13.08.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
13.08.25
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների և վարչական ղեկավար Մկրտիչ Մինասյանի ուղեկցությամբ դիտարկեց Զովասար բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող գազաֆիկացման աշխատանքների ընթացքը։2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Ոսկեթաս, Կարմրաշեն, Զովասար և Գառնահովիտ բնակավայրերում իրականացվում են գազաֆիկացման աշխատանքներ։ Գազատարի ընդհանուր երկարությունը կազմում է 13.626 մ, իսկ նախագծի ընդհանուր բյուջեն՝ 229,449,600 ՀՀ դրամ։Տեղում համակողմանիորեն քննարկվեցին շինարարական գործընթացի ընթացքն ու առաջացած խնդիրները։ Համայնքի ղեկավարը նաև զրուցեց շինարարական աշխատանքներն իրականացնող մասնագետների հետ՝ կարևորելով աշխատանքի որակը։ Նաև ...
Մանրամասն |
|
13.08.25
ԱՇՆԱԿԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՍԱՆԵՐԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑԻՆ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՌ ՀՈՒՇԵՐԻՆ
|
Աշնակի մանկապարտեզի ավագ խմբի փոքրիկներն իրենց սիրելի կրթօջախին այսօր հրաժեշտ տվեցին ջերմ ու տոնական միջոցառմամբ։ Երեխաները մեծ սիրով և պատասխանատվությամբ ներկայացրին պատրաստած երգերը, պարերն ու բեմական համարները՝ ցույց տալով, թե որքան են զարգացել, հասունացել և պատրաստվել դպրոցական կյանքի նոր փուլին։Տոնական օրվան մասնակցեցին Թալինի համայնքապետարանի ԿՄՍԵ բաժնի պետ Լուսինե Ավագյանը, գլխավոր մասնագետ Ալլա Գասպարյանը, մանկապարտեզի աշխատակիցները, ծնողներն ու հյուրերը։ Նրանք ապագա առաջին դասարանցիներին հղեցին ջերմ խոսքեր և բարեմաղթանքներ՝ նոր գիտելիքներ, հաջողություններ ու երջանիկ մանկություն։Սիրելի փոքրիկներ, թող ձեր առջև բացվեն նոր ու լուսավոր հորիզոններ, և յուրաքանչյուր օրը լինի լի ժպիտներով ու ...
Մանրամասն |
|
12.08.25
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ երիտասարդներ,Շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։Երիտասարդությունը մեր կյանքի ամենաառաջնորդող ուժն է։ Ձեր սուր միտքը, անկոտրում կամքը և առաջադեմ գաղափարները հիմք են ստեղծում հզոր ու մրցունակ պետություն ունենալու համար: Մեր ամենօրյա աշխատանքում ընկած է նորարարական լուծումների որոնումն ու այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ կարող է բացահայտել իր կարողությունները, ստեղծել արժեք և իրականացնել իր նախաձեռնությունները։ Համայնքը պատրաստ է ձեզ հետ քայլել, աջակցել ձեր ծրագրերին ու գաղափարներին, որպեսզի դրանք վերածվեն շոշափելի արդյունքների։Այսօր աշխարհը արագ է փոխվում, և այդ փոփոխությունների շարժիչ ուժը դուք եք։ Ձեր ձգտումները դեպի գիտելիք, մասնագիտական ...
Մանրամասն |
|
12.08.25
«ՀԱՄԱՅՆՔԸ ՄԵՆՔ ԵՆՔ» ԹԱԼԻՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
|
Օգոստոսի 12-ին, Թալինի համայնքապետարանի նախաձեռնությամբ, Շենիկի լճի տարածքում, տոնական մթնոլորտում անցկացվեց Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառում։ Այն համախմբել էր համայնքի երիտասարդներին, համայնքապետարանի աշխատակիցներին և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին։Տոնը երիտասարդների հետ միասին նշեց նաև Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, ով շնորհավորեց բոլոր ներկաներին՝ մաղթելով հիշարժան և ուրախ օր։Երեկոն մեկնարկեց մասնակիցների ջերմ դիմավորմամբ և հյուրասիրությամբ։ Այնուհետև անցկացվեցին տարբեր մրցույթներ և խաղեր, իսկ հետո մասնակիցները սովորեցին և միասին պարեցին հայկական և ժողովրդական պարեր։Միջոցառման ամենատպավորիչ պահը դարձավ խարույկի շուրջ «Համայնքը ես եմ» խորագրով ...
Մանրամասն |
|
11.08.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Աշխատանքային շաբաթվա մեկնարկը տրվեց խորհրդակցությամբ․Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ղեկավար կազմի մասնակցությամբ, անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն։Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարը լսեց ներկաների զեկուցումները՝ ծանոթանալով համայնքում իրականացվող կոմունալ, քաղաքաշինական և այլ ոլորտների աշխատանքների ընթացքին, ինչպես նաև առաջացած խնդիրներին։ Նա արձանագրեց դրանք և տվեց համապատասխան հանձնարարականներ։Վերլուծվեցին և համակարգվեցին համայնքի բոլոր բնակավայրերի ընթացիկ և հրատապ լուծում պահանջող հարցերը։ Մանրամասն քննարկվեցին նաև համայնքում մեկնարկած սուբվենցիոն ծրագրերը, այդ թվում՝ գազաֆիկացման, ոռոգման համակարգերի հիմնանորոգման, խմելաջրի ցանցերի բարեկարգման ...
Մանրամասն |
|
11.08.25
ԿԱՐՄՐԱՇԵՆԻ ԲԱՐՁՈՒՆՔՈՒՄ ՎԵՐ ԽՈՅԱՑԱՆ ՆՈՐ ՀՈՒՇԱՔԱՐԵՐ
|
Կարմրաշեն բնակավայրում այսօր տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված հուշաքարերի բացման հանդիսավոր արարողություն։ Կարմրաշենի բարձունքում, որտեղ արդեն խոյանում են տարբեր ժամանակներում անմահացած կարմրաշենցի քաջերի՝ Արշավիր Ասլանյանի, Գևորգ Թորոսյանի և Ռաֆիկ Հակոբյանի հուշաքարերը, այսօր իրենց արժանի տեղը գտան նաև Վարդան Մնացականյանի և Արտյոմ Տեփանյանի հիշատակին նվիրված հուշաքարերը։ Այս հերոսական վայրում վեր է խոյանում նաև Նժդեհին նվիրված հուշակոթողը։Միջոցառմանը մասնակցեցին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, անմահացած հերոսների ընտանիքի անդամներ, հարազատներ և բնակիչներ։Ելույթ ունենալով՝ Թալին համայնքի ...
Մանրամասն |
|
11.08.25
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ
|
Թալին համայնքում ակտիվ կերպով ընթանում են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ: Թալին համայնքի Զարինջա բնակավայրում սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ պետություն-համայնք համագործակցությամբ, մեկնարկել են խմելաջրի ցանցերի հիմնանորոգման աշխատանքները։ Այսօր համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, պատասխանատու անձանց հետ, տեղում դիտարկեց աշխատանքների ընթացքը, հետաքրքրվեց առաջացած խնդիրներով և հանձնարարականներ տվեց՝ ապահովելու համար, որ աշխատանքներն իրականացվեն պատշաճ որակով և բոլոր սահմանված նորմերին համապատասխան։ Այնուհետև համայնքի ղեկավարը այցելեց Թաթուլ բնակավայր, որտեղ համայնքային միջոցներով ընթանում են պուրակի կառուցման աշխատանքներ։ Տեղում քննարկվեցին արդեն իրականացված աշխատանքները և առաջիկա գործողությունները։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |