Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.04.25 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

  Հարգելի՛ այցելուներ

   Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

02.04.25 «ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՎՈԼԵՅԲՈԼԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ» ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՕՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Անդրանիկ Մանուկյանի անվան վոլեյբոլի համայնքային հուշամրցաշարի» մրցութային առաջին օրվա արդյունքները հետևյալն են՝
1․ Ն․ Բազմաբերդ,Պարտիզակ 0։2 Շղարշիկ
2․ Դաշտադեմ 2։1 Թալինի համայնքապետարան
3․ Կաքավաձոր 1։2 Դավթաշեն
4․ Աշնակ 2։1 Ոսկեթաս
5․ Կաթնաղբյուր 1։2 Ակունք
6․ Իրինդ 2։0 Կարմրաշեն
Այսօր Գ․ Ավդալյանի անվան մարզադպրոցում, ժամը 17։00-ից միմյանց դեմ կմրցեն՝
1․ Ցամաքասար -Նոր Արթիկ
2․ Կաքավաձոր - Թալին
3․ Արագածավան - Դաշտադեմ
4․ Սուսեր - Կաթնաղբյուր
Մաղթում ենք հաջողություն և հետաքրքիր խաղեր:
01.04.25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Այսօր, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախագահությամբ, համայնքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքապետարանի ղեկավար կազմի և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։Խորհրդակցություն ընթացքում քննարկվեցին համայնքի ենթակայության տակ գտնվող կառույցների և ՀՈԱԿ-ների գործունեության ընթացքը, դրանց արդյունավետության բարձրացման ուղիները, ինչպես նաև կոմունալ ծառայությունների բարելավումը, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, բարեկարգման և քաղաքաշինական ծրագրերի ընթացքը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց դաշտամիջյան ճանապարհների վիճակի բարելավմանը, արտաքին լուսավորության համակարգի արդիականացմանը, ինչպես նաև համայնքի կանաչապատ տարածքների, պուրակների ... Մանրամասն
01.04.25 ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Թալին քաղաքում առավոտից մեկնարկել են բարեկարգման տարաբնույթ աշխատանքներ։
«Խաչեր» կոչվող սրբավայրի տարածքում կոմունալ աշխատակիցների կողմից իրականացվել են մաքրման և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ։
Կատարվել է քաղաքի լուսավորության համակարգի վերանորոգման աշխատանքներ։
Իրականացվել է ծառերի սպիտակեցում՝ վնասատուներից և արևից պաշտպանելու համար։
Նոր էլեկտրասյուներ և աղբամաններ են տեղափոխվում գյուղեր՝ լուսավորության համակարգի ընդլայնման և աղբահանության որակի բարձրացման համար։
01.04.25 ԱՅՍՕՐ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՎՈԼԵՅԲՈԼԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ»։
Սպորտը նոր թափ է ստանում Թալին համայնքում, և դրա վառ ապացույցն է «Անդրանիկ Մանուկյանի անվան վոլեյբոլի համայնքային հուշամրցաշարը», որը կազմակերպվել է Թալինի համայնքապետարանի և Գարեգին Ավդալյանի անվան մարզադպրոցի ջանքերով։ Մրցաշարին մասնակցում են 21 բնակավայրերի և Թալինի համայնքապետարանի թիմերը, ինչը խոսում է համայնքում սպորտի տարածման և սիրողական մարզիկների ակտիվ մասնակցության մասին։Մրցաշարի մեկնարկից առաջ Թալինի համայնքապետարանի ղեկավար կազմը և աշխատակիցները, համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, այցելեցին Թալինի պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին մեր հերոսների շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին։Թալինի Գ․ Ավդալյանի անվան մարզադպրոցում տեղի ունեցավ ... Մանրամասն
28.03.25 ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Զարինջա բնակավայրում իրականացվել են մշակույթի տան բեմի հիմնանորոգման աշխատանքներ:

Թալինի համայնքային մշակութային կենտրոնը համալրվել է նոր թվային դաշնամուրով՝ ստեղծելով ավելի լայն հնարավորություններ երաժշտության սիրահարների, կենտրոնի սաների համար, Նոր դաշնամուրը կօգնի նաև միջոցառումների և համերգների ավելի լավ կազմակերպմանը, երաժշտական կրթության որակի բարելավմանը։

Թալին քաղաքում ինչպես միշտ մեծ թափով ընթանում են բարեկարգման աշխատանքներ:
Ավելացվել են լուսավորության նոր կետեր, կատարվել է ծառերի էտ և սպիտակեցում, ճանապարհների, մայթերի և այլ տարածքների մաքրում:
Ճանապարհների լվացուման և մաքրման աշխատանքներ են իրականացվել Դավթաշեն բնակավայրում:

 

27.03.25 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Թալինի համայնքապետարանում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելություն․Թալինի համայնքապետարանում այսօր տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը, որի ընթացքում համայնքի բնակիչները ներկայացրին իրենց անձնական խնդիրներն ու հարցերը համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանին: Հանդիպման ընթացքում համայնքի շուրջ 35 բնակիչներ ներկայացրին սոցիալական, աշխատանքային, քաղաքաշինական, հողային, սեփական բիզնեսներին և այլ թեմաներին առնչվող հարցեր ու խնդիրներ։Բնակիչների խնդիրները տեղում քննարկվեցին և պարզաբանվեցին՝ համապատասխան ոլորտային մասնագետների ներկայությամբ, բոլոր խնդիրներն արձանագրվեցին՝ հետագա ուսումնասիրության և լուծումներ առաջարկելու նպատակով։Հարգելի՛ բնակիչներ, քաղաքացիների ընդունելությունը տեղի ... Մանրամասն
26.03.25 ՆՈՐ ՀԱՄԱԶԳԵՍՏ՝ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ.
Թալին համայնքի կոմունալ ծառայության բոլոր աշխատակիցներին տրամադրվել է նոր աշխատանքային համազգեստ՝ ապահովելու նրանց հարմարավետությունն ու տեսանելիությունը աշխատանքի ընթացքում։
Կոմունալ աշխատակիցների անխոնջ աշխատանքը ապահովում է մեր համայնքի մաքրությունը, բարեկարգումը և հարմարավետությունը։ Ամեն օր նրանք հոգ են տանում մեր շրջապատի մասին՝ դարձնելով այն ավելի մաքուր, անվտանգ և գեղեցիկ։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner