չհամարվող անձիք (դիտորդի կարգավիճակով)։
Աճուրդի մասնակից չհամարվող անձիք աճուրդին ներկա գտնվելու համար, յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են սահմանված չափով (5000 ՀՀ դրամ) մուտքի վճարի անդորրագիր և անձնագիր։
Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է։
Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավել է։
Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։
Աճուրդում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից հետո 5 օրվա ընթացքում կողմերի միջև կնքվում է օտարման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։
Գույքի օտարումն իրականացվում է դասական աճուրդով։
Լոտի ուսումնասիրման համար կարող եք դիմել Թալինի համայնքապետարան աշխատանքային օրերին 16։00-18։00:

 

Թալինի համայնքապետարան

Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner