Այսօր: Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հուլիս 30 - Օգոստոս 26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հուլիս 29 - Օգոստոս 25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հուլիս 28 - Օգոստոս 27
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հուլիս 25 - Օգոստոս 21
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հուլիս 24 - Օգոստոս 20
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հուլիս 22 - Օգոստոս 18
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հուլիս 21 - Օգոստոս 15
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Հուլիս 14 - Օգոստոս 19
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2025,Հուլիս 14 - Դեկտեմբեր 31
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Հունիս 30 - Օգոստոս 7
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Հունիս 30 - Օգոստոս 7
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2025,Մայիս 20 - Դեկտեմբեր 31
ՀՀ ՏԿԵ նախարարության դրական եզրակացությունը
2025,Ապրիլ 23 - Դեկտեմբեր 31
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԿՐԹՈւԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅԱՆ ԳԾՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Մարտ 10 - Հոկտեմբեր 31
ԻՐԱԶԵԿՈՒՄ Մասնավոր հատվածի կազմակերպությունների ներքին ազդարարման համակարգ
2025,Փետրվար 4 - Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29.07.25 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

  Հարգելի՛ այցելուներ

   Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

28.07.25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Թալինի համայնքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը․Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այսօր անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն համայնքապետարանի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։Խորհրդակցության ընթացքում մանրամասն քննարկվեցին յուրաքանչյուր բաժնին վերաբերող ընթացիկ և առաջիկա աշխատանքները, դրանց իրականացաման ընթացքում առաջացած խնդիրները, ինչպես նաև առաջարկվեցին լուծման հնարավոր տարբերակներ։ Բաժինների ղեկավարները ներկայացրին իրենց աշխատանքային գործունեության հաշվետվությունները։ Քննարկվեցին նաև համայնքի բնակավայրերում իրականացվող աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։Օրակարգում ընդգրկված էին համայնքային նշանակության կարևոր ... Մանրամասն
27.07.25 ԹԱԻՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՎԱՐԴԱՎԱՌԸ՝ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԺՊԻՏՆԵՐՈՎ
Այսօր Թալինի մանկական զբոսայգում տոնվեց ամառվա ամենասպասված տոնը՝ Վարդավառը։ Միջոցաումը, որը կազմակերպվել էր Թալինի համայնքապետարանի նախաձեռնությամբ, վերածվեց իսկական ուրախության օրվա՝ փոքրերից մինչև մեծեր միասին վայելեցին տոնական տրամադրությունը։ Օրը բնակիչների հետ կիսեց նաև Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և համայնքապետարանի ներկայացուցիչներ:
Տոնի մեկնարկը տրվեց ուրախ երաժշտության և տոնական մթնոլորտի ուղեկցությամբ։ Միջոցառման գլխավոր ակնթարթը եղավ փրփուր փարթին, որը մեծ խանդավառություն առաջացրեց բոլոր մասնակիցների շրջանում։ Տոնի ընթացքում մասնակիցները վայելեցին ջրային զվարճանքները, ստեղծեցին հիշարժան պահեր և կիսվեցին դրական տրամադրությամբ։
25.07.25 «ՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ» ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ «ՀԱՅՈՒՀԻ» ՀԿ-Ի «ԻՆՉՈՒԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
Այսօր Կանանց և երեխաների պաշտպանության «Հայուհի» ՀԿ-ի «Ինչուիկ» նախակրթարանի ավագ խումբը մանկության ամենագունեղ օրերին հրաժեշտ տվեց գեղեցիկ հանդեսով։
Փոքրիկներն իրենց սրտառուչ ներկայացումներով շնորհեցին ուրախ պահեր հյուրերին՝ երգով, պարով, ասմունքով և բեմականացումներով։ Միջոցառմանը ներկա էին Թալինի համայնքապետարանի ԿՄՍԵ բաժնի ղեկավար Լուսինե Ավագյանը, «Հայուհի» ՀԿ-ի ու «Ինչուիկ» նախակրթարանի տնօրեն Մելանյա Վարդիկյանը, ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներ, ծնողներ և նախակրթարանի աշխատակազմը։
Բարի երթ մեր ապագա դպրոցականներին։
25.07.25 ՔԱՂԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Թալինի համայնքապետարանի քաղպաշտպանության մասնագետների և Ճգնաժամային կառավարման կենտրոնի ներկայացուցիչների կողմից այսօր համայնքապետարանում անցկացվեց շտաբային ուսումնավարժություն՝ «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՔՊ համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով։
Վարժանքն անցկացվեց սահմանամերձ բնակավայրերի ղեկավարների, քաղպաշտպանության ղեկավար կազմավորման և տարահանման հանձնաժողովի հետ։
25.07.25 ԹԱԼԻՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՉՈՉԻ ՄՐՑՈՒՅԹ»՝ 8–12 ԱՄՍԱԿԱՆ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր Թալինի համայնքային մարզական կենտրոնում կայացավ ուրախ ու սպասված միջոցառում՝ «Չոչի մրցույթը», որը կազմակերպվել էր Թալինի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի կողմից։Մրցույթին մասնակցեցին 8-ից 12 ամսական բազմաթիվ փոքրիկներ, ովքեր սահուն ու աշխույժ մրցեցին իրենց առաջին «մարզական» փորձության մեջ։ Միջոցառման նպատակը փոքրիկների շարժողական հմտությունների զարգացումը խրախուսելն էր, ինչպես նաև նրանց առաջին հաղթանակը փայլուն և հիշարժան դարձնելը։Մրցույթի ընթացքում տիրում էր ջերմ ու ուրախ մթնոլորտ։ Փոքրիկների ժպիտներն ու ծնողների խրախուսական ծափահարությունները ստեղծեցին իսկական տոն։Մրցույթի արդյունքում առաջին տեղ գրաված փոքրիկները ... Մանրամասն
25.07.25 ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ ՆՈՐ ԱՐԹԻԿԻ ՎԱՂ ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Նոր Արթիկի Վաղ մանկական զարգացման կենտրոնի ավագ խմբի սաները տոնական ու հուզիչ ավարտական հանդեսով հրաժեշտ տվեցին սիրելի կրթօջախին։
Փոքրիկների համար այս օրը լի էր երաժշտությամբ, պարով և ուրախ երգերով։ Նրանք հանդես եկան գեղեցիկ ելույթներով, արտասանություններով և խաղերով՝ ցուցադրելով տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։
Միջոցառմանը ներկա էին Նոր Արթիկի վարչական ղեկավար Վարդգես Ներսիսյանը, Թալինի համայնքապետարանի ԿՄՍԵ բաժնի ղեկավար Լուսինե Ավագյանը, գլխավոր մասնագետ Ալլա Գասպարյանը, ինչպես նաև ծնողներ և կենտրոնի աշխատակազմը։ Ներկաները ջերմությամբ շնորհավորեցին սաներին և մաղթեցին նրանց նոր հաջողություններ կրթության ճանապարհին։
24.07.25 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Թալինի համայնքապետարանում կազմակերպվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը․Այսօր համայնքապետարանում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը, որի ընթացքում Թալին համայնքի բնակիչները իրենց հուզող հարցերով դիմեցին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգե Մկրտչյանին։Հանդիպման ընթացքում քննարկվեցին և պարզաբանվեցին բնակիչների խնդիրները։ Սերգե Մկրտչյանը, յուրաքանչյուր հարցի արդյունավետ լուծում ապահովելու նպատակով, համապատասխան հանձնարարականներ տվեց համայնքապետարանի տարբեր ստորաբաժանումներին։Հարգելի՛ բնակիչներ, հիշեցնում ենք, որ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 10:00-12:00։ Նախապես հերթագրվելու համար կարող եք այցելել համայնքապետարանի քարտուղարություն ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner