Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածներով, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1. Թալին համայնքի ավագանու 24.10.2022թ. որոշմամբ հաստատված Թալին համայնքի 2022թ-ի տարեկան բյուջեում կատարել փոփոխություններ համաձայն կից հավելվածի.
2. Հաստատել Թալին համայնքի 2022թ-ի տարեկան բյուջեն կատարված փոփոխություններով համաձայն 1-6 հատվածների.
3. Հաստատել Թալին համայնքի 2022թ-ի տարեկան բյուջեն` - Եկամուտների մասով - 1333705,6 հազ.դրամ(վարչական բյուջե) - Եկամուտների մասով - 351668,6 հազ.դրամ(ֆոնդային բյուջե) - Պահուստային ֆոնդ - 175000,0 հազ.դրամ - Ծախսերի մասով - 1346453,3 հազ.դրամ(վարչական բյուջե) - Ծախսերի մասով - 628433,6 հազ.դրամ(ֆոնդային բյուջե) - Պակասուրդ - 12747,7 հազ.դրամ
4. Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու. 24.10.2022թ-ի N 12-Ն որոշման 1-8-րդ կետերը:
5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |