Այսօր: Հինգշաբթի, 12 Մարտի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Մարտ 10 - Ապրիլ 6
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Մարտ 9 - Ապրիլ 3
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Փետրվար 27 - Մարտ 27
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Փետրվար 26 - Մարտ 26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Փետրվար 25 - Մարտ 25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Փետրվար 24 - Մարտ 24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Փետրվար 23 - Մարտ 20
ԻՐԱԶԵԿՈՒՄ /ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄ/
2026,Փետրվար 20 - Նոյեմբեր 30
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Փետրվար 18 - Մարտ 17
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Փետրվար 17 - Մարտ 16
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2026,Փետրվար 12 - Մարտ 24
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2026,Փետրվար 12 - Մարտ 24
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2026,Փետրվար 12 - Մարտ 24
«ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ»
2026,Փետրվար 9 - Դեկտեմբեր 31
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Նոյեմբեր 28 - 2027,Հունվար 8
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Նոյեմբեր 28 - 2027,Հունվար 15
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Նոյեմբեր 28 - 2027,Հունվար 8

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.03.26 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

  Հարգելի՛ այցելուներ

   Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

12.03.26 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը Թալինի համայնքապետարանում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Ընդունելության ընթացքում համայնքի բնակիչները ներկայացրեցին իրենց հուզող հարցերն ու խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին համայնքային ենթակառուցվածքներին, սոցիալական և կենցաղային տարբեր խնդիրների։ Համայնքի ղեկավարը լսեց քաղաքացիների առաջարկներն ու դիտարկումները, տվեց համապատասխան հանձնարարականներ պատասխանատու ստորաբաժանումներին՝ բարձրացված հարցերին հնարավորինս արագ և արդյունավետ լուծումներ տալու համար։
Քաղաքացիների ընդունելությունները համայնքապետարանում կրում են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով անմիջական կապ ապահովել բնակիչների հետ և արագ արձագանքել նրանց խնդիրներին։
11.03.26 ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԴԱՇՏԱՄԻՋՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Թալին համայնքի Արտենի բնակավայրում մեկնարկել են դաշտամիջյան ճանապարհների մաքրման և հարթեցման աշխատանքները։ 
Աշխատանքների նպատակն է բարելավել գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ տանող ճանապարհների վիճակը՝ ապահովելով գյուղացիների համար ավելի հարմար և անվտանգ մուտք դեպի իրենց հողատարածքներ։
Թալին համայնքապետարանը հետևողականորեն իրականացնում է նման աշխատանքներ համայնքի տարբեր բնակավայրերում՝ աջակցելով գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։
11.03.26 ԿՈՄՈՒՆԱԼ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Թալին համայնքի կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից Թալին քաղաքում մեկնարկել են գարնանային բարեկարգման և մաքրման աշխատանքները։ Աշխատանքների շրջանակում իրականացվում են քաղաքի փողոցների, բակային տարածքների և հասարակական վայրերի մաքրում, աղբի հավաքում, ինչպես նաև այլ աշխատանքներ՝ քաղաքի սանիտարական վիճակի բարելավման նպատակով։
Գարնանային աշխատանքները կրելու են շարունակական բնույթ՝ ապահովելով քաղաքի մաքուր և բարեկարգ տեսքը։
Համայնքապետարանը հորդորում է բնակիչներին պահպանել մաքրությունը և աջակցել իրականացվող աշխատանքներին։
11.03.26 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՐԱԶԱՆՑԻԿՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և համայնքապետարանի ԿՄՍԵ հարցերի բաժնի ղեկավար Լուսինե Ավագյանը հանդիպում ունեցան Թալին համայնքի գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտների և նրանց ծնողների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեց գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտներին խրախուսելու նպատակով համայնքապետարանի միջոցներով նրանց Վրաստանի Հանրապետություն 7-օրյա հանգստի ուղարկելու նախաձեռնությունը։
Քննարկման արդյունքում անդրադարձ կատարվեց նաև աշակերտների ընտրության չափանիշներին և կարգին:
11.03.26 ԴԻՏԱՐԿՎԵԼ Է ԹԱԼԻՆԻ ԹԻՎ 2 ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը և ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի, համայնքապետարանի ղեկավար կազմի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ, դիտարկել են Թալին քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը։
Այցի ընթացքում ներկայացվել են իրականացվող աշխատանքները, քննարկվել շինարարության ընթացքը, ինչպես նաև ծրագրի իրականացման հետ կապված մի շարք հարցեր։ Պատասխանատուները տեղում ծանոթացել են կատարված աշխատանքներին և ընդգծել ծրագրի կարևորությունը համայնքի կրթական ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից։
11.03.26 ԹԱԼԻՆԻ ԹԻՎ 1 ԴՊՐՈՑՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ» ԹԵՄԱՅՈՎ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Թալինի թիվ 1 դպրոցում անցկացվեց «Օդային տագնապ» թեմայով ուսուցողական դասընթաց։
Դասընթացը վարեցին Թալինի համայնքապետարանի քաղաքացիական պաշտպանության մասնագետ Գարիկ Մխիթարյանը, Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Համբարձումյանը և ջոկատի հրշեջ-փրկարար Ներսեհ Հովհաննիսյանը։
Դասընթացի ընթացքում աշակերտներին ներկայացվեցին օդային տագնապի դեպքում ճիշտ վարքագծի կանոնները, անվտանգ տեղափոխման և պատսպարման հիմնական քայլերը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում արագ և կազմակերպված գործելու կարևորությունը։
09.03.26 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Թալինի համայնքապետարանում համայնքի ղեկավարի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն։ Խորհրդակցությանը ներկա էին համայնքապետարանի ղեկավար կազմի անդամները և ոլորտային պատասխանատուները։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքին, դրանց որակի վերահսկողությանը, ինչպես նաև համայնքային տարբեր ոլորտներին վերաբերող ընթացիկ և կազմակերպչական մի շարք հարցերի։
Համայնքի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարեց շարունակել աշխատանքները սահմանված ժամանակացույցի և որակի պահանջների պահպանմամբ՝ ապահովելով համայնքում իրականացվող ծրագրերի արդյունավետ իրականացումը։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner