ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Դավթաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնի համար՝ 
• Դաստիարակ- 1,12 հաստիքային միավոր: 
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: 
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2024թ. մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրի պահանջներին համապատասխանող անձը։ 
Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորման պահանջն է`
 1. Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ: 
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝ 
• Դիմում ( Ձև 1)
 • Կրթության մասին փաստաթուղթ ( դիպլոմ) 
• Անձը հաստատող փաստաթուղթ 
•Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում) 
• Ինքնակենսագրություն ( Ձև 4) 
• Մեկ լուսանկար՝ 3x4 չափի 
•Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ 
• ՀՀ արական սեռի ներկայացուցիչները՝ նաև զինվորական գրքույկ 
•Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
 Եթե ներկայացված ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ավարտը համալրել դրանք: 
Փաստաթղթերն ընդունվում են «Դավթաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ ում` 2025թ-ի մարտի 28-ից 2025թ-ի ապրիլի 25-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-16։00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025թ-ի ապրիլի 28-ին, ժամը 11։00-ին «Դավթաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքում, հասցե` Դավթաշեն, փող․ 7, նրբ․ 1, շ․ 2 հասցեում։ 
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 094 016008, Էլ. փոստ՝ eva.karapetyan211.@gmail.com։
 
 Թալինի համայնքապետարան