Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի և 77-րդ հոդվածի 3-րդ մասով դրույթներով․ Թալին համայնքի ավագանին որոշում է`
1.Հաստատել Թալինի համայնքապետարանի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և համայնքային հիմնարկների 2025 թվականի ամենամյա գույքագրման ցուցակները համաձայն 1-63 հավելվածների:
2.Հաստատել Թալինի համայնքապետարանի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և համայնքային հիմնարկների դուրս գրման ենթակա գույքի ցուցակները համաձայն 64-74 հավելվածների և օրենքով սահմանված դեպքերում ապահովել դուրս գրման ենթակա գույքի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն:
3․Հաստատել կազմակերպությունից կազմակերպություն տեղափոխված գույքի ցուցակները համաձայն 74 հավելվածի։
4․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |