Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Հաստատել Թալին համայնքի ավագանու 11․02․2025թ-ի N 23-Ա որոշմամբ հաստատված Թալինի համայնքապետարանի և բնակավայրերի գույքացուցակներում գույքի ձեռքբերման հետ կապված փոփոխությունները համաձայն թիվ 1 հավելվածի: 2․Հաստատել Թալին համայնքի ավագանու 11․02․2025թ-ի N 23-Ա որոշմամբ հաստատված Թալինի համայնքի համայնքային կազմակերպությունների գույքացուցակներում գույքի ձեռքբերման հետ կապված փոփոխությունները համաձայն թիվ 2 հավելվածի: 3․Հաստատել Թալին համայնքի ավագանու 17․10․2025թ-ի N 162-Ա որոշմամբ հաստատված Թալինի համայնքապետարանի և բնակավայրերի գույքացուցակներում գույքի օտարման հետ կապված փոփոխությունները համաձայն թիվ 3 հավելվածի: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |