2024 թվականի փետրվարի 13-ին ժամը 12:00-ին Թալինի համայնքապետարանում (հասցեն՝ ք. Թալին, Գայի փ. 1, 3-րդ հարկ) անցկացնել մրցույթ, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համար:
Մրցույթի առարկա են հանդիսանում՝
Լոտ 1. Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-016-0255-0080 ծածկագրով, 0,24 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 3 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը 1հա-ի համար կազմում է 12․000 ՀՀ դրամ, ընդամենը՝ տարեկան 2․900 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50 տոկոսի չափով՝ 1․450 ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 145 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ։ Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ, հողամասը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
Լոտ 2. Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-016-0220-0676 ծածկագրով 13,3298 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, գործառնական նշանակությունը՝ Ընդերքի օգտագործման համար տրամադրված, տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 25 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը 1 հա-ի համար կազմում է 30․000 ՀՀ դրամ, ընդամենը՝ տարեկան 400․000 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50 տոկոսի չափով՝ 200000 ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 20․000 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ։ Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհի, հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
Լոտ 3. Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-016-0216-0005 ծածկագրով 9,0595 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 3 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը 1 հա-ի համար կազմում է 12․000 ՀՀ դրամ, ընդամենը՝ տարեկան 108․800 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50 տոկոսի չափով՝ 54․400 ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 5․440 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ։ Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհի, հողամասը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
Լոտ 4․ Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-016-0216-0007 ծածկագրով 10,2321 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 3 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը 1 հա-ի համար կազմում է 12․000 ՀՀ դրամ, ընդամենը՝ տարեկան 122․800 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50 տոկոսի չափով՝ 61․400 ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 6․140 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ։ Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհի, հողամասը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
Լոտ 5․ Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-016-0220-0674 ծածկագրով 3,4674 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 25 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը 1 հա-ի համար կազմում է 12․000 ՀՀ դրամ, ընդամենը՝ 41․700 տարեկան ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50 տոկոսի չափով՝ 20․850 ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 2․085 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ։ Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհի, հողամասը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
Լոտ 6․ Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-016-0227-0636 ծածկագրով 10,7362 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 25 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը 1 հա-ի համար կազմում է 12․000 ՀՀ դրամ, ընդամենը՝ 128․900 տարեկան ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50 տոկոսի չափով՝ 64․450 ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 6․445 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ։ Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհի, հողամասը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
Լոտ 7․ Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-016-0214-0676 ծածկագրով 215,8596 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 3 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը 1 հա-ի համար կազմում է 12․000 ՀՀ դրամ, ընդամենը՝ տարեկան 2․591․000 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50 տոկոսի չափով՝ 1․295․500 ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 129․550 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ։ Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհի, հողամասը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ ըստ առանձին լոտերի, մասնակցության վճարի անդորրագիր (որի չափը սահմանված է 5000 ՀՀ դրամ) և անձնագիր։
Հայտերն ընդունվում են երկուշաբթիից-ուրբաթ ժամը 10։00-17։00-ն, ընդմիջում՝ 13։00-14։00-ն։
Մրցույթի մասնակցության հայտը չի ընդունվում, եթե ներկայացնողը ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասի սեփականության իրավունքի սուբյեկտ չէ։
Սակարկողը կարող է գինն ավելացնել մրցույթային քայլի չափից ոչ պակաս գումարով։
Եթե մասնակիցը չի հաղթել, նախավճարը անմիջապես վերադարձվում է նրան, եթե հաղթել է՝ նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ։
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ։
Մրցույթն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, գրանցված անձիք և մրցույթի մասնակից չհամարվող անձիք (դիտորդի կարգավիճակով)։
Մրցույթի մասնակից չհամարվող անձիք մրցույթին ներկա գտնվելու համար, յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են սահմանված չափով (5000 ՀՀ դրամ) մուտքի վճարի անդորրագիր և անձնագիր։
Մրցույթն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է։
Մրցույթն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավել է։
Մրցույթի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։
Մրցույթում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից հետո 5 օրվա ընթացքում կողմերի միջև կնքվում է վարձակալության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։
Լոտի ուսումնասիրման համար կարող եք դիմել Թալինի համայնքապետարան աշխատանքային օրերին 16։00-18։00։
Թալինի համայնքապետարան