Այսօր: Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Ապրիլ 18 - Մայիս 20
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Ապրիլ 17 - Մայիս 19
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Ապրիլ 16 - Մայիս 16
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Ապրիլ 15 - Մայիս 15
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Ապրիլ 10 - Մայիս 12
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Ապրիլ 3 - Մայիս 2
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Ապրիլ 2 - 30
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԷՔՍԿԱՎԱՏՈՐ ԲԵՌՆԻՉԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Ապրիլ 1 - Մայիս 6
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄՏԶ-82.1 ՄԱԿՆԻՇԻ ՏՐԱԿՏՈՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Ապրիլ 1 - Մայիս 6
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Ապրիլ 1 - 29
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Մարտ 31 - Ապրիլ 28
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Մարտ 28 - Ապրիլ 25
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԿՐԹՈւԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅԱՆ ԳԾՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Մարտ 10 - Հոկտեմբեր 31
ԻՐԱԶԵԿՈՒՄ Մասնավոր հատվածի կազմակերպությունների ներքին ազդարարման համակարգ
2025,Փետրվար 4 - Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.04.25 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

  Հարգելի՛ այցելուներ

   Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

17.04.25 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Այսօր Թալինի համայնքապետարանում կայացավ հերթական ընդունելությունը, որի ընթացքում համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և ոլորտային պատասխանատուները ընդունեցին բնակիչներին՝ պատրաստ լսելու նրանց մտահոգություններն ու առաջարկները։Բարձրացված հարցերն ընդգրկում էին ամենատարբեր ոլորտներ՝ հողօգտագործումից և քաղաքաշինությունից մինչև սոցիալական աջակցություն ու աշխատանքային հարցեր։ Որոշ հարցեր ստացան օպերատիվ արձագանք տեղում, իսկ մի քանիսը տեղափոխվեցին խորացված ուսումնասիրության փուլ՝ համապատասխան բաժինների մասնակցությամբ։Հարգելի՛ բնակիչներ, քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը՝ 10։00-12։00-ին։Ընդունելությանը մասնակից դառնալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ այցելելով ... Մանրամասն
16.04.25 ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՀՀ Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ,
Ապրիլի 16-ը Հայաստանի Հանրապետության Ոստիկանության օրն է՝ մասնագիտական տոն, որը ևս մեկ առիթ է մեր երախտագիտությունը հայտնելու ձեզ՝ երկրի իրավակարգի պաշտպանության և քաղաքացիների անվտանգության ապահովման համար։
Թալին համայնքի անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով առողջություն, ուժ, կամք ու անսասան հաստատակամություն ձեր կարևոր առաքելության մեջ։ Թող ձեր նվիրումը միշտ գնահատվի, իսկ ձեր կատարած աշխատանքը բերի նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Խաղաղ ու ապահով ծառայություն ձեզ՝ հանուն Հայաստանի և մեր համայնքի բարօրության։
Հարգանքով, Թալին համայնքի ղեկավար՝
Տավրոս Սափեյան
15.04.25 ԹԱԼԻՆՆ ՈՒ ԲՈՒՐԳ-ԼԵ-ՎԱԼԱՆՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՄՐԱՊՆԴԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր տեղի ունեցավ Թալին և Ֆրանսիայի Բուրգ-Լե-Վալանս քույր քաղաքների հերթական առցանց հանդիպումը։Հանդիպմանը մասնակցեցին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի «Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի» ղեկավար Լուսինե Ավագյանը, ինչպես նաև համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Մերի Խաչատրյանը։ Ֆրանսիական կողմից ներկա էին Բուրգ-Լե-Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուղիեն, քաղաքապետի տեղակալ Գրիգոր Ռոբերտ Թաֆանկեջյանը և քաղաքապետարանի աշխատակից Պասկալ Տրոնսին:Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձան քույր քաղաքների միջև համագործակցության նոր ուղղություններին, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև մոտակա ապագայի նախաձեռնություններին ու ... Մանրամասն
15.04.25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Այսօր, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախագահությամբ, համայնքապետարանում կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմը և կոմունալ ոլորտի պատասխանատուն։
Խորհրդակցության ընթացքում պատասխանատու անձինք հանդես եկան զեկուցումներով՝ ներկայացնելով համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվող աշխատանքները, կատարվող բարեկարգումները, ընթացիկ խնդիրները, նախագծային աշխատանքների առաջընթացը և ապագա նախաձեռնությունները։
Քննարկումները նպատակ ունեին գնահատել կատարված աշխատանքների արդյունավետությունը, վեր հանել առկա խնդիրներն ու նախանշել դրանց լուծման ուղիները։
14.04.25 ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Թալին համայնքում ավելացվել են նոր նստարաններ և աղբամաններ։Թալին համայնքում շարունակվում է հասարակական տարածքների բարեկարգումը։Համայնքի կոմունալ գույքը հագեցվել է նոր նստարաններով և աղբամաններով, որոնք տեղադրվել են քաղաքում և բնակավայրերում՝ նպաստելով մաքուր և հարմարավետ միջավայրի ստեղծմանը։Շարունակվում են կոմունալ բնույթի լայնածավալ աշխատանքները Թալին համայնքում․Թալին քաղաքում իրականացվել է ծառերի էտում, սպիտակեցում, ապամոնտաժման աշխատանքներ, հանրային տարածքների մաքրում և բարեկարգում, փողոցների և մայթերի եզրերի մաքրում, այլ բարեկարգումներ։Պարտիզակ բնակավայրի փողոցներից մեկն ամբողջությամբ լուսավորվել է։Ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրով կառուցվող Թալին համայքի Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար, Գառնահովիտ ... Մանրամասն
14.04.25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑՈՎ
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և համայնքապետարանի ղեկավար կազմը հանդիպում ունեցան «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արթուր Դալլաքյանի և տեղակալ Վահե Սահակյանի հետ։Հանդիպման նպատակն էր քննարկել Թալին համայնքում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման հետ կապված մի շարք կարևոր հարցեր։ Նշենք, որ Թալին համայնքից Երևան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար անցկացված մրցույթում հաղթող էր ճանաչվել «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն, որը մայիսի 12-ից սկսած կսկսի իր գործունեությունը նշված երթուղիներով։Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց տեխնիկական և կազմակերպչական մի շարք հարցերի՝ ներառյալ չվացուցակները, երթուղիները, վարորդների պատրաստվածությունը, ... Մանրամասն
11.04.25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը համայնքապետարանի ղեկավար կազմի անդամների հետ այսօր եղավ Արագածավան բնակավայրում։ Աշխատանքային այցի սկզբում դիտարկվեց Արագածավանի նոր կառուցված պուրակը, առկա կարիքները, քննարկվեցին պուրակի կանաչապատման հետ կապված հարցեր։ Համայնքի ղեկավարը զրուցեց պուրակին կից գտնվող ֆուտբոլի դաշտում խաղացող երեխաների հետ, հետաքրքրվեց նրանց կարիքներով։Համայնքի ղեկավարը նշեց, որ շուտով ֆուտբոլի դաշտի տարածքում կանցկացվի լուսավորության համակարգ, որպեսզի երեխաները և մյուս ֆուտբոլասերները կարողանան խաղալ նաև երեկոյան ժամերին, Սափեյանը նաև հանձնարարականներ տվեց՝ փոխել ֆուտբոլի դաշտի դարպասների ցանցերը, իրականացնել այլ բարեկարգումներ։Հաջորդիվ, համայնքի ղեկավարը աշխատանքային հանդիպում ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner