Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ կետով և Թալին համայնքի ավագանու 11․02․2025թ-ի N 03-Ն որոշմամբ հաստատված «Թալին համայնքի կամավոր խնդիրները ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները սահմանելու և իրականացնելու կարգ»-ի 8-րդ կետի 12-րդ ենթակետով, հիմք ընդունելով «Հայավտոկայարան» ՓԲ ընկերության 10․11.2025թ. թիվ 0104/167 դիմումը, «ԱՄԷԼԻ» ՍՊ ընկերության կողմից ներկայացրած վերանորոգման աշխատանքների նախահաշիվը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայավտոկայարան» ՓԲ ընկերությունը գտնվում է ֆինանսական սուղ վիճակում, իսկ Թալինի ավտոկայանի շենքը բավականին տևական ժամանակ գտնվում է անմխիթար վիճակում, ունի վերանորոգման խիստ կարիք՝
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն ք․Թալին, Կոմիտասի փողոց, շենք 8 հասցեում գտնվող ավտոկայանի շենքի վերանորոգման նպատակով, համաձայն ներկայացված նախահաշվի «Հայավտոկայարան» ՓԲ ընկերությանը տրամադրելու 30․000․000 (երսուն միլիոն) ՀՀ դրամ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։