Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 148
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.05.25 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

  Հարգելի՛ այցելուներ

   Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

12.05.25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Թալինի համայնքապետարանում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն․Այսօր՝ համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախաձեռնությամբ, Թալինի համայնքապետարանում կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ղեկավար կազմի ներկայացուցիչները և կոմունալ ոլորտի պատասխանատուն։Հանդիպման ընթացքում բնակավայրերի պատասխանատուները ներկայացրին զեկույցներ՝ բնակավայրերի ընթացիկ ծրագրերի, ինչպես նաև առկա խնդիրների վերաբերյալ։ Մանրամասն քննարկվեցին Թալին քաղաքին և բոլոր բնակավայրերին առնչվող տարաբնույթ հարցեր։Խորհրդակցության շրջանակում անդրադարձ կատարվեց նաև գարնանային սեզոնին բնորոշ գործողություններին, ընթացիկ բարեկարգման աշխատանքներին, ինչպես նաև նախագծային և կառուցապատման նախաձեռնություններին։Ամփոփելով ... Մանրամասն
12.05.25 ԹԻՄ, ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ
Օրերս Թալին քաղաքում տեղի ունեցավ #ՄԵՄ (Մարզերի Երեխաները Մարզերում) մենթորների օֆլայն հավաք՝ թվով 4-րդ։
Մենթորների օֆլայն հավաքի ընթացքում մասնակիցները քննարկեցին մի շարք կարևոր թեմաներ՝
Մենթորության էությունը և դրա սահմանները
Հարցեր ձևակերպելու արվեստը և արդյունավետ հետադարձ կապի մեխանիզմները,
ՄԵՄ ռազմավարության վերանայումն ու համատեղ հստակեցումը:
Մասնագիտական քննարկումներից բացի, հանդիպումը հարստացավ համատեղ զբոսանքով և ջերմ ընկերական շփումներով՝ նպաստելով թիմային ոգու ամրապնդմանը և մասնակիցների անձնական ու մասնագիտական զարգացմանը։ Աշխատաժողովը անցկացվեց Թալինի համայնքապետարանի «Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի» և ՄԵՄ-ի համագործակցությամբ:
09.05.25 ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Թալին համայնքի հարգելի՛ բնակիչներ,Հայրենակիցներ,Շնորհավորում եմ Մայիսի 9-ի՝ «Հաղթանակի և խաղաղության օրվա» կապակցությամբ։ Այս օրը մեզ համար խորհրդանշական է և ունի առանձնահատուկ նշանակություն՝ որպես հաղթանակի, քաջության և մեր ժողովրդի անսասան կամքի վկայություն։Մայիսի 9-ը մեզ հիշեցնում է այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն խաղաղության և ազատության։ Հարգանքով ու երախտագիտությամբ խոնարհվում ենք մեր բոլոր վետերանների, ազատամարտիկների և հայրենիքի պաշտպանների հիշատակի առջև՝ նրանց անձնազոհության ու նվիրումի շնորհիվ է, որ այսօր խաղաղ ու անվտանգ ենք ապրում։Անցյալը պարտավորեցնում է մեզ՝ պահպանել խաղաղությունը, ամրացնել մեր պետականությունը և սերունդներին փոխանցել հաղթական ոգի։ Թող ... Մանրամասն
09.05.25 ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ Թալինի համայնքապետարանի, համայնքային ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցներն ու համայնքի բնակիչները միասնականորեն իրենց հարգանքի ու երախտագիտության տուրքը մատուցեցին Հայրենական և Արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակին։Մասնակիցները Թալին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգե Մկրտչյանի գլխավորությամբ այցելեցին «Անհայտ զինվորի» հուշարձան-կոթող, որտեղ ծաղկեպսակների ու ծաղիկների խոնարհմամբ հավերժացվեց 1941–1945 թթ. պատերազմում իր կյանքը զոհած թալինցիների հիշատակը։Հուշահամալիրում հնչեցին նաև Թալինի մշակույթի կենտրոնի սաների հայրենասիրական ելույթները՝ նոր գույներ հաղորդելով հիշատակի արարողությանը։Այնուհետև մասնակիցները ... Մանրամասն
09.05.25 ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ԽՃՈՒՂԱՅԻՆ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՒԼԸ
Հայաստանում արդեն մի քանի տարի շարունակ անցկացվող «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը նպատակ ունի մասսայականացնել հեծանվային սպորտը, տարածել առողջ ապրելակերպի գաղափարները և խթանել ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչությունը հատկապես դպրոցականների շրջանում։Մրցաշարը նախատեսված է դպրոցականների համար՝ երկու տարիքային խմբերով՝ 7-9-րդ դասարաններ և 10-12-րդ դասարաններ։ Այն անցկացվում է երեք փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական։Այսօր Թալինում տեղի ունեցավ մրցաշարի համայնքային փուլը, համայնքապետարանի կազմակերպմամբ։Մրցաշարին մասնակցեցին 13 ուսումնական հաստատությունների 7-12-րդ դասարանների շուրջ 50 աշակերտներ։Մրցաշարի ընթացքում մեր աշակերտներին ... Մանրամասն
08.05.25 ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐ
Սիրելի՛ երկրապահներ, զինակից ընկերներ, հայրենիքի նվիրյալներ, շնորհավորում եմ բոլորիս՝ երկրապահի օրվա կապակցությամբ։Այսօր մենք երախտագիտությամբ ենք հիշում և մեծարում բոլոր նրանց, ովքեր կանգնել են հայրենիքի սահմաններին, իրենց անձով վահան են դարձել ժողովրդի և երկրի համար։ 1993 թվականի հուլիսին, երբ մեր հայրենիքի համար վճռական ժամանակներ էին, մեր ժողովրդի անմնացորդ նվիրվածության և Սպարապետ Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ ծնվեց «Երկրապահ Կամավորականների միությունը», որը դարձավ ոչ միայն ռազմական ուժ, այլև ազգային հոգեբանության մի մասնիկ՝ օրինակ ծառայելով սերունդներին։ Երկրապահն այսօր էլ մնում է իր սկզբունքներին հավատարիմ՝ միշտ հայրենիքի և զինվորի կողքին՝ մարտական պատրաստակամությամբ:Ես ... Մանրամասն
08.05.25 ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
Արտենի բնակավայրի մուտքում տնկվել են եղևնիներ:Կաքավաձոր բնակավայրի վարչական շենքում կառուցվել է սանհանգույց: Ջրահեռացման վաքերի տեղադրման աշխատանքներ են իրականացվում Զովասար բնակավայրում:Վերանորոգվել է Ներքին Սասնաշեն բնակավայրի վարչական շենքը:Վերանորոգվել են Սուսեր բնակավայրի հուշարձանի տարածքի նստարաները:Թալին քաղաքում իրականացվել են կոմունալ և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ, որոնք ներառել են փողոցների, մայթերի, հանրային տարածքների մաքրում և բարեկարգում, կանաչ տարածքների բարեկարգում, ծառերի սրսկում և այլ աշխատանքներ:Դաշտադեմ բնակավայրում իրականացվել են`Գյուղամիջյան տաղավարի վերանորոգում,Մեկ թաղամասի ոռոգման ջրագծի անցկացում,Ճանապարհների եզրերի մաքրում:Արագածավան բնակավայրում այս օրերին ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner