Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 09-Ա
 

Զեկ. ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՁՆԱԺՈՂՈՎՆՐԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով Թալին համայնքի ավագանու կանոնակարգի 21-րդ և 22-րդ կետերի դրույթները,                          

Թալին համայքնի ավագանին որոշում է՝                                                                                                                                      

 1.Ստեղծել Թալին համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովներ և հաստատել հանձնաժողովների կազմը համաձայն կից հավելվածի:                                                                                                             

 2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՔ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(25.64 Կբ) Հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Զեկուցողը ներկայացրեց  որոշման նախագիծը, որի հետ կապված տեղի ունեցավ ակտիվ քննարկում։ «Արդար Հայաստան» խմբակցության ավագանու անդամներ Վահե Եղիազարյանը, Մնացական Մնացականյանը և «ՀՅԴ» խմբակցության անդամ Սարգիս Մուրադյանը ներկայացրին առարկություններ կապված մշտական հանձնաժողովների ձևավորման համամասնությունների, հանձնաժողովի անդամների թվաքանակի և հանձնաժողովների քանակի հետ, ներկայացնելով իրենց տեսակետները։ Հարցին լուծում տալու համար զեկուցող Ս.Մկրտչյանը առաջարկեց հաջորդ նիստին ներկայացնել համայնքի ավագանու կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծ, առաջիկա ավագանու նիստում հարցը քննարկելու և քվեարկության արդյունքներով ընդունելու համապատասխան որոշում։

Չնայած որ համայնքի ղեկավար Տ.Սափեյանը որոշման նախագիծը ներկայացված տեսքով դրեց քվեարկության, որն ստացավ 16 կողմ, 5 դեմ ձայն, բայց քանի որ խմբակցություններից ոչ մեկը մշտական գործող հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար ոչ գրավոր ոչ բանավոր թեկնածուներ չէր առաջադրել, ուստի մշտական գործող հանձնաժողովների ձևավորման վերաբերյալ որոշում չընդունվեց։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner