2025թ. դեկտեմբերի 24-ին ժամը 11:00-ին հրավիրվում է Թալին համայնքի ավագանու 2025թ. երկրորդ նստաշրջանի հերթական նիստը:
Նիստը տեղի կունենա Թալինի համայնքապետարանի դահլիճում, հասցեն` ք․Թալին, Գայի 1, 1-ին հարկ։
Նիստի օրակարգն է՝
1) Թալին համայնքի ղեկավարի 2026 թվականի վարձատրության չափը հաստատելու մասին
2) Թալինի համայնքապետարանի աշխատակազմի 2026 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
3) Թալին համայնքի համայնքային հիմնարկների 2026 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
4) Թալին համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) 2026 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
5) Թալին համայնքի 2026 թվականի տարեկան նախնական բյուջեն հաստատելու մասին
6) Թալին համայնքում տեղական տուրքերի և վճարների 2026թ-ի տեսակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին
7) «Թալին համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» 11․02․2025թ-ի N 09-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Թալին համայնքի ավագանու 14․10․2025թ-ի «Թալին համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին 11․02․2025թ-ի N 09-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 158-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին
8)Թալին համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանը (ՏԱՊ) հաստատելու մասին
9)Թալին համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման 2026 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին
10)Թալինի համայնքի ավագանու 11․02․2025թ․-ի <<Թալինի համայնքապետարանի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և համայնքային հիմնարկների 2024 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատաելու մասին>> N 23-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
11) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու մասին
12) Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
13) Թալին համայնքի Դավթաշեն բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին
14) Երկրապահ Կամավորական Միության Արագածավանի տարածքային բաժանմունքին անհատույց օգտագործմամբ տարածք տրամադրելու մասին
15) Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին
16) Պետիկ Մկրտիչի Խաչատրյանին պատկանող անշարժ գույքի համար հարկային արտոնություն կիրառելու մասին
17) Թալին համայնքի ավագանու 2026 թվականի առաջին նստաշրջանի առաջին նիստի օրը սահմանելու մասին
Թալինի համայնքապետարան