Թալինի համայնքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը․
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այսօր անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն համայնքապետարանի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում մանրամասն քննարկվեցին յուրաքանչյուր բաժնին վերաբերող ընթացիկ և առաջիկա աշխատանքները, դրանց իրականացաման ընթացքում առաջացած խնդիրները, ինչպես նաև առաջարկվեցին լուծման հնարավոր տարբերակներ։ Բաժինների ղեկավարները ներկայացրին իրենց աշխատանքային գործունեության հաշվետվությունները։ Քննարկվեցին նաև համայնքի բնակավայրերում իրականացվող աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։
Օրակարգում ընդգրկված էին համայնքային նշանակության կարևոր հարցեր, որոնք վերաբերում էին մշակութային, սոցիալական, իրավաբանական, գյուղատնտեսական, ֆինանսական, կոմունալ, քաղաքաշինական և այլ ոլորտներին։ Խորհրդակցության ավարտին Տավրոս Սափեյանը տվեց կոնկրետ հանձնարարականներ՝ ուղղված աշխատանքների համակարգված իրականացմանը։