ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Ներքին Սասնաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնների համար՝ 
․Մեթոդիստ` տնօրենի ուսումնական գծով տեղակալ - 1 հաստիքային միավոր։ 
․Երաժշտության դաստիարակ - 0.5 հաստիքային միավոր: 
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: 
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2024թ. մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրի պահանջներին համապատասխանող անձը։ 
Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի որակավորման պահանջն է`
 1․Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի, տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքի առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ։
Նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի որակավորման պահանջն է`
 2․Նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն կրթություն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորմամբ և երաժշտական կրթություն (երաժշտական կամ արվեստի դպրոց)։ 
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝ 
• Դիմում ( Ձև 1) 
• Կրթության մասին փաստաթուղթ ( դիպլոմ) 
• Անձը հաստատող փաստաթուղթ 
•Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում) 
• Ինքնակենսագրություն ( Ձև 4) 
• Մեկ լուսանկար՝ 3x4 չափի 
•Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ 
• ՀՀ արական սեռի ներկայացուցիչները՝ նաև զինվորական գրքույկ
 •Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Եթե ներկայացված ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ավարտը համալրել դրանք: 
Փաստաթղթերն ընդունվում են «Ներքին Սասնաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ ում` 2025թ-ի ապրիլի 1-ից 2025թ-ի ապրիլի 29-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-16։00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: 
Մրցույթը տեղի կունենա 2025թ-ի ապրիլի 30-ին, ժամը 11։00-ին «Ներքին Սասնաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքում, հասցե` Ներքին Սասնաշեն փ․1, շ․4: 
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 056574, Էլ. փոստ՝ aspramtovmasyan@gmail.com: 
 
Թալինի համայնքապետարան