Այսօր: Երկուշաբթի, 29 Հունիսի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 101-Ա
 

Զեկ. ԳԱՅԱՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ LED ԷԿՐԱՆԸ ՏԱՐՈՆ ԶԱՏԻԿՅԱՆԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 688-րդ և 689-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Թալին համայնքի բնակիչ Տարոն Զատիկյանի՝ դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1. Տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող գովազդային LED էկրանը՝ համաձայն սույն որոշման հավելվածի, անհատույց օգտագործման իրավունքով 14 (տասնչորս) ամիս ժամկետով տրամադրելու Տարոն Զատիկյանին իր կողմից տղամարդկանց վարսահարդարման ծառայությունների գովազդման նպատակով։

2. Սահմանել, որ Տարոն Զատիկյանը պարտավոր է գույքն օգտագործել բացառապես սույն որոշման 1-ին կետով նախատեսված նպատակով, ապահովել գույքի պատշաճ պահպանումը, շահագործման անվտանգությունը և օգտագործման ժամկետի ավարտից հետո վերադարձնել այն նույն վիճակում՝ հաշվի առնելով բնականոն մաշվածքը։

3. Թալին համայնքի ղեկավարին Տարոն Զատիկյանի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր և ապահովել գույքի հանձնման-ընդունման ակտի կազմումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(27.71 Կբ)
(15.36 Կբ) տեղեկանք
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner