Այսօր: Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 169-Ա
 

Զեկ. ՄՆԱՑԱԿԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
«ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱԼԻՆ/ ԺԵՍՏ» ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով «Անդրանիկ Մանուկյանի անվան Թալին/ Ժեստ» հոգեբանական կենտրոնի 12․11․2025 թվականի N 056/5139 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1.Տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող, ք․Թալինի Գայի 1 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկից 45,45 քմ ընդհանուր մակերեսով 2 սենյակ, 21 ամիս ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով «Անդրանիկ Մանուկյանի անվան Թալին/ Ժեստ» հոգեբանական կենտրոնին տրամադրելու համար։
2․Տալ համաձայնություն «Անդրանիկ Մանուկյանի անվան Թալին/ Ժեստ» հոգեբանական կենտրոնին գույք տրամադրելու համար, համաձայն կից հավելվածի։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՄՆԱՑԱԿԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.38 Կբ)
(19.74 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner