Ղեկավարվելով ‹‹Տեղական ինքնակառավարման մասին›› ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով և ՀՀ կառավարության 22․06․2012թ․ N-822-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Աննա Վաչականի Ղազարյանի դիմումը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Աննա Վաչականի Ղազարյանի նկատմամբ կիրառել վերջինիս սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի հարկերի տույժերի մասով արտոնություն՝ համաձայն հավելվածի։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |