Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՀՀ կառավարության 12․04․2001 թ-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 231 կետի 2-րդ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 07.08.2025 թ-ի թիվ 2 արձանագրությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի Ն․Բազմաբերդ բնակավայրի 02-073-0232-0064 ծածկագրի տակ գտնվող 7,05936 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով՝
__ հողի արժեքը- 19․272․210 /տասնինը միլիոն երկու հարյուր յոթանասուներկու հազար երկու հարյուր տաս/ ՀՀ դրամ,
__ համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր-48,000 /քառասունութ հազար / ՀՀ դրամ,
Ընդամենը՝ 19․320․210 / տասնինը միլիոն երեք հարյուր քսան հազար երկու հարյուր տաս / ՀՀ դրամով օտարել «ԱՐՄԳՐԻՆ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: