15.08.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
14.08.25
ՆԵՐՔԻՆ ՍԱՍՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Թալին համայնքի շրջակա միջավայրի և առողջության պահպանման 2025 թվականի ծրագրի շրջանակում Ներքին Սասնաշեն բնակավայրի մանկապարտեզ ՀՈԱԿ-ում իրականացվում են էներգախնայող և բնապահպանական լուծումների ներդրման աշխատանքներ։ Ծրագրի արդյունքում մանկապարտեզի տանիքին կտեղադրվի 30 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որը կապահովի մաքուր և վերականգնվող էլեկտրաէներգիա։ Բացի այդ, կտեղադրվի ժամանակակից էլեկտրական ջեռուցման կաթսա, ինչը կբարձրացնի ջեռուցման արդյունավետությունը և կապահովի երեխաների համար հարմարավետ պայմաններ տարվա բոլոր եղանակներին։ Այս նախաձեռնությունը նպաստում է համայնքում կանաչ էներգիայի զարգացմանը, ծախսերի կրճատմանը և ապագա սերունդների բնապահպանական գիտակցության բարձրացմանը։
|
|
14.08.25
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հերթական անգամ հանդիպեց համայնքի մեկ տասնյակից ավելի բնակիչների հետ՝ լսելու նրանց առաջարկները, հարցերն ու խնդիրները։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին սոցիալական, աշխատանքային, քաղաքաշինական, ենթակառուցվածքային և անձնական բնույթի մի շարք հարցեր։ Բնակիչների հետ զրույցներից հետո համայնքի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ տվեց համայնքապետարանի պատասխանատու բաժիններին՝ ներկայացված հարցերի ուսումնասիրության և լուծման համար։ Հիշեցնում ենք, որ քաղաքացիների ընդունելությունը կատարվում է յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 10:00-12:00։ Նախապես կարող եք գրանցվել այցելելով համայնքապետարանի քարտուղարություն կամ զանգահարելով՝ (060) 75-77-87։
|
|
14.08.25
ՓՐԿԱՐԱՐ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Երեկ՝ օգոստոսի 13-ին, Արագածավան բնակավայրից մոտ 2 կմ հեռավորությամբ, խմելու ջրի պոմպակայանի հարակից այգում հրդեհ է բռնկվել, որին արագ արձագանքել է Թալին համայնքի Արագածավանի կամավորական հրշեջ փրկարարական հենակետը և հաջողությամբ մարել կրակը։Թալին քաղաքի Մյասնիկյան հասցեում ընթանում են մայթի վերանորոգման աշխատանքներ՝ բնակիչների համար ապահով և հարմարավետ հետիոտնային պայմաններ ստեղծելու նպատակով։ Թալին քաղաքի Խանջյան փողոցում և Շահումյան 4 հասցեում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներ։Ժամեր առաջ Արտենի-Արագածավան ճանապարհաեզրին բռնկվել է կրակ, որին արագ կերպով արձագանքել է Թալին համայնքի Արագածավանի կամավորական հրշեջ փրկարարական հենակետը և հաջողությամբ մարել կրակը։Ոսկեթաս բնակավայրում ...
Մանրամասն |
|
13.08.25
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների և վարչական ղեկավար Մկրտիչ Մինասյանի ուղեկցությամբ դիտարկեց Զովասար բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող գազաֆիկացման աշխատանքների ընթացքը։2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Ոսկեթաս, Կարմրաշեն, Զովասար և Գառնահովիտ բնակավայրերում իրականացվում են գազաֆիկացման աշխատանքներ։ Գազատարի ընդհանուր երկարությունը կազմում է 13.626 մ, իսկ նախագծի ընդհանուր բյուջեն՝ 229,449,600 ՀՀ դրամ։Տեղում համակողմանիորեն քննարկվեցին շինարարական գործընթացի ընթացքն ու առաջացած խնդիրները։ Համայնքի ղեկավարը նաև զրուցեց շինարարական աշխատանքներն իրականացնող մասնագետների հետ՝ կարևորելով աշխատանքի որակը։ Նաև ...
Մանրամասն |
|
13.08.25
ԱՇՆԱԿԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՍԱՆԵՐԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑԻՆ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՌ ՀՈՒՇԵՐԻՆ
|
Աշնակի մանկապարտեզի ավագ խմբի փոքրիկներն իրենց սիրելի կրթօջախին այսօր հրաժեշտ տվեցին ջերմ ու տոնական միջոցառմամբ։ Երեխաները մեծ սիրով և պատասխանատվությամբ ներկայացրին պատրաստած երգերը, պարերն ու բեմական համարները՝ ցույց տալով, թե որքան են զարգացել, հասունացել և պատրաստվել դպրոցական կյանքի նոր փուլին։Տոնական օրվան մասնակցեցին Թալինի համայնքապետարանի ԿՄՍԵ բաժնի պետ Լուսինե Ավագյանը, գլխավոր մասնագետ Ալլա Գասպարյանը, մանկապարտեզի աշխատակիցները, ծնողներն ու հյուրերը։ Նրանք ապագա առաջին դասարանցիներին հղեցին ջերմ խոսքեր և բարեմաղթանքներ՝ նոր գիտելիքներ, հաջողություններ ու երջանիկ մանկություն։Սիրելի փոքրիկներ, թող ձեր առջև բացվեն նոր ու լուսավոր հորիզոններ, և յուրաքանչյուր օրը լինի լի ժպիտներով ու ...
Մանրամասն |
|
12.08.25
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ երիտասարդներ,Շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։Երիտասարդությունը մեր կյանքի ամենաառաջնորդող ուժն է։ Ձեր սուր միտքը, անկոտրուն կամքը և առաջադեմ գաղափարները հիմք են ստեղծում հզոր ու մրցունակ պետություն ունենալու համար: Մեր ամենօրյա աշխատանքում ընկած է նորարարական լուծումների որոնումն ու այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ կարող է բացահայտել իր կարողությունները, ստեղծել արժեք և իրականացնել իր նախաձեռնությունները։ Համայնքը պատրաստ է ձեզ հետ քայլել, աջակցել ձեր ծրագրերին ու գաղափարներին, որպեսզի դրանք վերածվեն շոշափելի արդյունքների։Այսօր աշխարհը արագ է փոխվում, և այդ փոփոխությունների շարժիչ ուժը դուք եք։ Ձեր ձգտումները դեպի գիտելիք, մասնագիտական ...
Մանրամասն |
|
12.08.25
«ՀԱՄԱՅՆՔԸ ՄԵՆՔ ԵՆՔ» ԹԱԼԻՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
|
Օգոստոսի 12-ին, Թալինի համայնքապետարանի նախաձեռնությամբ, Շենիկի լճի տարածքում, տոնական մթնոլորտում անցկացվեց Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառում։ Այն համախմբել էր համայնքի երիտասարդներին, համայնքապետարանի աշխատակիցներին և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին։Տոնը երիտասարդների հետ միասին նշեց նաև Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, ով շնորհավորեց բոլոր ներկաներին՝ մաղթելով հիշարժան և ուրախ օր։Երեկոն մեկնարկեց մասնակիցների ջերմ դիմավորմամբ և հյուրասիրությամբ։ Այնուհետև անցկացվեցին տարբեր մրցույթներ և խաղեր, իսկ հետո մասնակիցները սովորեցին և միասին պարեցին հայկական և ժողովրդական պարեր։Միջոցառման ամենատպավորիչ պահը դարձավ խարույկի շուրջ «Համայնքը ես եմ» խորագրով ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |