Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 59-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի դրույթներով՝ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2026 թվականի ամենամյա ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի: 2. Հաստատել Թալին համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների կառավարման 2026 թվականի ամենամյա ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։ |