Այսօր: Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
04.09.25 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

  Հարգելի՛ այցելուներ

   Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

04.09.25 ԱՐՈՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ
Թալինի համայնքապետարանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 5-10-ը Թալին համայնքում կանցկացվի «Արորիկ Հովհաննիսյանի անվան շախմատի ներհամայնքային հուշամրցաշարը»։Մրցաշարի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Թալինի մշակույթի կենտրոնում, որից հետո վիճակահանությամբ կմեկնարկեն խաղերը։Հուշամրցաշարին կմասնակցեն համայնքի տարբեր բնակավայրերից 26 շախմատիստներ։Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով, գավաթներով և դրամական պարգևներով։Մրցաշարը նվիրված է Արորիկ Հովհաննիսյանի հիշատակին։ Նա հատուկ ջոկատային զորամասի սպա էր, դասակի հրամանատար, պայմանագրային զինծառայող, քաջ մարտիկ և հայրենիքի նվիրյալ։ Մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Զոհվել է 2022 թվականի ... Մանրամասն
04.09.25 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Այսօր, քաղաքացիների օրվա շրջանակներում Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը կրկին ընդունեց համայնքի երկու տասնյակից ավելի բնակիչների՝ լսելու նրանց խնդիրներն ու առաջարկները և նպաստելու դրանց լուծմանը։ Համայնքի ղեկավարը և ոլորտային պատասխանատուները քաղաքացիների հետ ապահովեցին անմիջական և կառուցողական երկխոսություն։Քաղաքացիների կողմից բարձրաձայնվեցին տարբեր հարցեր, որոնք հիմնականում առնչվում էին քաղաքաշինության, հողային հարաբերությունների, սոցիալական աջակցության, առողջապահության և այլ ոլորտների։Համայնքի ղեկավարը ընդունեց նաև Թալին համայնքի Արագածավանի կամավորական հրշեջ փրկարարական հենակետի կամավորներին, Փրկարարի օրվա առթիվ Տավրոս Սափեյանը կամավորներին հանձնեց պատվոգրեր՝ անձնուրաց, պատասխանատու ... Մանրամասն
03.09.25 ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ասֆալտապատման լայնածավալ աշխատանքներ Թալին քաղաքի տարբեր հատվածներում։

Արագածավան բնակավայրում մաքրվել է սելավատարը,կատարվել են դեպի պեռլիտի պոմպակայան տանող ճանապարհի հողալցման և հարթեցման աշխատանքներ։
Բաղրամյան փողոցում կատարվել են մաքրման և բարեկարգման աշխատանքներ։
Թաթուլ բնակավայրում մեկնարկել են 4-րդ և 7-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքները` սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
Ներքին Բազմաբերդ բնակավայրում նոր ենթակայանի կառուցման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:
02.09.25 ԱՅՍՕՐ ԹԱԼԻՆ ՔԱՂԱՔՈՒՄ, ԳԱՅԻ 1 ՀԱՍՑԵՈՒՄ, ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱԼԻՆ/«ԺԵՍՏ» ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Օրվա ընտրությունը խորհրդանշական էր․ սեպտեմբերի 2-ին իր երկնային ծնունդն է նշում մեր բոլորի հերոս Անդրանիկ Մանուկյանը, ով 2020 թվականի հոկտեմբերի 21-ին անմահացավ Հադրութի շրջանի Դրախտիկ-Սղնախ հատվածում մղված կատաղի մարտերի ժամանակ։Բացման արարողությունից առաջ ներկաները այցելեցին Թալինի պանթեոն, խնկարկեցին և ծաղիկներ խոնարհեցին մեր հերոսների հիշատակին։Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, «Ժեստ» կենտրոնի հիմնադիրներ Արկադի և Մարիամ Մեհրաբյանները, հերոսի հարազատները, համայնքապետարանի աշխատակիցներ, թալինցիներ և հյուրեր։Շնորհավորական խոսքով հանդես եկավ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը․«Շատ ուրախ եմ, որ մեր համայնքում բացվեց Անդրանիկ ... Մանրամասն
01.09.25 ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ «ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ» ԱՌԹԻՎ։
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և հարգելի՛ ծնողներ,Շնորհավորում եմ բոլորիս՝ «Գիտելիքի և դպրութան օրվա» առթիվ։Սեպտեմբերի 1-ը խորհրդանշում է նոր սկիզբ, նոր նպատակներ և անսահման հնարավորություններ։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ կրթությունը ոչ միայն գիտելիքի ձեռքբերում է, այլև ինքնաճանաչման ու առաջընթացի ճանապարհ։ Սեպտեմբերի 1-ը ոչ միայն ուսումնական տարվա սկիզբն է, այլև վստահ քայլ դեպի ապագա, դեպի նոր նվաճումներ ու հաջողություններ։Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, կրթությունը ձեր ամենամեծ զենքն է․ այն ձեզ կուղեկցի ողջ կյանքում՝ բացելով նոր հորիզոններ ու հնարավորություներ։ Մի՛ վախեցեք դժվարություններից․ դրանք ձեր հաղթանակների հիմքն են։ Միշտ հիշեք՝ ուսումի յուրաքանչյուր օրը ներդրում ... Մանրամասն
01.09.25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԱՌԹԻՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՃԱՆԱՊԱՐՀՎԵՑԻՆ ԲՈՒՀ-ԵՐ: ԱՅՍՈՒՀԵՏ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՂԵՎԱՐՁԸ ԿԶԵՂՉՎԻ 50%-ՈՎ
Այսօր՝ վաղ առավոտյան, Թալինի կենտրոնական հրապարակից համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը ճանապարհեց ուսանողներին դեպի Երևանի ԲՈւՀ-եր։ Համայնքի ղեկավարը անձամբ վերահսկեց ուսանողների համար ներդրված զեղչային համակարգի գործարկման գործընթացը, զրուցեց երթուղին սպասարկող անձնակազմի և ուսանողների հետ՝ լսելով նրանց մտահոգություններն ու առաջարկները։Հարգելի՛ քաղաքացիներ, hաշվի առնելով մեր համայնքի բնակիչների դիմումներն ու մտահոգությունները՝ կապված ուսանողների Թալինից Երևան և հակառակ ուղղությամբ երթևեկության հետ, համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հանդիպում էր ունեցել մի խումբ բնակիչների հետ։Քննարկումների արդյունքում համայնքի ղեկավարի կողմից ընդունվել է նոր որոշում․ ըստ որի այսուհետ Թալին համայնքի բոլոր ուսանողները ... Մանրամասն
01.09.25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն։
Այսօր Թալինի համայնքապետարանում համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախագահությամբ անցկացվեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցեցին համայնքապետարանի ղեկավար կազմը և կոմունալ ոլորտի պատասխանատուները։ Զեկուցվեցին համայնքի բնակավայրերում ընթացող լայնածավալ բարեկարգման աշխատանքները։
Տավրոս Սափեյանը կարևորեց աշխատանքների որակը և ժամկետների պահպանումը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր ծրագիր պետք է շոշափելի արդյունք ապահովի համայնքի բնակիչների համար։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner