Ղեկավարվելով «<Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի, 77-րդ հոդվածի պահանջներով, համաձայն ՀՀ ֆինանսների նախարարի 2016թ. հունվարի 8-ի թիվ 2-Ն հրամանի պահանջների, հիմք ընդունելով Թալին համայնքի ղեկավարի 2022թ.հոկտեմբերի 20-ի թիվ 03 և 04 կարգադրությունները՝ համայնքի կազմում ներառված նախկին համայնքների ակտիվների և պարտավորությունների գույքագրման նպատակով ստեղծված կենտրոնական և աշխատանքային հանձնաժողովների եզրակացությունը,
Թալին համայնքի ավագանին որոշում է`
1.Հաստատել Թալին համայնքի կազմում ներառված նախկին համայնքների ակտիվների ու պարտավորությունների գույքագրման արդյունքները՝ համաձայն գույքագրման կենտրոնական հանձնաժողովի ակտի և N 1 հավելվածի:
2.Համայնքի ղեկավար պարոն Տ.Սափեյանին՝ աշխատանքային հանձնաժողովների կողմից ներկայացված գույքագրման փաստաթղթերի հիման վրա ապահովել համայնքի սեփականություն հանդիսացող ակտիվների, անշարժ և շարժական գույքի ամբողջական մուտքագրումը գույքի կառավարման ծրագրում և գրանցամատյաններում, ժամանակին և սահմանված կարգով ապահովել դրանց շարժը, մաշվածության հաշվարկներն ու հաշվեկշռային արժեքները:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: