Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով և 29-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով Թալին համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի <<Ակունքի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն և հաստատել կանոնադրությունը համաձայն կից հավելվածի:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |