13.10.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
13.10.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Այսօր, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախագահությամբ, համայնքապետարանում կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմը և կոմունալ ոլորտի պատասխանատուն։ Խորհրդակցության ընթացքում պատասխանատու անձինք հանդես եկան զեկուցումներով՝ ներկայացնելով համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվող աշխատանքները, կատարվող բարեկարգումները, ընթացիկ խնդիրները, նախագծային և սուբվենցիոն աշխատանքների առաջընթացը և ապագա նախաձեռնությունները։ Քննարկումները նպատակ ունեին գնահատել կատարված աշխատանքների արդյունավետությունը, վեր հանել առկա խնդիրներն ու նախանշել դրանց լուծման ուղիները։
|
|
13.10.25
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
|
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքում գործող ՀՈԱԿ-ների տնօրենների և պատասխանատուների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը ներկա էին նաև համայնքապետարանի ԿՄՍԵ բաժնի ներկայացուցիչները, ինչպես նաև ոլորտային պատասխանատուներ։Հանդիպման օրակարգում ընդգրկված էին համայնքի ենթակայությամբ գործող կառույցների՝ մանկապարտեզների, մշակույթի տների, գրադարանների, երաժշտական և գեղարվեստի դպրոցների, ինչպես նաև սպորտդպրոցի գործունեությանը վերաբերող հարցեր։Համայնքի ղեկավարը մանրամասն անդրադարձավ ՀՈԱԿ-ների որակական վերահսկողության և շենքային պայմանների բարելավման կարևորությանըմ ինչպես նաև ընդգծեց հիմնարկների նյութատեխնիկական հագեցվածության ու ֆինանսական միջոցների ...
Մանրամասն |
|
10.10.25
ԳՅՈՒՂ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ
|
Թալինի համայնքապետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի նախաձեռնությամբ այսօր կայացավ աշխատանքային հանդիպում համայնքի անասնաբույժերի հետ՝ ամփոփելու տարեկան կատարողական աշխատանքները։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոլորտային ծրագրերի ընթացքը, առկա խնդիրները և առաջիկա անելիքները՝ նպատակ ունենալով բարձրացնել համայնքում անասնապահության արդյունավետությունն ու կենդանիների առողջապահական ծառայությունների որակը։
|
|
09.10.25
«ՄՈՒԼՏԻ ՏՐԱՆՍՊՈՐՏ» ՍՊԸ-Ի ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
Հոկտեմբերի 10-ից «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ուղևորափոխադրումներում կիրականացվեն երթուղիների փոփոխություններ և ավելացումներ։ Մաստարա – Երևան Երևան-Մաստարա Մաստարայից՝ 07:00 | 12:30 | 16:30 Երևանից՝ 10:30 | 14:00 | 18:15 Նոր Արթիկ – Արագածավան – Թալին – Գառնահովիտ Նոր Արթիկ-Թալին, Թալին-Նոր Արթիկ Նոր Արթիկից՝ 07:45 | 09:00 | 14:30 Թալինից՝ 08:30 | 14:00 Գետափից՝ 08:00 | 13:30 Թալինից՝ 12:00 | 17:00 Թալին – Գառնահովիտ Գառնահովիտ-Թալին Թալինից՝ 11:00 | 15:00 Գառնահովիտից՝ 08:00 | 11:30 | 15:30
|
|
09.10.25
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
Այսօր համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն։ Ընդունելության ընթացքում համայնքի ղեկավարը հանդիպումներ ունեցավ բնակիչների հետ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր հարցերն ու մտահոգությունները։ Բնակիչները ներկայացին իրենց անձնական խնդիրները, որոնց համար նախանշվեցին հնարավոր լուծումներ: Իրականացվեցին մանրամասն քննարկումներ՝ համապատասխան ոլորտային մասնագետների ներկայությամբ։ Հատուկ հանձնարարականներ տրվեցին համապատասխան բաժիններին՝ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները հստակեցնելու և դրանց վրա աշխատելու համար:Հարգելի՛ բնակիչներ, քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը՝ 10։00-12։00-ին։Ընդունելությանը մասնակից դառնալու համար ...
Մանրամասն |
|
08.10.25
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆՆ ԱՅՍՕՐ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԳՏՆՎՈՒՄ ԷՐ ՎԵՐԻՆ ՍԱՍՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Այցի նպատակն էր մանրամասնորեն դիտարկել բնակավայրում ընթացող ասֆալտապատման աշխատանքները։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 66,222,200 դրամ, որից 39,733,320 դրամը համայնքի ներդրումն է, իսկ 26,488,880 դրամը՝ պետության համաֆինանսավորումը։ Ասֆալտապատվող ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 381 մետր է։Համայնքի ղեկավարը տեղում հետևեց աշխատանքների ընթացքին, քննարկեց իրականացնող անձնակազմի հետ առաջացած խնդիրները, շրջեց ամբողջ աշխատանքային տարածքով և արձանագրեց բոլոր թերությունները՝ անգամ ամենափոքր մանրուքները։Շրջայցի ընթացքում Տավրոս Սափեյանը զրուցեց նաև դպրոցականների հետ, ովքեր այդ պահին ֆուտբոլ էին խաղում։ Զրույցի ընթացքում նա հետաքրքվեց երեխաների կարիքներով և խոստացավ ապահովել անհրաժեշտ ...
Մանրամասն |
|
07.10.25
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԿԱՆԳԱՌԸ ԹԱԼԻՆՈՒՄ ԷՐ
|
Սույն թվականի հոկտեմբերի 7-ից 27-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկել է լայնածավալ տեղեկատվական արշավ Հայաստանի 14 քաղաքներում։ Արշավի նպատակն է ներկայացնել Ակադեմիական քաղաքի գաղափարն ու առաքելությունը, ինչպես նաև ծրագրի շրջանակում ստեղծվող կրթական, տեխնոլոգիական, արվեստների և այլ որորտների համագործակցային հնարավորությունները։Մարզային այս հանդիպումները յուրահատուկ հնարավորություն են երիտասարդների, աշակերտների, ուսանողների և ծնողների համար՝ ավելի հստակ պատկերացում կազմելու ապագա կրթական ու մասնագիտական ուղիների մասին և բացահայտելու իրենց զարգացմանը համապատասխան նոր հնարավորություններ:Հանդիպումները ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |