Ղեկավարվելով «<Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով,
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Թալին համայնքի 2023թ.-ի տարեկան բյուջեն՝
Եկամուտների մասով 1335049.9 (հազ,դրամ)/վարչականբյուջե/
Եկամուտների մասով 835406.4 (հազ,դրամ)/ֆոնդային բյուջե
Պահուստային ֆոնդ 150.000.0 (հազար դրամ)
Ծախսերի մասով 1335049.9 (հազ,դրամ) /վարչական բյուջե /
Ծախսերի մասով 1015406.4 (հազ,դրամ) /ֆոնդային բյուջե/
Պակասուրդ 180.000 (հազ,դրամ)
2.Հաստատել Թալին համայնքի 2023թ.-ի տարեկան բյուջեն համաձայն կից հավելվածի։
3.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1-ի։
4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի։
5.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3-ի։
6.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը համաձայն հատված 4-ի։
7.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի։
8.Հաստատել համայնքի բյուջի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն ՝ հատված 6-ի։
9.Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում, պահպանելով ծախսերի համամասնությունները։
10.«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, թույլատրել համայնքի ղեկավարին կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալների 15%-ը չգերազանցող վերաբաշխումներ։
11. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: