Այսօր: Չորեքշաբթի, 26 Մարտի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Թալինի համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
14/03/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
10/04/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Դաշտադեմի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնի համար՝
• Մեթոդիստ՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալ - 1 հաստիքային միավոր:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2024թ. մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրի պահանջներին համապատասխանող անձը։
Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի որակավորման պահանջն է`
1․Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքի առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
• Դիմում ( Ձև 1)
• Կրթության մասին փաստաթուղթ ( դիպլոմ)
• Անձը հաստատող փաստաթուղթ
• Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
• Ինքնակենսագրություն ( Ձև 4)
• Մեկ լուսանկար՝ 3x4 չափի
• Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
• ՀՀ արական սեռի ներկայացուցիչները՝ նաև զինվորական գրքույկ
•Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Եթե ներկայացված ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ավարտը համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են «Դաշտադեմի մանկապարտեզ» ՀՈԱԿ ում` 2025թ-ի մարտի 14-ից 2025թ-ի ապրիլի 10-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-16։00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025թ-ի ապրիլի 14-ին, ժամը 11։00-ին «Դաշտադեմի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքում, հասցե` Դաշտադեմ փ․14, շ․ 5։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 547827, Էլ. փոստ՝ anahithovsrpyan@gmail.com։

 

Թալինի համայնքապետարան

Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner