Այսօր: Երեքշաբթի, 26 Մայիսի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 337
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 63-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԻՆ ՍԱՍՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ, 9-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 3/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 1,1585 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 10.02.2026Թ․ << ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԻՆ ՍԱՍՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ, 9-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 3/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 1,1585 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳևՈՐԳ ԽԱՄՈՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>ԹԻՎ 07-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 12.04.2001թ. 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ»-ի 46-րդ կետի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, Թալին համայնքի գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, հիմք ընդունելով Վերին Սասնաշեն բնակավայրի բնակիչ Գևորգ Խամոյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1. Տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող, Արագածոտնի մարզ, Թալին համայնք, Վերին Սասնաշեն բնակավայրի 1-ին փողոց 9-րդ նրբանցք թիվ 3/5 հասցեում գտնվող 02-104-0025-0071 կադաստրային ծածկագրով 1,1585 հա մակերեսով հողամասը և դրա վրա գտնվող 02-104-0025-0071-001 կադաստրային ծածկագրով 624,19 քմ մակերեսով հանդիսությունների սրահը, 02-104-0025-0071-002 կադաստրային ծածկագրով 16,5 քմ մակերեսով պահեստը, 02-104-0025-0071-003 կադաստրային ծածկագրով 65,64 քմ մակերեսով խոհանոցը և 02-104-0025-0071-004 կադաստրային ծածկագրով 20 քմ մակերեսով թոնրատունը մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վերաբերյալ և հաստատել մեկնարկային գին՝ տարեկան 250․000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։

2․ Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 2026 թվականի փետրվարի 10-ի << Թալին համայնքի Վերին Սասնաշեն բնակավայրի 1-ին փողոց, 9-րդ նրբանցք, թիվ 3/5 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող 1,1585 հա մակերեսով հողատարածքը եվ նրա վրա գտնվող շինություններն անհատույց օգտագործման իրավունքով Գևորգ Խամոյանին տրամադրելու մասին>>թիվ 07-Ա որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.09 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner