Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 73-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 73-Ա


Զեկ. ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «<Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի, 77-րդ հոդվածի պահանջներով, համաձայն ՀՀ ֆինանսների նախարարի 2016թ. հունվարի 8-ի թիվ 2-Ն հրամանի պահանջների, հիմք ընդունելով Թալին համայնքի ղեկավարի 2022թ.հոկտեմբերի 20-ի թիվ 03 և 04 կարգադրությունները՝ համայնքի կազմում ներառված նախկին համայնքների ակտիվների և պարտավորությունների գույքագրման նպատակով ստեղծված կենտրոնական և աշխատանքային հանձնաժողովների եզրակացությունը,

Թալին համայնքի ավագանին որոշում է`

1.Հաստատել Թալին համայնքի կազմում ներառված նախկին համայնքների ակտիվների ու պարտավորությունների գույքագրման արդյունքները՝ համաձայն գույքագրման կենտրոնական հանձնաժողովի ակտի և N 1 հավելվածի:

2.Համայնքի ղեկավար պարոն Տ.Սափեյանին՝ աշխատանքային հանձնաժողովների կողմից ներկայացված գույքագրման փաստաթղթերի հիման վրա ապահովել համայնքի սեփականություն հանդիսացող ակտիվների, անշարժ և շարժական գույքի ամբողջական մուտքագրումը գույքի կառավարման ծրագրում և գրանցամատյաններում, ժամանակին և սահմանված կարգով ապահովել դրանց շարժը, մաշվածության հաշվարկներն ու հաշվեկշռային արժեքները:

3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՔ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.53 Կբ)
(15.13 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Զեկուցողը ներկայացրեց որոշման նախագիծը։ Ավագանու անդամ Դավիթ Մանուկյանը հարց տվեց՝ կա գույք որ տեղում առկա չէ և ինչ է արվում այդ ուղղությամբ: Զեկուցողը պատասխանեց, որ գույքագրման ընթացքում գույքագրվել է այն գույքը, որը փաստացի առկա է, իսկ այն դեպքում, երբ գույքը առկա չէ տեղում, միջոցներ են ձեռնարկվում գույքը վերադարձնելու ուղղությամբ: Գույքագրման ցուցակներում գույքի վիճակի վերաբերյալ տեղեկություն չլինելու մասին հարց տվեց ավագանու անդամ Սարգիս Մուրադյանը։ Զեկուցողը պատասխանեց, որ գույքի վիճակի հետ կապված տեղեկությունները համայնքապետարանում առկա են և ցանկացողները կարող են համայնքապետարանում ծանոթանալ այդ տեղեկատվությանը, որը շատ ծավալուն լինելու պատճառով թղթային տարբերակով չի ներկայացվել ավագանու նիստին: Ավագանու անդամ Արմեն Գրիգորյանը առաջարկեց գումար նախատեսել և մասնագետների ներգրավմամբ ավելի խորը և պատշաճ մակարդակով իրականացնել գույքագրումը, որին ի պատասխան, զեկուցողը նշեց, որ մենք շատ ավելի ենք շահագրգռված գույքագրումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար և հավաստիացրեց, որ համայնքապետարանի կողմից արվում է ամեն ինչ գույքագրման աշխատանքների պատշաճ մակարդակը ապահովելու համար: Ակտիվ քննարկումներից հետո նախագիծը ներկայացված տեսքով դրվեց քվեարկության:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner