Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություն» համայնքային հիմնարկ (այսուհետ հիմնարկ)։ 2․Հաստատել հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի։ 3․ Հաստատել հիմնարկին ամրացվող գույքի կազմը՝ համաձայն N 2 հավելվածի։ 4․Հաստատել հիմնարկի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 3 հավելվածի։ 5․ Համայնքի ղեկավարին՝ 1) Ապահովել հիմնարկի կանոնադրության հաշվառումն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում։ 2) Ստեղծել գույքագրման հանձնաժողով, սույն որոշման 3-րդ կետում նշված հիմնարկին ամրացվող գույքի օրենքով սահմանված կարգով հաշվառման համար։ 6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |